Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ ...

 

 

040.0768.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2010 թվականի N 768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային ծառայությունների գծով ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականին հատկացնել 26,300.0 հազ. դրամ (երկրորդ եռամսյակում` 8740.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 8760.0 հազ. դրամ և չորրորդ եռամսյակում` 8800.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանում» բաժնում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 24-ի

N 768-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|           Գնման առարկայի                 |   Պայմանագրերի  |Գումարը |

|__________________________________________|_________________|(հազ.   |

|     անվանումը             |չափի|քա- |գըն-|կնքման |կատարման |դրամ)   |

|                           |միա-|նակը|ման |ժամկետը|վերջնա-  |(ավելա- |

|                           |վորը|    |ձևը |       |ժամկետը  |ցումները|

|                           |    |    |    |       |         |նշված են|

|                           |    |    |    |       |         |դրական  |

|                           |    |    |    |       |         |նշանով) |

|____________________________________________________________|________|

|ՀՀ արդարադատության նախարարություն                           | 26300.0|

|____________________________________________________________|________|

|Բաժին  |Խումբ N 01|Դաս N 01|ՀՀ կառավարության պահուստային    | 26300.0|

|N 11   |          |        |ֆոնդ                            |        |

|____________________________________________________________|________|

|Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության      |        |

|փոստային կապի ծառայությունների ֆինանսավորում                | 26300.0|

|____________________________________________________________|________|

|ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                                     | 26300.0|

|____________________________________________________________|________|

|Փոստային կապի              |դրամ|1   |ՄԱ  |հունիս |դեկտեմբեր| 26300.0|

|ծառայություններ            |    |    |    |       |         |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2010
N 768-Ն
Որոշում