Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ            Քաղաքացիական գործ թիվ 3-81 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ2-180                                  2008 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Սարգսյանի  

                                              Դ. Ավետիսյանի      

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի   

 

2008 թվականի փետրվարին 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` 7.936.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 7.936.500 ՀՀ դրամ որպես չվճարված հարկային և պարտադիր վճարման ենթակա այլ գումարների գծով պարտավորության և դրանց նկատմամբ հաշվարկված տույժի գումար:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 11.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կոոպերատիվից հօգուտ պետության բռնագանձել 48.900 ՀՀ դրամ որպես շահութահարկի գումար, 215.100 ՀՀ դրամ որպես պարտադիր սոցիալական ապահովագրության գումար և դրա չվճարելու հետևանքով հաշվարկված տույժեր: Հայցապահանջի մնացած մասը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը Կոոպերատիվի հարկային պարտավորությունների վերաբերյալ հակասական տվյալներ պարունակող ապացույցների ներկայացումը դիտել է որպես գործին մասնակցող անձի` իր պահանջների հիմքում ընկած հանգամանքների հիմնավորման պարտականության ոչ պատշաճ իրականացում:

Բացի այդ, Տնտեսական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով քննված քաղաքացիական գործի երկու տեղեկանքները և ստուգման ակտը, անտեսել է այն հանգամանքը, որ դրանցում արտացոլված պետական տուրքի հիմնական պարտավորության և հաշվարկված տույժերի գումարի միջև եղած տարբերությունն էական չէ: Տնտեսական դատարանը տվյալ ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ պետք է պարզեր ներկայացված ապացույցներում արտացոլված գումարների տարբերության պատճառը:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 15.12.2006 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) երկու տեղեկանքների համաձայն` Կոոպերատիվի պարտքը պետությանը պետական տուրքի գծով կազմում է 7.672.500 ՀՀ դրամ:

2) Ծառայության 13.11.2008 թվականի ստուգման ակտի 11-րդ կետի համաձայն` Կոոպերատիվը 30.06.2004 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից ստացել է լիցենզիա, որի համար սահմանված պետական տուրքը 2001, 2002, 2003 թվականների համար չի վճարվել, ինչի արդյունքում հաշվարկված տույժը կազմել է 7.462.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին` որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:

Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը ներկայացված ապացույցներում հակասության առկայության հիման վրա, մերժելով փաստի հաստատումը, ըստ էության ոչ արժանահավատ է համարել նաև հնարավոր արժանահավատ ապացույցը: Այսինքն` Տնտեսական դատարանը ներկայացված ապացույցները չի գնահատել դրանց արժանահավատության տեսանկյունից, ինչը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի խախտման:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-81 (ՏԴ)
Որոշում