Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0732.170610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2010 թվականի N 732-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում և N 17 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահպանման ծախսերի ու տարածքի վարձակալության համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացնել 17299826 դրամ (այդ թվում` 2010 թվականի առաջին կիսամյակ` 4743000 դրամ, ինն ամիս` 10205742.5 դրամ, տարի` 17299826 դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» (4637) հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը և տարածումը, համահայկական լրատվական ռեսուրսների (այդ թվում` համահայկական կայքերի, տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատվական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների և այլնի) ստեղծումը և շահագործումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

3) հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը.

4) հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման ծրագրերի իրականացումը.

5) սփյուռքի ներուժի հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի մշակումը և իրականացումը.

6) գիտատեսական և կիրառական հետազոտությունների ու գնահատումների կատարումը.

7) սփյուռքի հետ իրականացվող աշխատանքներում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`

1) տեղեկատվական ծառայությունների մատուցում.

2) հեռուստառադիոծրագրերի կազմում.

3) հրատարակչական գործ.

4) գիտական հետազոտություններ և մշակումներ.

5) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.

6) նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, այլ կրթություն` չներառված ուրիշ խմբավորումներում:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը:

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության`

1) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, թանկարժեք մետաղներ և քարեր.

2) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

9. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 732-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը  |

|տային   |դասակարգման բաժինների, խմբերի  |(ավելացումները նշված են     |

|ծախսերի |և  դասերի, տնտեսագիտական       |դրական նշանով, իսկ          |

|գործառա-|դասակարգման հոդվածների,        |նվազեցումները` փակագծերում) |

|կան դասա|ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք|____________________________|

|կարգման |իրականացնող մարմինների         |առաջին  |ինն ամիս |  տարի   |

|________|անվանումները                   |կիսամյակ|         |         |

|բ |խ |դ |                               |        |         |         |

|ա |ու|ա |                               |        |         |         |

|ժ |մ |ս |                               |        |         |         |

|ի |բ |ը |                               |        |         |         |

|ն |ը |  |                               |        |         |         |

|ը |  |  |                               |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|1 |2 |3 |              4                |   5    |    6    |    7    |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|08|  |  |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ      |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |02|  |Մշակութային ծառայություններ    |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |05|Արվեստ                         |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |04. Մշակութային միջոցառումների |        |         |         |

|  |  |  |իրականացում                    |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ՀՀ սփյուռքի նախարարություն     |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                 |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                  |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական  |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|  |  |  |հատվածի այլ մակարդակներին      |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ      |(5000.0)|(12000.0)|(14300.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|08|  |  |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ      |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |03|  |Ռադիո- և  հեռուստահաղորդումների|        |         |         |

|  |  |  |հեռարձակման և  հրատարակչական   |        |         |         |

|  |  |  |ծառայություններ                |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |01|Հեռուստառադիոհաղորդումներ      |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |09. Հայաստան-սփյուռք հեռավար   |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|  |  |  |կոնֆերանսների կազմակերպում,    |        |         |         |

|  |  |  |ֆիլմաշարերի, տեսահոլովակների և |        |         |         |

|  |  |  |հեռուստահաղորդումների          |        |         |         |

|  |  |  |պատրաստում                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ՀՀ սփյուռքի նախարարություն     |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                 |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                  |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական  |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|  |  |  |հատվածի այլ մակարդակներին      |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |Այլ ընթացիկ դրամաշնորհներ      |(1000.0)| (2000.0)| (3000.0)|

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ         |        |         |         |

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ             | 6000.0 | 14000.0 | 17300.0 |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների|        |         |         |

|  |  |  |պահուստային ֆոնդ               | 6000.0 | 14000.0 | 17300.0 |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային   |        |         |         |

|  |  |  |ֆոնդ                           | 6000.0 | 14000.0 | 17300.0 |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |այդ թվում`                     |        |         |         |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության           |        |         |         |

|  |  |  |պահուստային ֆոնդ               | 6000.0 | 14000.0 | 17300.0 |

|__|__|__|_______________________________|________|_________|_________|

|  |  |  |ՀՀ կառավարություն              | 6000.0 | 14000.0 | 17300.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 732-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 17 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

.______________________________________________________________________.

|Բյուջե- |Ծախսային ծրագրի    |Ծախսային      |Տնտեսա-  |Դրամաշնորհ      |

|տային   |անվանումը, համարը  |ծրագիրը       |վարող    |ստացող          |

|ծախսերի |                   |կատարող ՀՀ    |սուբյեկտ-|տնտեսավարող     |

|գործառա-|                   |պետական       |ներին    |սուբյեկտի       |

|կան դասա|                   |կառավարման    |տրամա-   |անվանումը       |

|կարգման |                   |մարմնի        |դրվող    |                |

|________|                   |անվանումը     |դրամա-   |                |

|բ |խ |դ |                   |              |շնորհի   |                |

|ա |ու|ա |                   |              |գումարը  |                |

|ժ |մ |ս |                   |              |(հազ.    |                |

|ի |բ |ը |                   |              |դրամ)    |                |

|ն |ը |  |                   |              |         |                |

|ը |  |  |                   |              |         |                |

|__|__|__|___________________|______________|_________|________________|

|1 |2 |3 |         4         |       5      |      6  |      7         |

|__|__|__|___________________|______________|_________|________________|

|  |  |  |                   |ՀՀ սփյուռքի   |315,037.3|                |

|  |  |  |                   |նախարարություն|         |                |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|08|02|05|Մշակութային միջոցառումների        |244,831.0|                |

|  |  |  |իրականացում                       |         |                |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |այդ թվում`                        |         |                |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |«Մեր մեծերը» խորագրով մշակութային |  3,000.0|»Հայրենիք -     |

|  |  |  |միջոցառումներ                     |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |ՀՀ-ում համահայկական               | 20,000.0|«Մեկ ազգ, մեկ   |

|  |  |  |խորհրդաժողովներ                   |         |մշակույթ»       |

|  |  |  |                                  |         |հիմնադրամ       |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Ցեղասպանության 100-ամյա տարելիցին | 18,700.0|«Հայրենիք -     |

|  |  |  |նվիրված միջոցառումներ             |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Հայ բարերարների մեծարման          |  5,000.0|«Հայրենիք -     |

|  |  |  |միջոցառումների նախապատրաստում     |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Համահայկական մրցանակաբաշխություն  |  5,000.0|«Հայրենիք -     |

|  |  |  |                                  |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Աջակցություն սփյուռքի համայնքներին|  8,000.0|«Հայրենիք -     |

|  |  |  |                                  |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Աշխատանք սփյուռքի համայնքների հետ | 10,000.0|«Հայրենիք -     |

|  |  |  |                                  |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Կրթամշակութային աջակցություն      | 20,131.0|«Մեկ ազգ, մեկ   |

|  |  |  |Ամերիկայի հայ համայնքներին        |         |մշակույթ»       |

|  |  |  |                                  |         |հիմնադրամ       |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Ազգային խորհրդի ձևավորման         | 17,000.0|«Հայրենիք -     |

|  |  |  |աշխատանքների իրականացում          |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |«Մեկ ազգ, մեկ մշակույթ»           |138,000.0|»Մեկ ազգ, մեկ   |

|  |  |  |համահայկական մշակութային փառատոնի |         |մշակույթ»       |

|  |  |  |կազմակերպում                      |         |հիմնադրամ       |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|  |  |  |Տարածքային համագործակցության և    | 18,606.3|«Մեկ ազգ, մեկ   |

|  |  |  |համահայկական մշակութային ծրագրերի |         |մշակույթ»       |

|  |  |  |իրականացում                       |         |հիմնադրամ       |

|__|__|__|__________________________________|_________|________________|

|08|03|01|Հայաստան-սփյուռք հեռավար          | 16,600.0|«Հայրենիք -     |

|  |  |  |համաժողովների կազմակերպում,       |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |ֆիլմաշարերի, տեսահոլովակների և    |         |պետական ոչ      |

|  |  |  |հեռուստահաղորդումների պատրաստում  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

|__|__|__|__________________________________|_________|________________|

|08|04|01|Սփյուռքի երիտասարդության          |35,000.0 |«Հայրենիք -     |

|  |  |  |այցելություններ Հայաստան          |         |սփյուռք կենտրոն»|

|  |  |  |                                  |         |պետական ոչ      |

|  |  |  |                                  |         |առևտրային       |

|  |  |  |                                  |         |կազմակերպություն|

.______________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 3-ի

N 732-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Կենտրոնն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

2. Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Կենտրոնն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

5. Կենտրոնը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանումներով կլոր կնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

8. Կենտրոնի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` «Ցենտռ Ռօդինա-դիասպօռա» մինիստեռստվա դիասպօռի Ռեսպուբլիկի Առմենիյա գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա,

ռուսերեն կրճատ` «Ցենտռ Ռօդինա-դիասպօռա» ԳՆՕ,

անգլերեն լրիվ` «Center Matherland-Diaspora» State Non-Commercial Organizatiօn (SNCO) of the Ministry of Diaspora of the Republic օf Armenia,

անգլերեն կրճատ` «Center Matherland - Diaspora» SNCO:

9. Կենտրոնի իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը և տարածումը, համահայկական լրատվական ռեսուրսների (այդ թվում` համահայկական կայքերի, տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատվական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների և այլնի) ստեղծումը և շահագործումը.

2) Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

3) հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը.

4) հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի իրականացումը.

5) սփյուռքի ներուժի հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի իրականացումը.

6) գիտատեսական և կիրառական հետազոտությունների ու գնահատումների կատարումը.

7) սփյուռքի հետ իրականացվող աշխատանքներում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը:

11. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` կենտրոնը`

1) կազմում է աշխատանքային ծրագրեր և դրանք ներկայացնում համապատասխան մարմնի հաստատմանը.

2) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

3) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

12. Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

1) տեղեկատվական ծառայությունների մատուցում.

2) հեռուստառադիոծրագրերի կազմում.

3) հրատարակչական գործ.

4) գիտական հետազոտություններ և մշակումներ.

5) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.

6) նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, այլ կրթություն` չներառված ուրիշ խմբավորումներում:

13. Կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Կենտրոնի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, գործադիր մարմինը` տնօրենը:

15. Լիազոր մարմինը`

1) իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

3) իրականացնում է վերահսկողություն կենտրոնի գործունեության նկատմամբ.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

5) լսում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.

6) իրականացնում է վերահսկողություն կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

7) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կենտրոնի գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար.

8) քննարկում և հաստատում է կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, հաստիքացուցակը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվություններ.

9) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

16. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է (նրա լիազորությունները դադարեցվում են) լիազոր մարմնի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենտրոնի տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

17. Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

18. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

19. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

20. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի բաժինների ղեկավարներին ու աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է կենտրոնի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

22. Կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

23. Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության այլ ստորաբաժանման կողմից:

24. Կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

25. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

26. Կենտրոնի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է կենտրոնը:

27. Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

28. Հիմնադիրը կարող է կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:

29. Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:

30. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

31. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

32. Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

33. Հիմնադրի կողմից կենտրոնին գույքն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

34. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի և (կամ) պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

35. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

36. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Կենտրոնի լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.2010
N 732-Ն
Որոշում