Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2 ...

 

 

040.0804.020710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2010 թվականի N 804-Ն

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված գույքի հետագա տիրապետման նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու համար նրանց կողմից զբաղեցված շենքերը, շինությունները` դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, այնտեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

i

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքը (այսուհետ` գույք)` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, օտարման նպատակով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ավարտել գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

(3-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1644-Ն որոշում)

i

3.1. Առաջարկել Երևանի, Դիլիջանի, Ալավերդու քաղաքապետներին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների ղեկավարներին գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչությանը:

(3.1-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1644-Ն որոշում)

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3.1-ին կետում նշված փաստաթղթերի տրամադրումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը:

(3.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 1644-Ն որոշում)

i

4. Երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն 2008 թվականի հունիսի 20-ին գրանցված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 2578488 վկայականում ներառված`

1) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենք-շինությունները, բացառությամբ շենքի երկրորդ հարկում գտնվող` 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակների, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1638,3 քառ. մետր մակերեսով հողամասերի հետ միասին հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենքի երկրորդ հարկում գտնվող` 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակները և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղակայված` 624375,0 դրամ սկզբնական արժեքով, առանց մնացորդային արժեքի, 250,0 քառ. մետր մակերեսով լոկոմոտիվային բրիգադի հանգստի տունը` դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1561 քառ. մետր մակերեսով (ներառյալ շենքի զբաղեցրած տարածքը) հողամասի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը:

(4-րդ կետը փոփ. 01.12.11 թիվ 1699-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ միասին ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին համաձայնություն տալ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին` Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված` հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը` համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:

i

8. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 4,517.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով:

(8-րդ կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 10-ի

N 804-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |Օբյեկտի    |Հասցեն   |Որպես  |Ընդհա-|Զբա- |Հաշվեկշռային      |Համայնքի|

|ը/կ|անվանումը  |(գտնվելու|ՀՀ     |նուր  |ղեց- |տվյալները (դրամ)  |անվա-   |

|   |(շենք,     |վայրը)   |սեփա-  |մակե- |ված  |__________________|նումը,  |

|   |շինություն)|         |կանու- |րեսը  |հողա-|սկզբնա-|մնացոր-   |որին    |

|   |           |         |թյուն` |(շենքի|մասի |կան    |դային     |նվիրա-  |

|   |           |         |իրա-   |ներքին|մակե-|արժեքը |արժեքը    |բերվում |

|   |           |         |վունքի |չափում|րեսը |       |          |է անշարժ|

|   |           |         |պետական|ներով,|(քառ.|       |          |գույք   |

|   |           |         |գրանց- |քառ.  |մ)   |       |          |        |

|   |           |         |ման    |մ)    |     |       |          |        |

|   |           |         |վկայա- |      |     |       |          |        |

|   |           |         |կանը   |      |     |       |          |        |

|   |           |         |տալու  |      |     |       |          |        |

|   |           |         |ամսա-  |      |     |       |          |        |

|   |           |         |թիվը և |      |     |       |          |        |

|   |           |         |համարը |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

| 1 |      2    |    3    |   4   |   5  |  6  |   7   |    8     |   9    |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|1. |Քանաքեռ    |քաղ.     |չունի  |  32.5|   56| 142000|     -    |քաղ.    |

|   |կայարանի   |Երևան,   |       |      |     |       |          |Երևան   |

|   |փակ        |Սարկավագի|       |      |     |       |          |        |

|   |պատգաուզ   |106/5    |       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|2. |ՈՒղևորական |ՀՀ Լոռու |19.06. |251.52|    -|2053832| 673764.94|ՀՀ Լոռու|

|   |սպասասրահի |մարզ,    |2008 թ.|      |     |       |          |մարզ,   |

|   |շենքի 2-րդ |գյուղ    |N      |      |     |       |          |գյուղ   |

|   |հարկը      |Շահալի   |1913606|      |     |       |          |Շահալի  |

|   |           |         |       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|3. |Զուգարան   |ՀՀ       |25.06. | 49.41|   80| 419050| 197203.34|ՀՀ      |

|   |           |Գեղարքու-|2008 թ.|      |     |       |          |Գեղարքու|

|   |           |նիքի մարզ|N      |      |     |       |          |նիքի    |

|   |           |գյուղ    |2523442|      |     |       |          |մարզ,   |

|   |           |Ծովագյուղ|       |      |     |       |          |գյուղ   |

|   |           |         |       |      |     |       |          |Ծովա-   |

|   |           |         |       |      |     |       |          |գյուղ   |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|        |

|4. |Զուգարան   |ՀՀ       |25.06. |49.41 |   80| 171375|  35858.01|        |

|   |           |Գեղարքու-|2008 թ.|      |     |       |          |        |

|   |           |նիքի մարզ|N      |      |     |       |          |        |

|   |           |գյուղ    |2523442|      |     |       |          |        |

|   |           |Ծովագյուղ|       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|        |

|5. |Լիցքավորման|ՀՀ       |25.06. |49.41 |   80| 129550|  37923.59|        |

|   |կայան      |Գեղարքու-|2008 թ.|      |     |       |          |        |

|   |           |նիքի մարզ|N      |      |     |       |          |        |

|   |           |գյուղ    |2523442|      |     |       |          |        |

|   |           |Ծովագյուղ|       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|6. |Կայարանային|ՀՀ       |20.06. | 226.1|  380| 626250|         -|ՀՀ      |

|   |շենք Մասիս |Արարատի  |2008 թ.|      |     |       |          |Արարատի |

|   |կայարանում |մարզ,    |N      |      |     |       |          |մարզ,   |

|   |           |քաղ.     |2524943|      |     |       |          |քաղ.    |

|   |           |Մասիս    |       |      |     |       |          |Մասիս   |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|        |

|7. |Շենք -     |ՀՀ       |20.06. | 225.3|  410| 261450|         -|        |

|   |կառույց    |Արարատի  |2008 թ.|      |     |       |          |        |

|   |Մասիս      |մարզ,    |N      |      |     |       |          |        |

|   |           |քաղ.     |2524947|      |     |       |          |        |

|   |           |Մասիս    |       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|8. |Երկհարկանի |քաղ.     |չունի  | 481.3| 1400|4996045|2161063.32|քաղ.    |

|   |պահեստային |Երևան,   |       |      |     |       |          |Երևան   |

|   |շինություն |Արցախի   |       |      |     |       |          |        |

|   |(անգար)    |32/1     |       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|9. |Վարչական   |քաղ.     |չունի  | 355.7|    -| 972700| 428485.35|քաղ.    |

|   |շենք       |Երևան,   |       |      |     |       |          |Երևան   |

|   |(2-րդ հարկ)|Արցախի 42|       |      |     |       |          |        |

|___|___________|_________|_______|______|_____|_______|__________|________|

|10.|Գծային     |քաղ.     |չունի  | 245  |  380|հաշվե- |        - |քաղ.    |

|   |տեղամաս    |Երևան,   |       |      |     |կշռում |          |Երևան   |

|   |N 4,       |Սարմի 103|       |      |     |չկա    |          |        |

|   |Էրեբունի   |         |       |      |     |       |          |        |

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 10-ի

N 804-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |Օբյեկտի    |Հասցեն   |Որպես ՀՀ  |Ընդհանուր|Հաշվեկշռային      |Ծանոթա- |

|ը/կ|անվանումը  |(գտնվելու|սեփականու-|մակերեսը |տվյալները (դրամ)  |գրու-   |

|   |(շենք,     |վայրը)   |թյուն`    |(շենքի   |__________________|թյուն   |

|   |շինություն)|         |իրավունքի |ներքին   |սկզբնա-|մնացոր-   |        |

|   |           |         |պետական   |չափում-  |կան    |դային     |        |

|   |           |         |գրանցման  |ներով,   |արժեքը |արժեքը    |        |

|   |           |         |վկայականը |քառ. մ)  |       |          |        |

|   |           |         |տալու     |         |       |          |        |

|   |           |         |ամսաթիվը  |         |       |          |        |

|   |           |         |և  համարը |         |       |          |        |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

| 1 |     2     |     3   |    4     |    5    |   6   |     7    |    8   |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|1. |Քանաքեռ    |քաղ.     |չունի     |     52.8|  20250|         -|        |

|   |կայարանի   |Երևան    |          |         |       |          |        |

|   |կաթսայատուն|Սարկավագի|          |         |       |          |        |

|   |           |106/5    |          |         |       |          |        |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|2. |(2-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 576-Ն որոշում)                 |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|3. |Վարչական   |ՀՀ       |19.06.    |    916.4|4542750|    780720|        |

|   |շենք       |Տավուշի  |2008 թ.   |         |       |          |        |

|   |___________|մարզ,    |N 2052147 |_________|       |          |        |

|   |Պահակատուն |քաղ.     |          |     12.2|       |          |        |

|   |___________|Դիլիջան, |          |_________|       |          |        |

|   |Արհեստանոց |Սայաթ -  |          |    701.2|       |          |        |

|   |___________|Նովայի   |          |_________|       |          |        |

|   |Պահեստ     |փող.     |          |    266.8|       |          |        |

|   |___________|         |          |_________|       |          |        |

|   |Պահակատուն |         |          |      4.2|       |          |        |

|   |___________|         |          |_________|       |          |        |

|   |Էլեկտրա-   |         |          |         |       |          |        |

|   |ենթակայան  |         |          |     18.7|       |          |        |

|   |___________|         |          |_________|       |          |        |

|   |Պահակատուն |         |          |      7.6|       |          |        |

|   |___________|         |          |_________|       |          |        |

|   |Պարիսպ     |         |          |     25.4|       |          |        |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|4. |Բենզինի    |ՀՀ Լոռու |10.06.    |     45.2| 111950|     52036|        |

|   |պահեստ     |մարզ,    |2008 թ.   |         |       |          |        |

|   |           |քաղ.     |N 2283410 |         |       |          |        |

|   |           |Ալավերդի,|          |         |       |          |        |

|   |           |Սանահին  |          |         |       |          |        |

|   |           |կայարան  |          |         |       |          |        |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|5. |Լիմոնադի   |ՀՀ       |չունի     |    270.2|318870 |  97154.21|        |

|   |արտադրամաս |Արմավիրի |          |         |       |          |        |

|   |           |մարզ,    |          |         |       |          |        |

|   |           |գյուղ    |          |         |       |          |        |

|   |           |Ջրառատ,  |          |         |       |          |        |

|   |           |Էջմիածին |          |         |       |          |        |

|   |           |կայարան  |          |         |       |          |        |

|___|___________|_________|__________|_________|_______|__________|________|

|6. |Այգավան    |ՀՀ       |չունի     |    130.5|      -|         -|        |

|   |կայարանի   |Արարատի  |          |         |       |          |        |

|   |նախկին     |մարզ,    |          |         |       |          |        |

|   |վարչական   |գյուղ    |          |         |       |          |        |

|   |շենք       |Ոսկետափ  |          |         |       |          |        |

.__________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 04.08.11 թիվ 1076-Ն, 06.06.13 թիվ 576-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 10-ի

N 804-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

.___________________________________________________________________________

|NN |Կոնցե|Առանձին       |Հասցեն      |Սեփականության |Անշարժ գույքի |Նշա-  |

|ը/կ|սիոն |օբյեկտների    |(գտնվելու   |իրավունքի     |կադաստրային   |նակու-|

|   |ակտի-|անվանումը     |վայրը)      |պետական       |համարը        |թյունը|

|   |տիվի |(շենքեր,      |            |գրանցման      |              |      |

|   |հա-  |շինություններ,|            |վկայականի     |              |      |

|   |մարը |ինժեներային   |            |______________|              |      |

|   |     |կառույցներ)   |            |տրման |համարը |              |      |

|   |     |              |            |ամսա- |       |              |      |

|   |     |              |            |թիվը  |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

| 1 |   2 |      3       |     4      |   5  |   6   |      7       |  8   |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|1. |866  |Փակ ենթակայանի|քաղ. Երևան, |21.03.|2292994|01-005-530-057|արտա- |

|   |     |շենք ԷՉՍ      |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |Երևան         |Արցախի 30/6 |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|2. |869  |Փակ ենթակայանի|քաղ. Երևան, |21.03.|2293001|01-005-530-060|արտա- |

|   |     |շենք ԷՉՍ      |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |Երևան-դեպո    |Արցախի 30/16|      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|3. |870  |Փակ ենթակայանի|քաղ. Երևան, |21.03.|2293002|01-005-530-062|արտա- |

|   |     |շենք ԷՉՍ      |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |Երևան-վագոն.  |Արցախի 30/14|      |       |              |      |

|   |     |դեպո          |            |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|4. |1086 |Փայտամշակման  |քաղ. Երևան, |05.05.|2259604|01-005        |արտա- |

|   |     |շենք          |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |              |Արցախի 30   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|5. |1087 |Նյութերի      |քաղ. Երևան, |05.05.|2259604|01-005        |արտա- |

|   |     |պահեստ        |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |              |Արցախի 30   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|6. |1094 |Արհեստանոց    |քաղ. Երևան, |05.05.|2259604|01-005        |արտա- |

|   |     |              |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |              |Արցախի 30   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|7. |1095 |Պահակային կետ |քաղ. Երևան, |05.05.|2259604|01-005        |արտա- |

|   |     |              |Էրեբունի,   |2008թ.|       |              |դրական|

|   |     |              |Արցախի 30   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|8. |1171 |ՈՒղևորատար    |քաղ. Երևան, |02.09.|0114171|01-005        |արտա- |

|   |     |վագոնների     |Էրեբունի,   |1999թ.|       |              |դրական|

|   |     |ՏԶԿ-ի շենք    |Արցախի 32   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|9. |1175 |Յուղի         |քաղ. Երևան, |02.09.|0114171|01-005        |արտա- |

|   |     |տնտեսության   |Էրեբունի,   |1999թ.|       |              |դրական|

|   |     |շենք          |Արցախի 32   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|10.|1176 |Արհեստանոց    |քաղ. Երևան, |02.09.|0114171|01-005        |արտա- |

|   |     |ուղևորատար    |Էրեբունի,   |1999թ.|       |              |դրական|

|   |     |պարկում       |Արցախի 32   |      |       |              |      |

|___|_____|______________|____________|______|_______|______________|______|

|11.|1180 |Պահակակետ N 1 |քաղ. Երևան, |02.09.|0114171|01-005        |արտա- |

|   |     |              |Էրեբունի,   |1999թ.|       |              |դրական|

|   |     |              |Արցախի 32   |      |       |              |      |

.___________________________________________________________________________

.__________________________________________________________________________.

|NN |Կոնցե|Առանձին       |Ընդհա-|Հար- |Երկա-|Գույքա- |Հաշվապահական         |

|ը/կ|սիոն |օբյեկտների    |նուր  |կայ- |թուղա|յին     |տվյալները            |

|   |ակտի-|անվանումը     |մակե- |նու- |գծերի|համարը  |01.06.2008 թ.        |

|   |տիվի |(շենքեր,      |րեսը  |թյու-|ինժե-|        |դրությամբ            |

|   |հա-  |շինություններ,|(շենքի|նը   |ներա-|        |_____________________|

|   |մարը |ինժեներային   |ներքին|_____|կան  |        |սկզբնական |մնացորդա- |

|   |     |կառույցներ)   |չափում|վ | ս|կա-  |        |արժեքը    |յին արժեքը|

|   |     |              |ներով,|ե | տ|ռույց|        |(դրամ)    |(դրամ)    |

|   |     |              |քառ.  |ր | ո|ների |        |          |          |

|   |     |              |մ)    |գ | ր|ձգվա-|        |          |          |

|   |     |              |      |ե | գ|ծու- |        |          |          |

|   |     |              |      |տ | ե|թյու-|        |          |          |

|   |     |              |      |ն | տ|նը   |        |          |          |

|   |     |              |      |յ | ն|(մ)  |        |          |          |

|   |     |              |      |ա | յ|     |        |          |          |

|   |     |              |      |  | ա|     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

| 1 |   2 |      3       |   9  |10|11|  12 |   13   |    14    |    15    |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|1. |866  |Փակ ենթակայանի|  73.8|1 |- |     |10010074| 135375.00|     -    |

|   |     |շենք ԷՉՍ      |      |  |  |     |        |          |          |

|   |     |Երևան         |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|2. |869  |Փակ ենթակայանի|156.8 |1 |- | -   |10010078|2223245.00| 604795.33|

|   |     |շենք ԷՉՍ      |      |  |  |     |        |          |          |

|   |     |Երևան-դեպո    |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|3. |870  |Փակ ենթակայանի| 120.1|1 |- |  -  |10010079| 675000.00| 134796.56|

|   |     |շենք ԷՉՍ      |      |  |  |     |        |          |          |

|   |     |Երևան-վագոն.  |      |  |  |     |        |          |          |

|   |     |դեպո          |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|4. |1086 |Փայտամշակման  | 191.9|1 |- |  -  |10020193|  96488.00|     -    |

|   |     |շենք          |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|5. |1087 |Նյութերի      |  93.1|1 |- |  -  |10020194| 225937.00|     -    |

|   |     |պահեստ        |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|6. |1094 |Արհեստանոց    |2903.6|2 |- |  -  |10020205|9342500.00|3062809.77|

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|7. |1095 |Պահակային կետ |  27  |1 |- |  -  |10020211|  21712.00|     -    |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|8. |1171 |ՈՒղևորատար    | 701  |1 |0 |  -  |10020245|1484000.00| 539683.44|

|   |     |վագոնների     |      |  |  |     |        |          |          |

|   |     |ՏԶԿ-ի շենք    |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|9. |1175 |Յուղի         |  35.4|1 |0 |  -  |10020249| 132000.00|  11050.00|

|   |     |տնտեսության   |      |  |  |     |        |          |          |

|   |     |շենք          |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|10.|1176 |Արհեստանոց    | 170  |1 |0 |  -  |10020250| 207000.00|  23137.50|

|   |     |ուղևորատար    |      |  |  |     |        |          |          |

|   |     |պարկում       |      |  |  |     |        |          |          |

|___|_____|______________|______|__|__|_____|________|__________|__________|

|11.|1180 |Պահակակետ N 1 |   9.7|0 |0 |  -  |20022834|  67000.00|  10754.06|

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի հունիսի 10-ի

N 804-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|       Անվանումը          |Չափի|Ցուցանիշների   |Գն- |Պայմանագրերի    |

|                          |միա-|փոփոխությունը  |ման |                |

|                          |վորը|(ավելացումները |ձևը |                |

|                          |    |նշված են դրական|    |                |

|                          |    |նշանով)        |    |                |

|                          |    |_______________|    |________________|

|                          |    |քանակը|գումարը |    |կնքման|կատարման |

|                          |    |      |(հազ.   |    |ժամ-  |վերջնա-  |

|                          |    |      |դրամ)   |    |կետը  |ժամկետը  |

|______________________________________|________|____|______|_________|

|ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն  | 25000.0|  x |   x  |    x    |

|______________________________________|________|____|______|_________|

|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ     |        |    |      |         |

|կառավարության պահուստային ֆոնդ        | 25000.0|  x |   x  |    x    |

|______________________________________|________|____|______|_________|

|Անշարժ գույքի պետական     |    |      |        |    |      |         |

|գրանցման հետ կապված       |    |      |        |    |      |         |

|մասնագիտական              |    |      |        |    |      |         |

|ծառայություններ           |դրամ|1.0   |25000.0 |ՄԱ  |հուլիս|սեպտեմբեր|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2010
N 804-Ն
Որոշում