Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0658.040610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի 13-րդ աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

i

3. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 152296.28 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 37899.4 հազ. դրամ, ինն ամսում` 140079.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների կատարման համար (145146.28 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և 7150.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով):

(3-րդ կետը փոփ. 01.07.10 թիվ 839-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետի` չկայացած հայտարարել «ՊԳԳ-ԱՇՁԲ-10/25» և «ՊԳԳ-ԾՁԲ-10/45» ծածկագրերով մրցույթների առաջին չափաբաժինները (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների և դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններ):

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման:

(5-րդ կետը փոփ. 01.07.10 թիվ 839-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 658-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի     |Ցուցանիշների փոփոխությունը         |

|տային   |գործառական դասակարգման  |(ավելացումները նշված են դրական     |

|ծախսերի |բաժինների, խմբերի և     |նշանով, իսկ նվազեցումները`         |

|գործառա-|դասերի, տնտեսագիտական   |փակագծերում)                       |

|կան դասա|դասակարգման հոդվածների, |___________________________________|

|կարգման |ֆինանսավորվող ծրագրերի  |առաջին    |ինն ամիս   |     տարի   |

|________|և  դրանք իրականացնող    |կիսամյակ  |           |            |

|բ |խ |դ |մարմինների անվանումները |          |           |            |

|ա |ու|ա |                        |          |           |            |

|ժ |մ |ս |                        |          |           |            |

|ի |բ |ը |                        |          |           |            |

|ն |ը |  |                        |          |           |            |

|ը |  |  |                        |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ         |       0.0|        0.0|         0.0|

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ               |          |           |            |

|  |  |  |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ       |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |02|  |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,     |          |           |            |

|  |  |  |ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, |          |           |            |

|  |  |  |ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ        |          |           |            |

|  |  |  |ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ           |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |01|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ      |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |16. Գյուղատնտեսական     |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|  |  |  |հողատեսքերի պահպանում,  |          |           |            |

|  |  |  |բարելավում և            |          |           |            |

|  |  |  |ինժեներական             |          |           |            |

|  |  |  |կառուցվածքների          |          |           |            |

|  |  |  |վերականգնում            |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |ՀՀ գյուղատնտեսության    |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|  |  |  |նախարարություն          |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |որից`                   |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |Շենքերի և               |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|  |  |  |շինությունների կապիտալ  |          |           |            |

|  |  |  |վերանորոգում            |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ     | 37,899.4 | 140,079.0 | 152,296.28 |

|  |  |  |ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |          |           |            |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                  |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |01|  |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ     | 37,899.4 | 140,079.0 | 152,296.28 |

|  |  |  |ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ |          |           |            |

|  |  |  |ՖՈՆԴ                    |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |01|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ        | 37,899.4 | 140,079.0 | 152,296.28 |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ        |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`              |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության    | 37,899.4 | 140,079.0 | 152,296.28 |

|  |  |  |պահուստային ֆոնդ        |          |           |            |

|__|__|__|________________________|__________|___________|____________|

|  |  |  |ՀՀ կառավարություն       | 37,899.4 | 140,079.0 | 152,296.28 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 658-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջե- |Ծ |Ծրագրերի և        |Ցուցանիշների փոփոխությունը                |

|տային   |ր |կատարողների       |(նվազեցումները նշված են փակագծերում)      |

|ծախսերի |ա |անվանումները      |__________________________________________|

|գործառա-|գ |                  |ընդամենը` |         այդ թվում`            |

|կան դասա|ր |                  |ոչ ֆինան- |_______________________________|

|կարգման |ի |                  |սական     |շեն- |շենքերի և  |նախա- |ոչ    |

|________|  |                  |ակտիվների |քերի |շինություն-|գծա-  |ֆինան-|

|բ |խ |դ |հ |                  |գծով      |և    |ների       |հետա- |սական |

|ա |ու|ա |ա |                  |ծախսեր    |շինու|կապիտալ    |զոտա- |ակտիվ-|

|ժ |մ |ս |մ |                  |          |թյուն|վերանորո-  |կան,  |ների  |

|ի |բ |ը |ա |                  |          |ների |գում       |գեո-  |գծով  |

|ն |ը |  |ր |                  |          |շինա-|           |դեզիա-|այլ   |

|ը |  |  |ը |                  |          |րարու|           |քարտե-|ծախսեր|

|  |  |  |  |                  |          |թյուն|           |զագրա-|      |

|  |  |  |  |                  |          |     |           |կան   |      |

|  |  |  |  |                  |          |     |           |աշխա- |      |

|  |  |  |  |                  |          |     |           |տանք- |      |

|  |  |  |  |                  |          |     |           |ներ   |      |

|__|__|__|__|__________________|__________|_____|___________|______|______|

|  |  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ          |(152296.3)|  0.0|(152296.28)|   0.0|  0.0 |

|__|__|__|__|__________________|__________|_____|___________|______|______|

|  |  |  |  |ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒ- |(152296.3)|  0.0|(152296.28)|   0.0|   0.0|

|  |  |  |  |ԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-   |          |     |           |      |      |

|  |  |  |  |ԹՅՈՒՆ             |          |     |           |      |      |

|__|__|__|__|__________________|__________|_____|___________|______|______|

|  |  |  |  |այդ թվում`        |          |     |           |      |      |

|__|__|__|__|__________________|__________|_____|___________|______|______|

|04|02|01|16|Գյուղատնտեսական   |(152296.3)|  0.0|(152296.28)|   0.0|   0.0|

|  |  |  |  |հողատեսքերի       |          |     |           |      |      |

|  |  |  |  |պահպանում,        |          |     |           |      |      |

|  |  |  |  |բարելավում և      |          |     |           |      |      |

|  |  |  |  |ինժեներական       |          |     |           |      |      |

|  |  |  |  |կառուցվածքների    |          |     |           |      |      |

|  |  |  |  |վերականգնում      |          |     |           |      |      |

|__|__|__|__|__________________|__________|_____|___________|______|______|

|  |  |  |  |ՀՀ Արարատի        |(152296.3)|  0.0|(152296.28)|   0.0|   0.0|

|  |  |  |  |մարզում Արաքս     |          |     |           |      |      |

|  |  |  |  |գետի ափապաշտպան   |          |     |           |      |      |

|  |  |  |  |կառուցվածքների    |          |     |           |      |      |

|  |  |  |  |վերականգնում      |          |     |           |      |      |

|  |  |  |  |Փաթեթ 1           |          |     |           |      |      |

|  |  |  |  |սահմանային սյուն  |          |     |           |      |      |

|  |  |  |  |N 3/4-4/4         |          |     |           |      |      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 658-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Ծ |Ծրագրերի և           |Ցուցանիշների փոփոխությունը         |

|տային   |ր |կատարողների          |(նվազեցումները նշված են            |

|ծախսերի |ա |անվանումները         |փակագծերում)                       |

|գործառա-|գ |                     |___________________________________|

|կան դասա|ր |                     |առաջին    |ինն ամիս   |     տարի   |

|կարգման |ի |                     |կիսամյակ  |           |            |

|________|  |                     |          |           |            |

|բ |խ |դ |հ |                     |          |           |            |

|ա |ու|ա |ա |                     |          |           |            |

|ժ |մ |ս |մ |                     |          |           |            |

|ի |բ |ը |ա |                     |          |           |            |

|ն |ը |  |ր |                     |          |           |            |

|ը |  |  |ը |                     |          |           |            |

|__|__|__|__|_____________________|__________|___________|____________|

|  |  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ             |(37,899.4)|(140,079.0)| (152,296.3)|

|__|__|__|__|_____________________|__________|___________|____________|

|  |  |  |  |ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ |          |           |            |

|  |  |  |  |ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ       |(37,899.4)|(140,079.0)| (152,296.3)|

|__|__|__|__|_____________________|__________|___________|____________|

|  |  |  |  |այդ թվում`           |          |           |            |

|__|__|__|__|_____________________|__________|___________|____________|

|04|02|01|16|Գյուղատնտեսական      |(37,899.4)|(140,079.0)| (152,296.3)|

|  |  |  |  |հողատեսքերի          |          |           |            |

|  |  |  |  |պահպանում, բարելավում|          |           |            |

|  |  |  |  |և  ինժեներական       |          |           |            |

|  |  |  |  |կառուցվածքների       |          |           |            |

|  |  |  |  |վերականգնում         |          |           |            |

|__|__|__|__|_____________________|__________|___________|____________|

|  |  |  |  |ՀՀ Արարատի մարզում   |(37,899.4)|(140,079.0)|(152,296.28)|

|  |  |  |  |Արաքս գետի ափապաշտպան|          |           |            |

|  |  |  |  |կառուցվածքների       |          |           |            |

|  |  |  |  |վերականգնում Փաթեթ 1 |          |           |            |

|  |  |  |  |սահմանային սյուն     |          |           |            |

|  |  |  |  |N 3/4-4/4            |          |           |            |

._____________________________________________________________________.

 

ՋՔ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 658-Ն
Որոշում