Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...

 

 

103.0208.080609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10309215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 մարտի 2009 թվականի N 208-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 38-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Տարասյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թ. մարտի 25-ի

N 208-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը հաստատվել է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու բողոքարկման խորհրդի գործունեությունը` «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող բողոքների ու դիմումների քննարկումն ապահովելու համար:

2. Բողոքարկման խորհուրդը (այսուհետ նաև` խորհուրդ) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ նաև` նախարարություն) մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն) կազմում և իր գործունեության ընթացքում լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում` դրանց իրավական պահպանության տրամադրման, իրավական պահպանության վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը, իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը:

Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում:

3. Իր գործունեության ընթացքում բողոքարկման խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, մտավոր սեփականության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

 

II. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Բողոքարկման խորհրդի խնդիրներն են`

1) արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանություն տրամադրելուն վերաբերող վեճերի մինչդատական կարգավորումը.

2) հայտատուների և արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավատերերի` օրենքով պահպանվող իրավունքների և շահերի, ինչպես նաև այլ անձանց օրինական շահերի ապահովումը Բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով վարչական կարգով որոշումներ ընդունելիս.

3) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման նպատակով օրենսդրական պրակտիկայի ընդհանրացումը և համապատասխան առաջարկությունների ձևավորումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու համար:

5. Բողոքարկման խորհուրդն իր խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ հարցերի քննարկումը`

1) պահպանական փաստաթղթեր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ հայտատուների բողոքները.

2) արդյունաբերական սեփականության օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելը լրիվ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին բողոքները.

3) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն տրված եվրասիական արտոնագրի Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության դեմ բողոքները.

4) լիցենզային պայմանագրերի և զիջման մասին պայմանագրերի գրանցման մասին դիմումներին վերաբերող որոշումների հետ կապված բողոքները.

5) ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները.

6) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումները.

7) հավատարմատարների գործունեության հետ կապված բողոքները.

8) հավատարմատարների թեկնածուների որակավորման քննությունների հետ կապված բողոքները.

9) վարչական բողոքները:

 

III. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բողոքարկման խորհուրդն իրավունք ունի`

1) բողոքարկողներից (դիմողներից), ինչպես նաև այլ շահագրգիռ անձանցից անհրաժեշտ տեղեկություններ պահանջել բողոքների և դիմումների քննարկման համար, նրանց հետ վարել նամակագրություն.

2) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել նախարարին.

3) մասնակցել բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների աշխատանքներին (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումներին:

7. Բողոքարկման խորհուրդը պարտավոր է`

1) ապահովել բողոքների և դիմումների կոլեգիալ կարգով քննարկումը.

2) բողոքների և դիմումների քննարկման արդյունքում ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատճառաբանված (հիմնավորված) որոշումներ.

3) ապահովել բողոքարկման խորհուրդ ներկայացված նյութերի լրիվ և բազմակողմանի ուսումնասիրումը, ինչպես նաև տալ դրանց մեջ բերված փաստերի և փաստարկների անկողմնակալ գնահատականը.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել բողոքների և դիմումների քննարկման խորհրդապահությունը:

 

IV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Բողոքարկման խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ:

9. Բողոքարկման խորհրդի նախագահն ի պաշտոնե գործակալության պետն է:

10. Բողոքարկման խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում է բողոքարկման խորհրդի նիստերը և վարում է դրանք.

3) կազմակերպում է բողոքարկման խորհրդի աշխատանքները, պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

4) հաստատում է տվյալ գործով Բողոքարկման խորհրդի կոլեգիայի կազմը:

11. Բողոքարկման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից նշանակված խորհրդի անդամներից մեկը:

12. Բողոքարկման խորհրդի քարտուղարը`

1) ընդունում է ստացված բողոքներն ու դիմումները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին.

2) կազմակերպում է բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները.

3) նախապատրաստում է բողոքարկման խորհրդի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը:

13. Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:

14. Քննարկման ընդունված բողոքները և դիմումները քննարկվում են կոլեգիալ կարգով` բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորում է խորհրդի նախագահը:

15. Բողոքարկման խորհրդի նախագահը և քարտուղարը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում:

16. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք կամ դիմում ներկայացրած անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

17. Բողոքների և դիմումների քննարկման ընթացքում բողոքարկման խորհրդի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն կանոնադրության 3-րդ կետով:

18. Բողոքարկման խորհրդի որոշումներն ընդունելիս խորհրդի անդամներն առաջնորդվում են միայն բողոքների և դիմումների քննարկման արդյունքներով` առանց որևէ ազդեցության ենթարկվելու:

19. Սույն Կանոնադրության 16-րդ կետում նշված հանգամանքներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը հայտարարում է ինքնաբացարկ: Այս դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:

20. Սույն կանոնադրության 5-րդ կետի «դ» ենթակետում նշված դիմումները քննարկվում են բողոքարկման խորհրդի կոլեգիայի ընդլայնված կազմով, որի մեջ կարող են ընդգրկվել ինչպես գործակալության այլ աշխատակիցներ, այնպես էլ գործի էությունից ելնելով` համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բողոքարկման խորհրդի ընդլայնված կոլեգիայի կազմը ձևավորվում է խորհրդի նախագահի կողմից:

21. Բողոքների և դիմումների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների համար:

22. Անհրաժեշտության դեպքում բողոքարկման խորհուրդն իր նիստերին կարող է հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, պահպանական փաստաթղթերի իրավատերերի, այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, գործակալության փորձագետների և այլ անձանց:

23. Հայտերի փորձաքննության հետ կապված խիստ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, բողոքարկման խորհուրդը կարող է ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
25.03.2009
N 208-Ն
Հրաման