Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 487-Ն ...

 

 

040.0776.280708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2008 թվականի N 776-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «աշխատակազմի ղեկավար-նախարարին» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարին» բառերով.

i

2) որոշման հավելվածի I գլխի 9-րդ կետում «Մելիք-Ադամյան 1» բառերը փոխարինել «Մելիք-Ադամյան 2/1» բառերով.

i

3) որոշման հավելվածի IV գլխի 26-րդ կետում «11» թիվը փոխարինել «12» թվով.

i

4) որոշման հավելվածի IV գլխի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Կառավարման խորհրդի` ձայնի իրավունք ունեցող անդամներն են`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

բ) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը,

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը,

դ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը,

ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը,

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (կառավարման խորհրդի նշված 7 անդամ, այսուհետ` կառավարության ներկայացուցիչներ)»,

ը) քաղաքացիական հասարակության 5 անդամ` նշանակված համաձայնագրով նախատեսված շահառուների հանձնաժողովի կողմից (կառավարման խորհրդի նշված 5 անդամ, այսուհետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ)».

5) որոշման հավելվածի IV գլխի 32-րդ կետում «6» թիվը փոխարինել «7» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2008
N 776-Ն
Որոշում