Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ 3-1332(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի որոշում                                      2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1048/2007 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Կ. Հակոբյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              

2007 թվականի օգոստոսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արթուր Դավթյանի միջոցով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` վերաքննիչ դատարան) «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2007 թվականի ապրիլի 17-ի որոշման դեմ` ըստ հիմնադրամի հայցի ընդդեմ Գովական Մինասյանի, Միհրան Օհանյանի, Ալբերտ Քերոբյանի, Արմեն Մաթևոսյանի և Արսեն Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ կայացվել է թիվ 07-1048 քաղաքացիական գործի վարույթն ըստ հիմնադրամի հայցի ընդդեմ Գովական Մինասյանի, Միհրան Օհանյանի, Ալբերտ Քերոբյանի, Արմեն Մաթևոսյանի և Արսեն Հովհաննիսյանի` նպատակային փոխառության պայմանագրով չվճարված 645 277,72 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Ֆինքա» բարեգործական հիմնադրամը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արթուր Դավթյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ նշել է, որ քրեական դատավարության շրջանակներում քննություն է կատարվում քաղաքացիական գործով պատասխանողներից հայցով վիճարկվող գումարների վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացնելիս հիմք է ընդունել քրեական գործի շրջանակներում հիմնադրամում ֆինանսական գործունեության ստուգում իրականացնելու հանգամանքը` առանց հիմնավորելու այդ հարցով կայացվելիք որոշման սույն քաղաքացիական գործի քննության հետ պատճառահետևանքային կապը:

Վերաքննիչ դատարանի նման որոշումն առաջացրել է նաև հայցվորի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի ապրիլի 17-ի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Տվյալ դեպքում, վերաքննիչ դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է հետևության այն մասին, որ քրեական դատավարության շրջանակներում կատարվող ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը և բավարարել է ներկայացված միջնորդությունը:

Վերը նշված հիմնավորումներով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2007 թվականի ապրիլի 17-ի որոշումը:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2007
N 3-1332(ՎԴ)
Որոշում