Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 232 ...

 

 

040.0797.290610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2010 թվականի N 797-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման N 1 հավելվածի առաջին պարբերության «գ» ենթակետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «և նրանց անձնակազմի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1853-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

«21.1. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածի`

1) 8-րդ կետի «գ» ենթակետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «, դրանց անձնակազմի անդամների» բառերով.

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևի) տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է ոստիկանության պետը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նշված դեպքերի:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2010
N 797-Ն
Որոշում