040.0844.140710
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2010 թվականի N 844-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության մարզերում 2010 թվականի մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասների վերականգնման (հիմնանորոգման) նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 113,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից`
1) 17,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գ. Սպանդարյանի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
2) 16,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գ. Քաջարանի թիվ 5 դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
3) 21,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի գ. Քաղսիի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
4) 18,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գ. Ռյա թազայի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
5) 5,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գ. Մեծ Պառնիի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
6) 14,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գ. Ջրառատի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
7) 4,600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գ. Ախուրյանի մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
8) 3,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գ. Վանանդի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
9) 2.200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գ. Արազափի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար.
10) 9,900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի գ. Գոմքի դպրոցի տանիքի հիմնանորոգման համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 1-ի
N 844-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.______________________________________________________________________.
|Անվանումը |Չափի |Ցուցանիշների |Գն- | Պայմանագրերի |
| |միա- |փոփոխությունը |ման |________________|
| |վորը |(ավելացումները |ձևը |կնքման|Կատարման |
| | |նշված են դրական | |ժամկե-|վերջնա- |
| | |նշանով, իսկ | |տը |ժամկետը |
| | |նվազեցումները` | | | |
| | |փակագծերում) | | | |
| | |_________________| | | |
| | |քանակը|գումարը | | | |
| | | |(հազ. | | | |
| | | |դրամ) | | | |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ քաղաքաշինության | | | | | | |
|նախարարություն | | | 113,000.0| x | x | x |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|Բաժին N 11 Խումբ N 01 | | | | | | |
|Դաս N 01 | | | | | | |
|ՀՀ կառավարության | | | | | | |
|պահուստային ֆոնդ | | | 113,000.0| x | x | x |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ մարզերում 2010 թ. |դրամ |10.0 | 113,000.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|մարտի 15-ին և 16-ին | | | | | | |
|տեղի ունեցած ուժեղ | | | | | | |
|քամիների հետևանքով | | | | | | |
|դպրոցական շենքերի | | | | | | |
|տանիքներին պատճառված | | | | | | |
|վնասների վերականգնում | | | | | | |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|այդ թվում` | | | | | | |
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Սյունիքի մարզի | | | | | | |
|գ. Սպանդարյանի դպրոց |դրամ |1.0 | 17,600.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Սյունիքի մարզի | | | | | | |
|ք. Քաջարանի N 5 դպրոց |դրամ |1.0 | 16,000.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Կոտայքի մարզի | | | | | | |
|գ. Քաղսիի միջն. դպրոց |դրամ |1.0 | 21,300.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Արագածոտնի մարզի | | | | | | |
|գ. Ռյա թազայի դպրոց |դրամ |1.0 | 18,500.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Լոռու մարզի | | | | | | |
|գ. Մեծ Պառնիի դպրոց |դրամ |1.0 | 5,500.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Շիրակի մարզի | | | | | | |
|գ. Ջրառատի դպրոց |դրամ |1.0 | 14,200.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Շիրակի մարզի | | | | | | |
|գ. Ախուրյանի մարզադպրոց |դրամ |1.0 | 4,600.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Արմավիրի մարզի | | | | | | |
|գ. Վանանդի դպրոց |դրամ |1.0 | 3,200.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Արմավիրի մարզի | | | | | | |
|գ. Արազափի դպրոց |դրամ |1.0 | 2,200.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
|________________________|_____|______|__________|____|______|_________|
|ՀՀ Վայոց ձորի մարզի | | | | | | |
|գ. Գոմքի դպրոց |դրամ |1.0 | 9,900.0|ՄԲԱ |հուլիս|սեպտեմբեր|
.______________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 1-ի
N 844-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
| |
|1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական |
|սեփականություն հանդիսացող կազմակերպություններում |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |Ոչ ֆինանսական |Ֆինանսական ցուցանիշներ |
|դասիչը | |ցուցանիշներ | |
| |Կրթական | | |
| |օբյեկտների | | |
|_________|հիմնանորոգման | | |
|Ս002|ԵՊ01|համար | | |
|__________________________|_______________|__________________________|
| Չափորոշիչները |1 |1 |9 |տա-|1 |1 |9 ամիս | տարի |
| |եռ-|կի-|ա- |րի |եռ-|կի- | | |
| |ամս|սամ|միս| |ամս|սամ-| | |
| |յակ|յակ| | |յակ|յակ | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|__________________________|___|___|___|___|___|____|________|________|
|Քանակական|1. Կազմակերպու- | 0| 0| 10| 10| X | X | X | X |
| |թյունների թիվը, | | | | | | | | |
| |որտեղ կատարվում | | | | | | | | |
| |են ներդրումները | | | | | | | | |
| |(միավոր) | | | | | | | | |
|__________________________|___|___|___|___|___|____|________|________|
|Տվյալ տարվա պետական | X | X | X | X |0.0| 0.0|113000.0|113000.0|
|բյուջեից ակտիվի | | | | | | | | |
|ձեռքբերման, կառուցման կամ | | | | | | | | |
|հիմնանորոգման վրա | | | | | | | | |
|կատարվող ծախսերը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
._____________________________________________________________________.