Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ Հ ...

 

 

040.1008.190810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 1008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արարատի մարզպետարաններին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 12.000.0 հազարական դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 5-ի

N 1008-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը             |Չափի   |Քանա-|Գումարը |Գնման|    Պայմանագրի   |

|                      |միավորը|կը   |(հազ.   |ձևը  |_________________|

|                      |       |     |դրամ)   |     |կնքման |կատարման |

|                      |       |     |        |     |ժամկետը|ժամկետը  |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|ՀՀ Արագածոտնի         |       |     |        |     |       |         |

|մարզպետարան           |       |     |        |     |       |         |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|Բաժին 11, Խումբ 01,   |       |     |        |     |       |         |

|Դաս 01                |       |     |        |     |       |         |

|ՀՀ կառավարության      |       |     |        |     |       |         |

|պահուստային ֆոնդ      |       |     |        |     |       |         |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|Ծառայողական           |  դրամ |  1  |12.000.0| ՄԲԱ |օգոստոս|սեպտեմբեր|

|ավտոմեքենայի գնում    |       |     |        |     |       |         |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|ՀՀ Արարատի մարզպետարան|       |     |        |     |       |         |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|Բաժին 11, Խումբ 01,   |       |     |        |     |       |         |

|Դաս 01                |       |     |        |     |       |         |

|ՀՀ կառավարության      |       |     |        |     |       |         |

|պահուստային ֆոնդ      |       |     |        |     |       |         |

|______________________|_______|_____|________|_____|_______|_________|

|Ծառայողական           |  դրամ |  1  |12.000.0| ՄԲԱ |օգոստոս|սեպտեմբեր|

|ավտոմեքենայի գնում    |       |     |        |     |       |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2010
N 1008-Ն
Որոշում