Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂՂՎԱԾ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 1998 թվականի թիվ 36

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում լիցենզավորվող գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի գործունեությանը վերաբերվող սպառողների հարցադրումների և բողոքների քննարկման աշխատանքների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով ուղղված սպառողների հարցադրումների և բողոքների ընդունման, քննարկման և որոշում կայացնելու կարգը» (հավելված):

2. Մեթոդաիրավաբանական վարչության պետին (պրն. Ս. Արաբաջյան)`

ա) Սպառողների հարցադրումներին հնարավորության դեպքում օպերատիվ պարզաբանումներ տալու, հարցադրումները գրանցելու և սահմանված կարգով դրանց ընթացքն ապահովելու նպատակով` մեթոդաիրավաբանական վարչության կազմում կազմակերպել համապատասխան աշխատանքային խումբ (ծառայություն):

բ) Հանձնաժողովի պլանային նիստերում ամփոփ տեղեկություններ ներկայացնել հանձնաժողովին հարցադրումների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

3. Սահմանել, որ`

ա) Յուրաքանչյուր աշխատանքային երեքշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 15-17-ը, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը (ըստ ժամանակացույցի) կազմակերպում է ընդունելության օր: Ընդունելության ժամանակ բարձրացված հարցադրումները գրանցվում և ընթացք են ստանում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:

բ) Հանձնաժողովի նախագահը կամ նախագահի տեղակալը պարբերաբար, որպես կանոն ամիսը մեկ անգամ, կազմակերպում են հեռախոսային ուղիղ կապ` քաղաքացիների հարցադրումներին և բողոքներին պարզաբանումներ տալու նպատակով, որի մասին նախօրոք տեղեկացվում է զանգվածային լրատվության միջոցներով:

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի

18 օգոստոսի 1998 թ. թիվ 36

որոշման

 

i

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն կարգով սահմանվում է ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորվող գործունեության վերաբերյալ ՀՀ էներգետիկայի հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) հասցեագրված, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանը վերաբերվող սպառողների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) հարցադրումների և բողոքների (այսուհետև` հարցադրումներ) գրանցման, քննարկման և համապատասխան որոշում կայացնելու ընթացակարգը: 1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են իրենց հարցադրումները

հանձնաժողով ներկայացնել գրավոր կամ բանավոր (հեռախոսազանգով կամ այլ

կերպ): 2. Մեթոդաիրավաբանական վարչությունում հարցադրումները գրանցվում են այդ

նպատակով վարվող մատյաններում: 3. Սպառողների բանավոր (հեռախոսազանգով կամ այլ կերպ) հարցադրումները

գրանցվում են այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում է`

ա) հարցադրման հերթական համարը և ամսաթիվը,

բ) հարցադրումը բարձրացնող իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական

անձի անունը, ազգանունը,

գ) ֆիզիկական կամ իրավաբանական անձի հասցեն, հեռախոսի համարը և փոստային

ինդեքսը,

դ) հարցադրման առարկան,

ե) ու՞մ է վերաբերվում հարցադրումը (հանձնաժողովի գործունեությանը,

բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց): 4. Բանավոր հարցադրումները և բողոքները դիմողին զգուշացնելուց և

համաձայնությունը ստանալուց հետո կարող են ձայնագրվել հանձնաժողովում: 5. Հանձնաժողովին ուղղված հարցադրումների վերաբերյալ պարզաբանումները

հանձնաժողովը կարող է տալ բանավոր կամ գրավոր: 6. Այն դեպքերում, երբ բանավոր տրված պատասխանները չեն բավարարում դիմողին,

նա իրավասու է հարցադրումով գրավոր դիմել հանձնաժողով և սահմանված կարգով

ստանալ հանձնաժողովի գրավոր պատասխանը: 7. Մատակարարի և սպառողի պայմանագրային հարաբերություններին, մատակարարի

կողմից լիցենզիայի պայմանների պահպանմանը վերաբերող հարցադրումները

հանձնաժողովում ընթացք են ստանում միայն մատակարարին այդ հարցով դիմելուց

հետո, երբ սպառողը պատասխան չի ստացել կամ մատակարարի կողմից տրված

բացատրությամբ բավարարված չէ: 8. Ներկայացված գրավոր հարցադրումները, հանձնաժողովում սահմանված կարգով

մուտքագրվելուց հետո, հանձնվում են հանձնաժողովի մեթոդաիրավաբանական

վարչություն` սպառողների հարցադրումների գրանցման, քննարկման և պատասխանի

պատրաստման համար: 9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է առաջարկել դիմողին բանավոր

հարցադրումները ներկայացնել գրավոր: 10. Նշված մատյաններում գրանցելուց հետո հարցադրումները ընդունվում են ի

վարույթ մեթոդաիրավաբանական վարչության կողմից և պատրաստվում է

պատասխան: 11. Այն դեպքերում, երբ բարձրացված հարցը պահանջում է հանձնաժողովի այլ

ստորաբաժանումների հետ համատեղ քննարկում, կամ անհրաժեշտ է հանձնաժողովի

կամ նրա անդամների մասնակցությունը, ապա այդ մասին մեթոդաիրավաբանական

վարչության պետը զեկուցում է հանձնաժողովի նախագահին և նախագահի

հանձնարարությամբ դրվում է համապատասխան քննարկման (կամ վերջինիս

ցուցումով տրվում է համապատասխան քննարկման ընթացք): 12. Այն դեպքերում, երբ սպառողների հարցադրումները և բողոքները պարզաբանման

կարիք ունեն էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից, կից

գրությամբ դրանք ուղարկվում են համապատասխան հասցեով` նշելով պարզաբանման

ժամկետը: 13. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կողմից կազմակերպվում է քննարկում`

շահագրգիռ (բողոքարկվող) կողմի մասնակցությամբ: 14. Քննարկումների արդյունքում տեղում լրացուցիչ ուսումնասիրություն

կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, նախագահի հանձնարարականի

համաձայն, այն իրականացվում է հանձնաժողովի ներկայացուցչի կողմից: 15. Հարցադրումներին պատասխանելու համար առավելագույն ժամանակ է սահմանվում

10 օր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք լրացուցիչ ուսումնասիրության

կամ այլ կազմակերպությունների կողմից պարզաբանման կարիք ունեն:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
18.08.1998
N 36
Որոշում