Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԸՆԴԵՐՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ          Քաղաքացիական գործ թիվ 3-1847 (ՏԴ)

    Նախագահող դատավոր` Ա. Շահոյան                                2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2-86/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

2006 թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 07.07.06 թ. վճռի դեմ` ըստ դիմումի «Այրումի լեռնագործ» ԲԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ծառայության Թումանյանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն)` 08.01.2006 թվականի թիվ 1001213 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Հարկային տեսչության 08.01.2006 թվականի թիվ 1001213 ակտի 14-րդ կետը:

ՀՀ տնտեսական դատարանի 07.07.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել 08.01.2006 թվականի թիվ 1001213 ակտի 14-րդ կետի` առանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար առաջադրված պարտավորությունների մասը, իսկ ակտի 1-ին բաժնի` շահութահարկի, 2-րդ բաժնի` եկամտահարկի, 4-րդ բաժնի` ավելացված արժեքի հարկի և 15-րդ բաժնի` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասերով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

i

ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ տնտեսական դատարանն անտեսել է, որ Ընկերությանը տրված հանքարդյունահանման 05.04.2004 թվականի թիվ ՀԱ-Լ-14/112 լիցենզիայում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից և գործում է լիցենզային պայմանագրի գործողության ժամկետով: Ընկերության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային թիվ 003 պայմանագիրը կնքվել է 19.10.2004 թվականին, հետևաբար, Ընկերությունն իրավունք ուներ իրեն տրված թիվ ՀԱ-Լ-14/112 լիցենզիայում նշված գործունեությամբ զբաղվելու միայն լիցենզային պայմանագիրը կնքելուց` 19.10.2004 թվականից հետո:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.07.2006 թվականի վճռի` դիմումը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

i

Անհիմն է վճռաբեկ բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ տնտեսական դատարանն սխալ է կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, քանի որ նշված հոդվածը հարկային պատասխանատվություն է նախատեսում սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունենալու պայմաններում գործունեություն իրականացնելու համար: Տվյալ նորմը պատասխանատվություն չի նախատեսում «առանց պայմանագրի» գործունեություն իրականացնելու համար: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Հետևաբար, տնտեսական դատարանը ճիշտ է կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 05.04.2004 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից Ընկերությանը տրամադրվել է հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/112 լիցենզիան: Լիցենզային պայմանագրի կնքման համար սահմանվել է վեց ամիս ժամկետ:

2) 05.04.2004 թվականին Ընկերությանը տրամադրված հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/112 լիցենզիայի հիման վրա 30.04.2004 թվականին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության «Տրանսպորտ ԾԻԳ» պետական հիմնարկի և Ընկերության միջև կնքվել է երկաթգծի նորոգման համար խճի մատակարարման թիվ 1ՏB1-004 պետական պայմանագիրը` խճի մատակարարման աշխատանքները մինչև 16.09.2004 թվականն ավարտելու պայմանով:

3) 01.07.2004 թվականից մինչև 19.10.2004 թվականն Ընկերությունը զբաղվել է հանքարդյունահանման գործունեությամբ:

4) Ծառայության պետի 28.11.2005 թվականի թիվ 1001213 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, և 08.01.2006 թվականին կազմվել է թիվ 1001213 ակտը:

5) 08.01.2006 թվականի թիվ 1001213 ակտի 14-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերությունը 01.07.2004 թվականից մինչև 19.10.2004 թվականն իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի: Նշված խախտման համար Ընկերության նկատմամբ հաշվարկվել է տուգանք:

6) 19.10.2004 թվականին Ընկերության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվել է հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ 003 լիցենզային պայմանագիրը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը: Սույն գործով հաստատված փաստերով մինչև լիցենզային պայմանագրի կնքելը` ՀԱ-Լ-14/112 լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը` 19.10.2004 թվականը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի հետ կնքված 30.04.2004 թվականի թիվ 1SB1-004 պայմանագրով Ընկերությունն իրականացրել է հանքարդյունահանման գործունեություն: Այս փաստն անուղղակի ձևով ընդունել է նաև Ընկերությունն իր կողմից դատարանում ներկայացված փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության մեջ /գ.թ.76/: ՀՀ տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան` Ընկերությունն իրավունք չուներ զբաղվելու հանքարդյունահանման գործունեությամբ, քանի որ նրան տրված ՀԱ-Լ-14/112 լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվել, այսինքն` լիցենզիան ուժի մեջ է մտել 19.10.2004 թվականին` թիվ 003 լիցենզային պայմանագրի կնքման ուժով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ժամանակաշրջանում Ընկերությունը թեև ունեցել է լիցենզիա, սակայն այդ լիցենզիան ուժի մեջ մտած չի եղել, հետևաբար «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Ընկերությունն իրավունք չուներ զբաղվելու նշված գործունեությամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք:

ՈՒժի մեջ չմտած լիցենզիայի պայմաններում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը, իրավական առումով, հավասարազոր է առանց լիցենզիայի նման գործունեությամբ զբաղվելուն, այսինքն` Հարկային տեսչության կողմից Ընկերության նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառումն իրավաչափ է:

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք համարում է անհիմն, քանի որ սույն գործով տնտեսական դատարանը սխալ է կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետը, դրա իմաստով սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ չփոփոխելով դրա իմաստը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանց լիցենզիայի գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար, իսկ նման գործունեության առկայությունն սույն գործով անհրաժեշտ է պարզել կիրառելի այլ իրավական ակտերի մեկնաբանությամբ:

i

Սույն բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտի մասը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.07.2006 թվականի վճռի` դիմումը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1847(ՏԴ)
Որոշում