Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆ ...

28.07.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.01.2005  -ից մինչեւ   28.07.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.12 թիվ 822-Ն որոշում)

i

040.0300.190598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 1998 թվական թիվ 300

 

i

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 3-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

Հաստատել համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 19-ի թիվ 300 որոշմամբ

 

i

ԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգը սահմանում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան` համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնությունների սահմանման կարգը:

(1-ին կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

2. Համայնքի ավագանին գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկատուների համար տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող և գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո:

3. Հարկատուներին գույքահարկի արտոնություն կարող է սահմանել`

ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ.

բ) հարկատուի հայցմամբ` համայնքի ղեկավարի եզրակացությամբ:

i

4. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկը հարկային մարմինների կողմից իրականացվելու դեպքում` նաև համապատասխան հարկային տեսչության կողմից տրված տեղեկանքը` համաձայն սույն կարգի հավելվածի:

(4-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

i

5. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկատուի կողմից, հարկատուն համայնքի ղեկավարին է ներկայացնում գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Արտոնություն հայցող կազմակերպությունների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվում են նաև`

ա) տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության մասին հիմնավորմամբ.

բ) տեղեկություններ տույժերի ու տուգանքների առաջացման մասին, որոնք պետք է բովանդակեն դրանց առաջացման պատճառները:

(5-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

6. Համայնքի ղեկավարը հարկատուի դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`

ա) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում հարկային արտոնության գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետին համապատասխան տրված տեղեկանքն ու հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարկատուի ներկայացրած փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

բ) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկատուին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները:

i

7. Հարկատուի հարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը և հարկային արտոնության գումարի մեծությունը ճշտելու նպատակով համայնքի ղեկավարը կամ համայնքի ավագանու անդամը գրավոր հարցում է կատարում համապատասխան հարկային տեսչություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկումն իրականացվում է հարկային մարմինների կողմից:

(7-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

i

8. Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի գրավոր հարցումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչությունները դիմողին տեղեկանք են տալիս հարկատուի հարկային պարտավորությունների վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելվածի:

(8-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

9. Եթե հարկատուն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն, կամ, եթե հարկատուն համաձայն չէ հարկային արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը:

i

10. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ կամ 9-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ արտոնության տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում` հարկատուին գույքահարկի արտոնություն տրամադրելու կամ արտոնության հարցը մերժելու վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

11. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում է`

i

ա) հարկատուի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկատուի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը.

բ) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

գ) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում հետաձգման ժամկետները:

(11-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

i

12. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

ա) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված վարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմիններում հարկատուի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

բ) հարկի հաշվառման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

(12-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

i

13. Արտոնության տրամադրման դեպքում համայնքի ավագանու որոշումն ընդունելու պահից տասնօրյա ժամկետում որոշման մեկական օրինակ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու համայնքն սպասարկող` համապատասխան հարկային տեսչություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկումն իրականացվում է հարկային մարմինների կողմից:

(13-րդ կետը փոփ. 29.05.03 թիվ 651-Ն որոշում)

14. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում նաև` հարկատուների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

 

Հավելված

i

համայնքի ավագանու կողմից

գույքահարկի արտոնություններ

սահմանելու կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

գույքային հարկերի գծով հարկային պարտավորությունների

վերաբերյալ

 

1. Հարկատու ----------------------------------------------------

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի սոցիալական

ապահովության քարտի համարը ------------------------

 

3. Հարկատուի հաշվառման վայրը -----------------------------------

 

4. Գույքահարկով հարկվող գույքի գնվելու վայրը -------------------

 

----------------------------------------------------------------

._____________________________________________________________________.

|                  |Հարկման|Հարկի  |Առ ------------- 199  թ.|Ընդամենը |

|                  |բազան  |գումարը|________________________|         |

|                  |(դրամ, |(դրամ) |ապառքը|տույժը| տուգանքը |         |

|                  |ձիաուժ)|       |      |      |          |         |

|__________________|_______|_______|______|______|__________|_________|

|                  |       |   1   |   1  |    2 |      2   |     2   |

|          1       |   2   |  3    |  4   |   5  |     6    |    7    |

|__________________|_______|_______|______|______|__________|_________|

|1. Շինություններ  |       |       |      |      |          |         |

|__________________|_______|_______|______|______|__________|_________|

|2. Փոխադրամիջոցներ|       |       |      |      |          |         |

|__________________|_______|_______|______|______|__________|_________|

|Ընդամենը          |       |       |      |      |          |         |

._____________________________________________________________________.

3և 4 սյունակների տեղեկությունները վերաբերում են

 

--------------------------------

          (ժամանակաշրջանը)

Տարածքային հարկային

    տեսչության պետ  ------------------    -----------------------------

                     (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

-------------------

1

Լրացվում է ըստ համայնքի ղեկավարի կամ ավագանու հարցման մեջ նշված

ժամկետների` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերը:

2

Լրացվում է հարցման օրվա դրությամբ հարկային տեսչությունում հարկատուի

հաշվառման տվյալների հիման վրա:

 

(հավելվածը փոփ. 02.12.04 թիվ 1852-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.1998
N 300
Որոշում