Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0886.200710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2010 թվականի N 886-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Վոթերմաստեր կլասիկ III» տիպի ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ամբողջական լրակազմի ձեռքբերման և էքսկավատորի տեղափոխման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար 2010 թվականի ինն ամսում հատկացնել 30000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1184-Ն որոշում)

i

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին էքսկավատորի և էքսկավատորի տեղափոխման ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով (մրցակցության բացակայությամբ)` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետի և 17-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի պահանջների պահպանման:

(3-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 1184-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման համաձայն հատկացված գումարները «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 15-ի

N 886-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի   |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի          |

|տնտեսագիտական         |ավելացումները և  մուտքերի նվազեցումները նշված|

|դասակարգման հոդվածների|են դրական նշանով, իսկ ծախսերի նվազեցումները  |

|անվանումները          |և  մուտքերի ավելացումները` բացասական նշանով) |

|                      |_____________________________________________|

|                      |առաջին    |առաջին    |ինն ամիս   |  տարի     |

|                      |եռամսյակ  |կիսամյակ  |           |           |

|______________________|__________|__________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ      |   0.0    |   0.0    |   0.0     |    0.0    |

|______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`            |          |          |           |           |

|______________________|__________|__________|___________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ        |   0.0    |   0.0    |   0.0     |    0.0    |

|______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`            |          |          |           |           |

|______________________|__________|__________|___________|___________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ            | -25746.9 | -108660.9|  -185901.5|  -257468.7|

|______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`            |          |          |           |           |

|______________________|__________|__________|___________|___________|

|Այլ ծախսեր            |  -25746.9| -108660.9|  -185901.5|  -257468.7|

|______________________|__________|__________|___________|___________|

|Դրամաշնորհներ         | 25746.90 | 108660.90|  185901.5 |  257468.7 |

|______________________|__________|__________|___________|___________|

|այդ թվում`            |          |          |           |           |

|______________________|__________|__________|___________|___________|

|Կապիտալ դրամաշնորհներ |  25746.9 | 108660.9 |  185901.5 |  257,468.7|

|պետական հատվածի այլ   |          |          |           |           |

|մակարդակներին         |          |          |           |           |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 15-ի

N 886-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային |Ծախսային ծրագրի|Ծախսային ծրագիրը|Տնտեսավարող|Դրամաշնորհն|

|ծախսերի     |անվանումը,     |կատարող ՀՀ      |սուբյեկտին |ստացող     |

|գործառական  |համարը         |պետական         |տրամադրվող |տնտեսավարող|

|դասակարգման |               |կառավարման      |գումարը    |սուբյեկտի  |

|____________|               |մարմնի անվանումը|(հազ. դրամ)|անվանումը  |

|Բա-|Խում|Դա-|               |                |           |           |

|ժի-|բը  |սը |               |                |           |           |

|նը |    |   |               |                |           |           |

|___|____|___|_______________|________________|___________|___________|

| 05|  04| 01|Սևանա  լճի     |ՀՀ              |257,468.7  |«Բնապահպա- |

|   |    |   |ջրածածկ        |բնապահպանության |           |նական      |

|   |    |   |անտառտնկարկների|նախարարություն  |           |ծրագրերի   |

|   |    |   |մաքրման        |                |           |կենտրոն»   |

|   |    |   |ծառայություններ|                |           |ՊՈԱԿ       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 15-ի

N 886-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական  |Ցուցանիշների            |

|ծախսերի    |դասակարգման բաժինների, խմբերի և |փոփոխությունները        |

|գործառական |դասերի, տնտեսագիտական           |(ավելացումները          |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,         |ներկայացված են դրական   |

|___________|ֆինանսավորվող ծրագրերի և  դրանք |նշանով, իսկ նվազումները`|

|Բա|Խում|Դա-|իրականացնող մարմինների          |փակագծերում)            |

|ժի|բը  |սը |անվանումները                    |________________________|

|նը|    |   |                                |  ինն ամիս  |    տարի   |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                |     0.0    |     0.0   |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այդ թվում`                      |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|05|    |   |Շրջակա միջավայրի պաշտպանություն |     0.0    |     0.0   |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այդ թվում`                      |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  | 04 |   |Կենսաբազմազանություն և  բնության|     0.0    |     0.0   |

|  |    |   |պաշտպանություն                  |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այդ թվում`                      |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    | 01|Կենսաբազմազանություն և  բնության|     0.0    |     0.0   |

|  |    |   |պաշտպանություն                  |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այդ թվում`                      |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |02. Սևանա  լճի ջրածածկ          |     0.0    |     0.0   |

|  |    |   |անտառտնկարկների մաքրման         |            |           |

|  |    |   |ծառայություններ                 |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |ՀՀ բնապահպանության              |     0.0    |     0.0   |

|  |    |   |նախարարություն                  |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այդ թվում`                      |            |           |

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |այլ ծախսեր                      | (185,901.5)|(257,468.7)|

|__|____|___|________________________________|____________|___________|

|  |    |   |- Կապիտալ դրամաշնորհներ պետական |  185,901.5 | 257,468.7 |

|  |    |   |և  համայնքային ոչ առևտրային     |            |           |

|  |    |   |կազմակերպություններին           |            |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 15-ի

N 886-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՆՎԱԶՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՓԱԿԱԳԾԵՐՈՒՄ)

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

 

._________________________________________________________________________.

|Ծրագրային|Մատուցվող       |Ոչ ֆինանսական ցուցանիշներ   |Ֆինանսական       |

|դասիչը   |ծառայության     |                            |ցուցանիշներ      |

|         |Սևանա  լճի      |                            |                 |

|         |ջրածածկ         |                            |                 |

|         |անտառտնկարկների |                            |                 |

|         |մաքրման         |                            |                 |

|         |ծառայություններ |                            |                 |

|_________|________________|                            |                 |

|    |    |Նկարագրություն  |                            |                 |

|    |    |Սևանա  լճի      |                            |                 |

|    |    |էկոհամակարգի    |                            |                 |

|    |    |վերականգնման,   |                            |                 |

|    |    |պահպանման,      |                            |                 |

|    |    |վերարտադրման և  |                            |                 |

|Ը002|ԱԾ02|բնականոն        |                            |                 |

|    |    |զարգացման       |                            |                 |

|    |    |ապահովման       |                            |                 |

|    |    |աշխատանքներ     |                            |                 |

|_________|________________|____________________________|_________________|

|Չափորոշիչ|                |առա-|առաջին |ինն    |տարի   |առա-|առա-|ինն|տա-|

|ներ      |                |ջին |կիսամ- |ամիս   |       |ջին |ջին |ա- |րի |

|         |                |եռամ|յակ    |       |       |եռամ|կի- |միս|   |

|         |                |սյակ|       |       |       |սյակ|սամ-|   |   |

|         |                |    |       |       |       |    |յակ |   |   |

|_________|________________|____|_______|_______|_______|____|____|___|___|

|Քանակական|Սևանա  լճի      |    |(150.0)|(400.0)|(600.0)| 0.0| 0.0|0.0|0.0|

|         |ափամերձ, ջրածածկ|    |       |       |       |    |    |   |   |

|         |տարածքների      |    |       |       |       |    |    |   |   |

|         |մաքրում,        |    |       |       |       |    |    |   |   |

|         |աշխատանքների    |    |       |       |       |    |    |   |   |

|         |կատարման        |    |       |       |       |    |    |   |   |

|         |ծավալը, հա      |    |       |       |       |    |    |   |   |

|_________|________________|____|_______|_______|_______|____|____|___|___|

|         |«Վոթերմաստեր    |    |       |       |   1   |    |    |   |   |

|         |կլասիկ III» տիպի|    |       |       |       |    |    |   |   |

|         |ֆիննական        |    |       |       |       |    |    |   |   |

|         |արտադրության    |    |       |       |       |    |    |   |   |

|         |ջրածածկ և       |    |       |       |       |    |    |   |   |

|         |ճահճացած        |    |       |       |       |    |    |   |   |

|         |տարածքներում    |    |       |       |       |    |    |   |   |

|         |աշխատելու համար |    |       |       |       |    |    |   |   |

|         |նախատեսված      |    |       |       |       |    |    |   |   |

|         |հատուկ հողահան  |    |       |       |       |    |    |   |   |

|         |բազմաֆունկցիոնալ|    |       |       |       |    |    |   |   |

|         |էքսկավատոր, հատ |    |       |       |       |    |    |   |   |

|_________|________________|____|_______|_______|_______|____|____|___|___|

|Որակական |Մշակված չէ      |    |       |       |       | 0.0|0.0 |0.0|0.0|

|_________|________________|____|_______|_______|_______|____|____|___|___|

|Ժամկետայ-|Հաշվետու տարվա  |    |       |       |       | 0.0|0.0 |0.0|0.0|

|նության  |դեկտեմբեր ամիս  |    |       |       |       |    |    |   |   |

|_________|________________|____|_______|_______|_______|____|____|___|___|

|Մատուցվող|                | X  |   X   |   X   |   X   | 0.0|0.0 |0.0|0.0|

|ծառայու- |                |    |       |       |       |    |    |   |   |

|թյան վրա |                |    |       |       |       |    |    |   |   |

|կատարվող |                |    |       |       |       |    |    |   |   |

|ծախսը    |                |    |       |       |       |    |    |   |   |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է             |

|քաղաքականության միջոցառումը                                              |

|Ը002 Բնական պաշարների կառավարման և  պահպանման, բնության հատուկ պահպանվող |

|տարածքների պահպանման ծառայություններ ԱԾ02                                |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                      |

|Բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունքում աղքատության        |

|նվազեցում, բույսերի և  կենդանիների պահպանություն և  վերարտադրության աճի  |

|_________________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը                          |

|«Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ                                    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2010
N 886-Ն
Որոշում