Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 158- ...

 

 

040.0413.230410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 413-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 158-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 158-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 413-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/131 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                         Երկու հազար տասը թվականի __________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/131 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 1160 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության ------------------------, ով գործում է -------------------- հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս ---------------------, ով գործում է ----------- հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 75.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 13.658.850.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նախագծանախահաշվարկային փաստաթղթերով սահմանված գույքի մակերեսը կարող է փոփոխվել, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.4-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 810 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը կազմում է 113727,3 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 110.542.935 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

3. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 13.658.850.000 և 110.542.935 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 1.377.358.579 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 133.404.087 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, իսկ Գյումրու քաղաքային համայնքի կողմից տրամադրվել է 55.570.000 դրամ` որպես Գյումրու քաղաքային համայնքի կողմից համաֆինանսավորման կարգով տրամադրված կանխավճար: Սույն պայմանագրի շրջանակներում վճարված կանխավճարների (ընդամենը` 18.203.728.579 դրամ) և սույն պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված գումարների (ընդամենը` 13.769.392.935 դրամ) տարբերությունը` 4.434.335.644 դրամը, կողմերի համաձայնությամբ, համարվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 և N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագրերի շրջանակներում վճարված կանխավճարներ:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2010 թվականի հուլիսի 30-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից, պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

    Վաճառող                                     Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական         Հայաստանի Հանրապետության անունից`

ընկերություն                            «Պետական գնումների գործակալություն»

                                        պետական ոչ առևտրային

                                        կազմակերպություն

Քաղ. Երևան,  Սայաթ-Նովայի 19,           Քաղ. Երևան,  Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866                          ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ                 Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

բաժնետիրական ընկերության                հաշվի համարը` 163058561289

Մոսկվայի մասնաճյուղ, հաշվի համարը` 160620001364

 

Երկու հազար տասը թվականի մարտի ________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության վճար`

համաձայն «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի

մասին» ՀՀ օրենքների

 

Նոտար ______________

 

Հավելված N 1

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ

փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում

երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար`

1056 բնակարան

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների

տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները բնակելի համալիր` 1056

բնակարանով, հարկայնությունը` չորս հարկ:

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջները

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի

նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և

կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո:

 

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ

լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար

նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջները

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման

լրացուցիչ միջոցառումներ

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ

պահանջներ

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ

լրացուցիչ պահանջներ

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային

պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ,

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային,

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե գունավոր բլոկներ, ներսից` 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ,

4) կարկասի երկաթբետոնե սյուների և հեծանների արտաքին մակերեսների և քիվերի երեսապատում` տուֆե սալեր,

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն,

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով,

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ,

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե,

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ,

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով,

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով,

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա, պատուհանները` մետաղապլաստե,

6) Էլեկտրական հանգույցները` տեղադրված,

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր,

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված,

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով,

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում,

2) Էլեկտրամատակարարման ցանցի անցկացում,

3) բնակարանների ներտնտեսային գազաֆիկացում,

4) փողոցների ասֆալտապատում,

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ,

6) տարածքի կանաչապատում,

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2010 թվականի հուլիսի 30-ը:

 

Հավելված N 2

 

ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

(դրամ)

.________________________________________________________________________.

|NN |Գնման առարկան         |Չափի    |Միավորի  |Նախատեսվում է գնել 2010   |

|ը/կ|                      |միավորը |գինը     |թվականի հուլիսի 30-ին`    |

|   |                      |        |         |ընդամենը                  |

|   |                      |        |         |__________________________|

|   |                      |        |         |  քանակը  |   գինը        |

|___|______________________|________|_________|__________|_______________|

|   |Գյումրի քաղաքի Մուշ-2 |1 քառ. մ|182.118` |75000     |13.658.850.000`|

|   |թաղամասի Մարմաշենի    |        |գումարած |քառ. մ    |գումարած       |

|   |7-րդ, Մուշի 7-րդ      |        |հողամասի |          |110.542.935    |

|   |փողոցներով պարփակված  |        |արժեքը   |          |               |

|   |և  Մուշի 5-րդ փողոցին |        |         |          |               |

|   |հարակից տարածքներում  |        |         |          |               |

|   |երկրաշարժի հետևանքով  |        |         |          |               |

|   |անօթևան  մնացած       |        |         |          |               |

|   |ընտանիքների համար     |        |         |          |               |

|   |1056 բնակարան         |        |         |          |               |

.________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 413-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/132 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                         Երկու հազար տասը թվականի __________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 10808 համարի տակ) և սույն թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/132 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում 96 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության _________________, ով գործում է ____________________________________ հիման վրա (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _______________________________________________________________, ով գործում է ___________________________________ հիման վրա (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում գնորդին կամ գնորդի կողմից որոշված ստացողին (ստացողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է) վաճառել պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող NN 1 և 2 հավելվածներում ներկայացված պահանջներին համապատասխանող բնակարաններ և ընդհանուր օգտագործման տարածքներ` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները (այսուհետ` բոլորը միասին` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և վճարել դրա դիմաց»:

2. Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2.6-րդ կետով.

«3.2.6. Ապահովել Գյումրու քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ` չկառուցապատված հողամասերի և կիսակառույց շինություններով կառուցապատված հողամասերի կադաստրային արժեքով վաճառքը վաճառողին»:

3. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 118.363 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 21.556.032.834 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի 1 քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասերի գինը, վաճառողի կողմից ձեռք բերված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը»:

4. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը գույքի դիմաց վճարում է դրամով` անկանխիկ` դրամական միջոցները վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկած փոխանցելի մուրհակներով` համաձայն N 4 հավելվածի: Պայմանագրի գնից 2.173.710.581 դրամը` որպես կանխավճար` մուրհակներով, որից 210.534.773 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր, ինչպես նաև 1.301.115.604 դրամը համարվում է գնորդի կողմից վաճառողին վճարված կանխավճար:

5. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

6. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 11 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Գնորդին պայմանագրից տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 5 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

7. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

8. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

9. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 3 հավելվածով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

    Վաճառող                                     Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական         Հայաստանի Հանրապետության անունից`

ընկերություն                            «Պետական գնումների գործակալություն»

                                        պետական ոչ առևտրային

                                        կազմակերպություն

 

Քաղ. Երևան,  Սայաթ-Նովայի 19,           Քաղ. Երևան,  Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866                          ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ                 Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

բաժնետիրական ընկերության                հաշվի համարը` 163058561289

Մոսկվայի մասնաճյուղ, հաշվի համարը` 160620001364

 

Երկու հազար տասը թվականի ________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորություններն ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության վճար`

համաձայն «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի

մասին» ՀՀ օրենքների:

 

Նոտար ______________

 

Հավելված N 1

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար` առնվազն 220 բնակարան և սպասարկման օբյեկտ

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների

տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի:

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ, և

հասարակական տարածքների առավելագույնը` երկու հարկ

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո:

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման

լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ

պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի

և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային

պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիրը

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատները` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատերը` երկաթբետոն երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակները և աստիճանների պատվածքը` հարթասվաղ.

8) ձեղնահարկը` մետաղական, տանիքապատումը` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատերը` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղները` գաջի սվաղ և ներկում` ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) Էլեկտրական հանգույցները տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) Էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազաֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

Հավելված N 2

 

ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

(դրամ)

.________________________________________________________________________.

|NN |Գնման առարկան         |Չափի    |Միավորի  |Նախատեսվում է գնել 2011   |

|ը/կ|                      |միավորը |գինը     |թվականի սեպտեմբերի 1-ին`  |

|   |                      |        |         |ընդամենը                  |

|   |                      |        |         |__________________________|

|   |                      |        |         |  քանակը  |   գինը        |

|___|______________________|________|_________|__________|_______________|

|   |Գյումրի քաղաքի Մուշ-2 |1 քառ. մ|182.118` |118.363   |21.556.032.834`|

|   |թաղամասի Մարմաշենի    |        |գումարած |քառ. մ    |գումարած       |

|   |10-րդ փողոցին հարող   |        |հողամասի |          |հողամասի արժեքը|

|   |տարածքում երկրաշարժի  |        |արժեքը   |          |               |

|   |հետևանքով  անօթևան    |        |         |          |               |

|   |մնացած ընտանիքների    |        |         |          |               |

|   |համար կառուցման ենթակա|        |         |          |               |

|   |բնակարաններ           |        |         |          |               |

.________________________________________________________________________.

 

Հավելված N 3

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Վճարման ամիսը, տարեթիվը      |Վճարման ենթակա|    Վճարման ձևը         |

|                             |կանխավճարը    |                        |

|                             |(դրամ)        |                        |

|_____________________________|______________|________________________|

|Վճարվել է 2008 թ. դեկտեմբերին| 2.173.710.581|մուրհակներով            |

|_____________________________|______________|________________________|

|Վճարվել է 2009 թ.:           | 1.301.115.604|վաճառողի բանկային հաշվին|

|                             |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 1-ին եռամսյակի       | 6.335.000.000|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 2-րդ եռամսյակի       | 5.953.315.319|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 3-րդ եռամսյակի       | 3.161.684.681|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|Սույն վճարման                | 2.744.367.049|վաճառողի բանկային հաշվին|

|պարտավորությունը գնորդի      |              |փոխանցելու միջոցով      |

|մոտ առաջանում է համապատասխան |              |                        |

|ֆինանսական միջոցները         |              |                        |

|նախատեսվելուց հետո:          |              |                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 413-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ԱՊՁԲ-08/133 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                         Երկու հազար տասը թվականի __________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ԱՊՁԲ-08/133 պետական գնման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 10807 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության _______________________________________, ով գործում է ____________________________________ հիման վրա, (այսուհետ` «գնորդ»), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _________, ով գործում է________________________________ հիման վրա, (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1. Պայմանագրի գինը կազմված է հետևյալ տարրերից`

ա. շինարարության արժեք. մեկ քառ. մետրի արժեքը կազմում է 182.118 դրամ, ընդ որում, գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 19.000 քառ. մ, որի արդյունքում շինարարության արժեքը կազմում է 3.460.242.000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը և որպես կանխավճար ստացած մուրհակների օտարումից զեղչերը:

Նշված գույքի մակերեսը վաճառողի կողմից ներկայացված է նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա է փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով գույքի մեկ քառ. մետրի գինը` 182.118 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. վաճառվող գույքի հետ կապված հողամասի գինը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկը: Հիմք ընդունելով 2009 թվականի հունիսի 19-ին կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը` պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված կադաստրային արժեքը կազմում է` մեկ քառ. մետրը` 1242 դրամ, իսկ անհրաժեշտ հողատարածքը` 14.700 քառ. մետր, որի արդյունքում հողամասի գինը կազմում է 21.908.880 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

2. Պայմանագրի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Գնորդը պայմանագրի 4.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված համապատասխանաբար 3.460.242.000 և 21.908.880 դրամ գումարները որպես կանխավճար վճարել է վաճառողին: Նշված գումարներից 348.930.840 դրամը վճարվել է որպես կանխավճար` մուրհակներով, որից 33.795.702 դրամը` որպես փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսեր»:

3. Սույն համաձայնագրի կնքմամբ դադարում է պայմանագրի 4.4-րդ կետի գործողությունը:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան 2011 թվականի սեպտեմբերի 1-ը: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող` գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 12 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Գնորդին պայմանագրից տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2 և 3 հավելվածները բաղկացած են 4 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

6. Պայմանագրի N 1 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով:

7. Պայմանագրի N 2 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

8. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

9. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

    Վաճառող                                     Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական         Հայաստանի Հանրապետության անունից`

ընկերություն                            «Պետական գնումների գործակալություն»

                                        պետական ոչ առևտրային

                                        կազմակերպություն

 

Քաղ. Երևան,  Սայաթ-Նովայի 19,           Քաղ. Երևան,  Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866                          ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ                 Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

բաժնետիրական ընկերության                հաշվի համարը` 163058561289

Մոսկվայի մասնաճյուղ, հաշվի համարը` 160620001364

 

Երկու հազար տասը թվականի մարտի ________________ին սույն համաձայնագիրը վավերացված է իմ` ՀՀ ________ նոտարական տարածքի նոտար ____________ կողմից: Համաձայնագիրն ստորագրվել է իմ ներկայությամբ: Համաձայնագիրն ստորագրողների ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև ներկայացուցչի (ներկայացուցիչների) լիազորությունները ստուգված են:

Գրանցված է սեղանամատյանում _____________ ով:

Գանձված է պետական տուրք և ծառայության վճար`

համաձայն «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի

մասին» ՀՀ օրենքների

 

Նոտար ______________

 

Հավելված N 1

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅՈՎ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

 

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցման ենթակա բնակարանների թիվը կսահմանվի գնորդի կողմից լրացուցիչ ուսումնասիրությունների հետո` շահառուների ճանաչման հանձնաժողովի ցուցակների ճշգրտման համաձայն, բայց ոչ ուշ, քան սույն համաձայնագրի կնքմանը հաջորդող 3 ամիս ժամկետը:

 

Նախագծման փուլերը

Մեկ փուլով` «Աշխատանքային նախագիծ»

Միջանկյալ փուլ` «Էսքիզային նախագիծ»

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնեցում գնորդի հետ:

 

Տարբերակային մշակման պահանջները

Ապահովել շենքերի արտաքին ճակատների ճարտարապետական լուծումների

տարբերակումը, այդ թվում` ըստ գույնի կամ ֆակտուրայի:

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները

Բնակելի համալիր` բնակարաններով, հարկայնությունը` չորս հարկ:

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

1. Կարող են կիրառվել Գյումրու` նախկինում մշակված բնակելի շենքերի նախագծերը` ներկայումս գործող հանրապետական շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան լրամշակումից հետո:

2. Թաղամասերի կառուցապատման նախագծերի առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում` ապահովելով էկոլոգիական և սեյսմիկ գոտիների համար նախատեսված քաղաքաշինական նորմատիվային պահանջները:

 

Ինժեներական տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման

լրացուցիչ միջոցառումներ

 

Ըստ նորմատիվային պահանջների

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ

պահանջներ

 

Էսքիզային նախագծերի համակարգչային ցուցադրական նյութերի պատրաստում

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ

լրացուցիչ պահանջներ

 

Տարածքի առավելագույն բարեկարգում և կանաչապատում` ըստ նորմատիվային

պահանջների

 

Կառուցվող բնակելի շենքերի նկարագիր

 

1. Բնակելի շենքի կարկասային աշխատանքներ`

1) բնակելի շենքի հարկայնություն` 4 հարկ.

2) կարկաս` երկաթբետոն, միջհարկային ծածկ` պանելային.

3) պատերի շերտեր` արտաքինից 200 մմ թեթև բետոնե բլոկներ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ, բնակարաններն անջատող պատերը` 200 մմ թեթև բետոնե բլոկներ, օդափոխության հորանների պատերը` 60 մմ թեթև բետոնե բլոկներ, մնացած պատերը` 100 մմ թեթև բետոնե բլոկներ.

4) արտաքին պատերի երեսապատումը` մասամբ` տուֆե սալերով.

5) պատշգամբների ճակատներ` քսահարթված և ներկված երկաթբետոն.

6) նախահարկի պատեր` երկաթբետոն` երեսապատված բազալտե կիսամշակ քարերով.

7) ընդհանուր նախասրահների հատակներ և աստիճանների պատվածք` հարթասվաղ.

8) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` մետաղական կղմինդր:

 

2. Բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակարանների ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի, միջանցքների և նախամուտքերի հատակներ` լամինատե.

2) պատշգամբների հատակը` հարթասվաղ.

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` գաջի սվաղ և ներկում ջրաէմուլսիոն ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) էլեկտրական հանգույցները` տեղադրված.

7) սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալեր.

8) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

9) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

10) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) բնակարանների ներտնտեսային գազաֆիկացում.

4) փողոցների ասֆալտապատում.

5) մայթերի ասֆալտապատում, մայթեզրերը` բետոնե բլոկներ.

6) տարածքի կանաչապատում.

7) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների հիման վրա:

 

Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք և ընտրված մասնակցի հայտով նախատեսված բոլոր ծախսերը` ներառյալ հարկերը, տուրքերը, շահույթը, հողամասի գինը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, փոխառու ֆինանսական միջոցների սպասարկման ծախսերը:

 

Պայմանագրի կատարման ժամկետը սահմանվում է 2011 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

Հավելված N 2

 

ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

(դրամ)

.________________________________________________________________________.

|NN |Գնման առարկան         |Չափի    |Միավորի  |Նախատեսվում է գնել 2011   |

|ը/կ|                      |միավորը |գինը     |թվականի սեպտեմբերի 1-ին`  |

|   |                      |        |         |ընդամենը                  |

|   |                      |        |         |__________________________|

|   |                      |        |         |  քանակը  |   գինը        |

|___|______________________|________|_________|__________|_______________|

|   |Գյումրի քաղաքի Անի    |1 քառ. մ|182.118` |19000     |3.460.242.000  |

|   |թաղամասի Տրդատ        |        |գումարած |քառ. մ    |գումարած       |

|   |Ճարտարապետի փողոցին   |        |հողամասի |          |21.908.880     |

|   |հարող տարածքներում    |        |արժեքը   |          |               |

|   |երկրաշարժի հետևանքով  |        |         |          |               |

|   |անօթևան  մնացած       |        |         |          |               |

|   |ընտանիքների համար     |        |         |          |               |

|   |առնվազն 220 բնակարան  |        |         |          |               |

|   |և  հասարակական տարածք |        |         |          |               |

.________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 413-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» N ՄԲԱՊՁԲ-08/41 ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                   Երկու հազար տասը թվականի մարտի __________ին

 

Հիմք ընդունելով «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագիրը, (այսուհետ` պայմանագիր) (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 4663 համարի տակ) և 2010 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը (վավերացված` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանի կողմից, գրանցված` սեղանամատյանում` 95 համարի տակ)` կողմերը` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, ի դեմս կազմակերպության _________________, ով գործում է_________________________ հիման վրա, (այսուհետ` գնորդ), մի կողմից, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս _________, ով գործում է______________________________ հիման վրա, (այսուհետ` վաճառող), մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը` հետևյալի մասին.

1. Պայմանագրի 3.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2.5. Ապահովել պայմանագրով սահմանված գույքի կառուցապատման համար անհրաժեշտ չկառուցապատված հողամասերի, կիսակառույց (անավարտ) շինություններով կառուցապատված հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների կադաստրային արժեքով վաճառքը վաճառողին` հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների գինը համարելով որպես սույն պայմանագրով նախատեսված գնից կանխավճար»:

2. Պայմանագրի 3.4.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4.10. Պայմանագրով սահմանված գույքը հանձնել պայմանագրի 7.1-ին կետով սահմանված ժամկետներում»:

3. Պայմանագրի 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. շինարարության արժեք. գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մ շինարարության արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով, իսկ մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով: Սպիտակ քաղաքում կառուցման ենթակա գույքի շինարարության արժեքն ավելանում է մեկ քառ. մետրի համար` 10.640 դրամով, բայց 300 տան համար ոչ ավելի, քան 260.680.000 (երկու հարյուր վաթսուն միլիոն վեց հարյուր ութսուն հազար) դրամ, որի արդյունքում շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 40.835.088.920 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Շինարարության արժեքը ներառում է հարկերը, տուրքերը, գույքի գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, փորձաքննության անցկացման, հեղինակային և տեխնիկական հսկողության, կառուցման կամ վերակառուցման, ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման և արտաքին լուսավորության իրականացման հետ կապված ծախսերը, շահույթը: Նշված գույքի մակերեսն և բնակարանների և (կամ) բնակելի տների թիվը վաճառողի կողմից ներկայացված են նախնական հաշվարկի հիման վրա և ենթակա են փոփոխության` նախագծանախահաշվային փաստաթղթերի` գնորդի հետ համաձայնեցման փուլում, որի արդյունքում պայմանագրի ընդհանուր գինը ենթակա է փոփոխման` հիմք ընդունելով շինարարության մեկ քառ. մետրի արժեքը` 186000 դրամ,

բ. Վաճառվող Գույքի հետ կապված հողամասերի և կիսակառույց (անավարտ) շինությունների գինը, Պայմանագրի 3.2.5 կետով սահմանված գնով, գումարած ավելացված արժեքի հարկ»:

4. Պայմանագրի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Հիմնական պայմանագրի նոտարական վավերացմամբ կնքման ժամկետը սահմանվում է`

սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետր մակերեսով բնակարաններից և (կամ) բնակելի տներից`

4-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 300 օր,

1, 2, 3, 5 և 6-սենյականոցների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 270 օր,

բ. մնացած 143717 քառ. մետր մակերեսով բնակարանների և (կամ) բնակելի տների համար` սույն պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված պարտավորության համապատասխան մասը (կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը տրամադրելուց) կատարելուց հետո 700 օր: Հիմնական պայմանագրի կնքումից ծագող գնորդի իրավունքների պետական գրանցումը կատարվում է գնորդի կողմից և գնորդի հաշվին»:

5. Պայմանագրով, ինչպես նաև պայմանագրի հավելվածներով գույքի տրամադրման (գնման) համար սահմանված բոլոր ժամկետները փոխարինել սույն համաձայնագրի 3-րդ կետով սահմանված ժամկետներով:

6. Պայմանագրի 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Պայմանագիրը կազմված է 21 էջից, կնքվում է չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Պայմանագրից գնորդին տրամադրվում է երկու օրինակ, վաճառողին` մեկ օրինակ, և մեկ օրինակ` նոտարին: Սույն պայմանագրի NN 1, 2, 3 և 4 հավելվածները բաղկացած են 16 թերթից և պայմանագրի անբաժանելի մասն են»:

7. Պայմանագրի N 2 հավելվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 226000 քառ. մ, որից սկզբնական հանձնվող 82.283 քառ. մետրի արժեքի հաշվարկն իրականացվում է մեկ քառ. մետրի համար` 167400 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), մնացած 143717 քառ. մետրինը` 186000 դրամով` գումարած հողամասի համապատասխան բաժնեմասի արժեքը (պայմանագրի 3.2.5-րդ կետով սահմանված գնով` գումարած ավելացված արժեքի հարկը), իսկ Սպիտակ քաղաքում կառուցվելիք բնակելի տների (բնակարանների) համար` նաև գումարած 10.640 դրամ»:

8. Պայմանագրի N 1 հավելվածի վերջին պարբերությունից հետո կատարել լրացում սույն համաձայնագրին կից ներկայացված N 1 հավելվածով սահմանված բովանդակությամբ:

9. Պայմանագրի N 4 հավելվածը փոխարինել սույն համաձայնագրին կից ներկայացված N 2 հավելվածով:

10. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և նոտարական վավերացման պահից:

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, և կողմերի միջև կնքված պայմանագրի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

    Վաճառող                                     Գնորդ

«Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական         Հայաստանի Հանրապետության անունից`

ընկերություն                            «Պետական գնումների գործակալություն»

                                        պետական ոչ առևտրային

                                        կազմակերպություն

Քաղ. Երևան,  Սայաթ-Նովայի 19,           Քաղ. Երևան,  Կոմիտասի 54բ,

ՀՎՀՀ` 01549866                          ՀՎՀՀ` 00063418

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ                 Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղ,

բաժնետիրական ընկերության                հաշվի համարը` 163058561289

Մոսկվայի մասնաճյուղ, հաշվի համարը` 160620001364

 

Հավելված N 1

 

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Բնակելի տան կարկասային աշխատանքներ`

9) բնակելի տան հարկայնություն` 1 հարկ.

10) բնակելի տան հարկի բարձրություն` 3 մ.

11) կարկաս` երկաթբետոնե, ծածկ` պանելային կամ պոլիստերոլ կամ փրփրաբետոնե սալեր.

12) պատերի շերտեր` արտաքինից տուֆ, ներսից 100 մմ թեթև բետոնե բլոկներ և գաջի սվաղ.

13) ցոկոլային հարկի երեսապատում` բազալտե սալեր և հարթասվաղ.

14) մուտքի աստիճանավանդակը` հարթասվաղ.

15) ձեղնահարկ` մետաղական, տանիքապատում` հանքային բամբակ և ցինկապատ կողավոր թիթեղ:

 

2. Բնակելի տան ներքին հարդարման աշխատանքներ`

1) բնակելի տան ընդհանուր սենյակների, ննջասենյակների, խոհանոցների, խոհանոցային խորշերի և միջանցքների հատակներ` լամինատե.

2) սանհանգույցի հատակը և պատերը` հարթասվաղ (պատերը ներկված են յուղաներկով).

3) բնակարանների պատեր` գաջի սվաղ` ներկված լատեքսային ներկով.

4) առաստաղներ` քսահարթում և ներկում լատեքսային ներկով.

5) մուտքի դուռը` երկաթյա, դռները` փայտյա կամ մետաղապլաստե, պատուհանները` մետաղապլաստե.

6) Էլեկտրական հանգույցները` տեղադրված:

 

Սպիտակ քաղաքում կառուցվող բնակելի տների համար` նաև ստորև նշված 3-րդ և 4-րդ կետերով ներկայացված աշխատանքները:

 

3. Ինժեներական ենթակառուցվածքների անցկացման և բարեկարգման աշխատանքներ`

1) ջրամատակարարման և ջրահեռացման կոյուղիների անցկացում.

2) Էլեկտրամատակարարման ցանցի անցկացում.

3) փողոցների ասֆալտապատում.

4) մայթերի ասֆալտապատում.

5) փողոցների և մայթերի արտաքին լուսավորում:

 

4. Ներքին հարդարման աշխատանքներ`

1) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքները փոխարինել հետևյալ աշխատանքներով` սանհանգույցի հատակը և պատերը` կերամիկական սալիկապատում.

2) սանհանգույցի պարագաները (լոգարան, լվացարան և զուգարանակոնք)` տեղադրված.

3) ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

4) խոհանոցում գազօջախը և լվացարանը` տեղադրված.

5) բնակարանների ներտնտեսային գազիֆիկացում:

 

Հավելված N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Վճարման ամիսը, տարեթիվը      |Վճարման ենթակա|    Վճարման ձևը         |

|                             |կանխավճարը    |                        |

|                             |(դրամ)        |                        |

|_____________________________|______________|________________________|

|2009 թ. հուլիս               | 2.000.000.000|վաճառողի բանկային հաշվին|

|                             |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2009 թ. 3-րդ եռամսյակի       | 3.000.000.000|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2009 թ. 4-րդ եռամսյակի       | 2.229.000.000|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 1-ին եռամսյակի       | 1,972,695,600|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 2-րդ եռամսյակի       | 2,261,382,800|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 3-րդ եռամսյակի       | 1,974,883,900|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|2010 թ. 4-րդ եռամսյակի       |   368,165,800|վաճառողի բանկային հաշվին|

|ընթացքում                    |              |փոխանցելու միջոցով      |

|_____________________________|______________|________________________|

|Սույն կանխավճարի վճարման     |   283.551.900|վաճառողի բանկային հաշվին|

|պարտավորությունը գնորդի մոտ  |              |փոխանցելու միջոցով      |

|առաջանում է համապատասխան     |              |                        |

|ֆինանսական միջոցները         |              |                        |

|նախատեսվելուց հետո:          |              |                        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 413-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի    |Ցուցանիշների փոփոխությունը              |

|ֆինանսավորման աղբյուրներն ու|(ավելացումները նշված են դրական նշանով)  |

|դրանց տարրերի անվանումները  |________________________________________|

|                            |առաջին     |առաջին     |  ինն ամիս |տարի|

|                            |եռամսյակ   |կիսամյակ   |           |    |

|____________________________|___________|___________|___________|____|

|ԸՆԴԱՄԵՆԸ                    |1,700,000.0|3,305,038.8|1,831,723.5|   -|

|____________________________|___________|___________|___________|____|

|այդ թվում`                  |           |           |           |    |

|____________________________|___________|___________|___________|____|

|Ա. Ներքին աղբյուրներ -      |1,700,000.0|3,305,038.8|1,831,723.5|   -|

|ընդամենը                    |           |           |           |    |

|____________________________|___________|___________|___________|____|

|այդ թվում`                  |           |           |           |    |

|____________________________|___________|___________|___________|____|

|2. Ֆինանսական ակտիվներ      |1,700,000.0|3,305,038.8|1,831,723.5|   -|

|____________________________|___________|___________|___________|____|

|այդ թվում`                  |           |           |           |    |

|____________________________|___________|___________|___________|____|

|2.6. Այլ                    |1,700,000.0|3,305,038.8|1,831,723.5|   -|

|____________________________|___________|___________|___________|____|

|կայունացման դեպոզիտային     |1,700,000.0|3,305,038.8|1,831,723.5|   -|

|հաշվից օգտագործում          |           |           |           |    |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 413-Ն
Որոշում