Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1013.190810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2010 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 3 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 3 հավելվածի, իսկ N 17 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 55-րդ կետին համապատասխան հաստատել`

1) «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացման նպատակով Երևան քաղաքում հատկացնել համապատասխան տարածք:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 12-ի

N 1013-Ն որոշման

 

«ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայ ժողովրդի նվիրյալների շարքում իրենց ուրույն տեղն ունեն հայ բարերարները: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ազգի երախտավորները, իրականացնելով համազգային նշանակություն ունեցող բարեգործական, բարեսիրական ծրագրեր, ոչ միայն հոգացել են ժողովրդի կենսական կարիքները, աջակցել ազգի ֆիզիկական գոյատևմանը, այլև նպաստել են հայապահպանությանը, հայ մշակույթի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը:

2. Հայ բարերարներն իրենց գործունեությամբ մասնակցել են հայոց պատմության կերտմանը, անկախ պետականության ստեղծմանը, կայացմանն ու ազգապահպանությանը: Հավերժ դրվատանքի է արժանի նրանց հայրենանվեր գործունեությունը:

3. Բարերարներից շատերն անգամ հետմահու ծառայել են ազգին` իրենց առաքելությունը ժառանգելով հետագա սերունդներին: Սակայն հետագա սերունդներն ինչպես հարկն է չեն ճանաչել, գնահատել և մեծարել բարերարներին: Այսօր էլ չկա ամբողջական պատկերացում ազգի բարերարների կողմից իրականացված ծրագրերի, նրանց ազգանվեր գործերի մասին, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել անգնահատելի ազգային արժեքներ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի նպատակն է`

1) նպաստել ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու պաշտպանությանը.

2) հանրահռչակել համազգային նշանակություն ունեցող, մեծածավալ բարեգործական ծրագրեր իրականացրած մեր ժողովրդի նվիրյալ զավակների գործունեությունը.

3) գնահատել հայ մեծ բարերարների գործունեության արդյունքները` ժամանակի նոր չափանիշներով.

4) մեր ներկա և ապագա սերունդներին դաստիարակել հայ բարերարների օրինակով:

5. Հայ ազգային բարերարների ճեմուղու հիմնադրումը հայ ժողովրդի նվիրյալների հանդեպ ունեցած հարգանքի և երախտիքի դրսևորում է: Ճեմուղին մի հուշահամալիր է, որը ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը և յուրաքանչյուր անհատ բարերարին նվիրված համանման, բայց չափերով համեմատաբար ավելի փոքր հուշակոթողները:

6. Նախատեսվում է հուշակոթողներ տեղադրել այն հայ բարերարների պատվին, ովքեր`

1) իրականացրել են մեծածավալ հայապահպան, մնայուն, համազգային նշանակություն ունեցող բարեգործական ծրագրեր.

2) բարեգործական նպատակներով թողել են մեծ ժառանգություն, ում անուններով ստեղծվել են հիմնադրամներ, հոգևոր, մշակութային, կրթական օջախներ, բնակավայրեր, փողոցներ.

3) իրենց անուններով և գործով պահպանվել են հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ.

4) ողջ չեն, և նրանց մահվան օրվանից անցել է առնվազն տասը տարի:

7. Մշակված չափանիշներին համապատասխան` նախնական փուլի համար, ըստ ժամանակագրության, ընտրված են հետևյալ հայ ազգային բարերարները`

1) Լազարյան եղբայրներ (Հովհաննես Լազարյանի (1735-1801 թթ.) կտակն իրականացրել է եղբայրը` Հովակիմ Լազարյանը (1743-1826 թթ.).

2) Միքայել Արամյանց (1839-1924 թթ.).

3) Ալեքսանդր Մանթաշյան (1842-1911 թթ.).

4) Պողոս Նուբար (1851-1930 թթ.).

5) Գալուստ Կյուլպենկյան (1869-1955 թթ., ՀԲԸՄ-ի երկրորդ նախագահ` 1930-1932 թթ., «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունն ստեղծվել է նրա կտակի համաձայն).

6) Ալեք Մանուկյան (1901-1996 թթ., ՀԲԸՄ-ի վեցերորդ նախագահ` 1953-1989 թթ.):

8. Նախատեսվում է հայ բարերարների ճեմուղու հիմնադրման աշխատանքներն իրականացնել 2010 թվականի ընթացքում:

9. 2010 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից հիմնադրված` Ճարտարապետների համահայկական ընկերակցության սփյուռքահայ անդամները: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը տեղադրել`

1) մեկ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող.

2) վեց բարերարներին նվիրված նմանատիպ առանձին հուշակոթողներ:

10. Հետագա տարիների ընթացքում ճեմուղին կհամալրվի հայ բարերարների նոր հուշակոթողներով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) Երևան քաղաքում հատկացված բացօթյա տարածքում հայ ազգային բարերարների անուններով հուշակոթողների տեղադրում` հայ բարերարների ճեմուղու հիմնադրում.

2) հայ բարերարների ճեմուղում երախտիքի, խոնարհումի և մեծարման միջոցառումների կազմակերպման հնարավորության ստեղծում.

3) համազգային ծրագրերին հայ երիտասարդության մասնակցության ապահովում, նրանց ազգային ոգով կրթում և դաստիարակում.

4) հայ նվիրյալների ազգանվեր գործունեության հանրահռչակում, նրանց գործերի մասին սերունդների ճանաչողության ապահովում, նրանց նկատմամբ հայ ժողովրդի և պետության երախտիքի դրսևորում.

5) պետության կողմից բարերարության խրախուսում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված է 21.000.000 դրամ:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 12-ի

N 1013-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|NN |Միջոցառումները            |Իրականացման  |Պատասխանատուն     |

|ը/կ|                          |ժամկետը      |                  |

|___|__________________________|_____________|__________________|

| 1.|Հայ բարերարների ճեմուղու  |2010 թ. 3-րդ |ՀՀ սփյուռքի       |

|   |տեղի ընտրություն          |եռամսյակ     |նախարարություն    |

|   |                          |             |                  |

|   |                          |             |ՀՀ քաղաքաշինության|

|   |                          |             |նախարարություն    |

|   |                          |             |                  |

|   |                          |             |Երևանի            |

|   |                          |             |քաղաքապետարան     |

|   |                          |             |(համաձայնությամբ) |

|___|__________________________|_____________|__________________|

| 2.|Հայ բարերարների ճեմուղու  |2010 թ. 3-րդ |ՀՀ սփյուռքի       |

|   |հիմնադրման էսքիզային      |եռամսյակ     |նախարարություն    |

|   |առաջարկների մրցույթի      |             |                  |

|   |անցկացում                 |             |ՀՀ քաղաքաշինության|

|   |                          |             |նախարարություն    |

|   |                          |             |                  |

|   |                          |             |Երևանի            |

|   |                          |             |քաղաքապետարան     |

|   |                          |             |(համաձայնությամբ) |

|___|__________________________|_____________|__________________|

| 3.|«Հայ բարերարների ճեմուղու |2010 թ. 4-րդ |ՀՀ սփյուռքի       |

|   |հիմնադրում» ծրագրի        |եռամսյակ     |նախարարություն    |

|   |նախագծային աշխատանքների   |             |                  |

|   |պատվիրում և  իրականացում  |             |ՀՀ քաղաքաշինության|

|   |                          |             |նախարարություն    |

|   |                          |             |                  |

|   |                          |             |Երևանի            |

|   |                          |             |քաղաքապետարան     |

|   |                          |             |(համաձայնությամբ) |

|___|__________________________|_____________|__________________|

| 4.|Հայ բարերարների ճեմուղու  |2010 թ. 4-րդ |ՀՀ սփյուռքի       |

|   |հիմնադրման աշխատանքների   |եռամսյակ     |նախարարություն    |

|   |պատվիրում                 |             |                  |

|___|__________________________|_____________|__________________|

| 5.|Հայ բարերարի հավաքական    |2011 թ. 3-րդ |ՀՀ սփյուռքի       |

|   |կերպարը բնութագրող, ինչպես|եռամսյակ     |նախարարություն    |

|   |նաև  վեց հայ անհատ        |             |                  |

|   |բարերարներին նվիրված      |             |                  |

|   |հուշակոթողների պատրաստում |             |                  |

|   |և  տեղադրում              |             |                  |

._______________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 21.04.11 թիվ 438-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 12-ի

N 1013-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը|

|ծախսերի    |դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են   |

|գործառական |և  դասերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ        |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,       |նվազեցումները`            |

|___________|ֆինանսավորվող ծրագրերի և      |փակագծերում)              |

|բա-|խ  |դա-|դրանք իրականացնող մարմինների  |__________________________|

|ժի-|ու |սը |անվանումները                  |  ինն ամիս  |   տարի      |

|նը |մ  |   |                              |            |             |

|   |բ  |   |                              |            |             |

|   |ը  |   |                              |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|1  | 2 | 3 |              4               |      5     |      6      |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

| 08|   |   |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ     |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   | 02|   |Մշակութային ծառայություններ   |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |05 |Արվեստ                        |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |04. Մշակութային միջոցառումների|  (21000.0) |  (21000.0)  |

|   |   |   |իրականացում                   |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ՀՀ սփյուռքի նախարարություն    |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                 |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |Ընթացիկ դրամաշնորհներ պետական |  (21000.0) |  (21000.0)  |

|   |   |   |հատվածի այլ մակարդակներին     |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |Այլ ընթացիկ դրամաշնորհներ     |  (21000.0) |  (21000.0)  |

|___|___|___|______________________________|____________|_____________|

| 08|   |   |ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ     |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   | 02|   |Մշակութային ծառայություններ   |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   | 05|Արվեստ                        |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |04. Մշակութային միջոցառումների|  21000.0   |   21000.0   |

|   |   |   |իրականացում                   |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ՀՀ սփյուռքի նախարարություն    |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ                 |  21000.0   |   21000.0   |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |Կապիտալ դրամաշնորհներ պետական |  21000.0   |   21000.0   |

|   |   |   |հատվածի այլ մակարդակներին     |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |այդ թվում`                    |            |             |

|___|___|___|______________________________|____________|_____________|

|   |   |   |Կապիտալ դրամաշնորհներ պետական |  21000.0   |   21000.0   |

|   |   |   |և  համայնքների ոչ առևտրային   |            |             |

|   |   |   |կազմակերպություններին         |            |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 12-ի

N 1013-Ն որոշման

 

«Հավելված N 17

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1522-Ն որոշման

 

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Ծախսային ծրագրի  |Ծախսային   |Տնտեսավարող  |Դրամաշնորհ ստացող|

|ծախսերի    |անվանումը, համարը|ծրագիրը    |սուբյեկտներին|տնտեսավարող      |

|գործառական |                 |կատարող ՀՀ |տրամադրվող   |սուբյեկտի        |

|դասակարգման|                 |պետական    |դրամաշնորհի  |անվանումը        |

|___________|                 |կառավարման |գումարը      |                 |

|բա-|խ  |դա-|                 |մարմնի     |(հազ. դրամ)  |                 |

|ժի-|ու |սը |                 |անվանումը  |             |                 |

|նը |մ  |   |                 |           |             |                 |

|   |բ  |   |                 |           |             |                 |

|   |ը  |   |                 |           |             |                 |

|___|___|___|_________________|___________|_____________|_________________|

| 1 | 2 | 3 |        4        |    5      |      6      |        7        |

|___|___|___|_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |                 |ՀՀ սփյուռքի|  315,037.3  |                 |

|   |   |   |                 |նախարարու- |             |                 |

|   |   |   |                 |թյուն      |             |                 |

|___|___|___|_________________|___________|_____________|_________________|

| 08| 02| 05|Մշակութային      |           |  244,831.0  |                 |

|   |   |   |միջոցառումների   |           |             |                 |

|   |   |   |իրականացում      |           |             |                 |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |այդ թվում`       |           |             |                 |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |«Մեր մեծերը»     |           |   3,000.0   |»Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |խորագրով         |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |մշակութային      |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |միջոցառումներ    |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |ՀՀ-ում           |           |  20,000.0   |«Մեկ ազգ, մեկ    |

|   |   |   |համահայկական     |           |             |մշակույթ»        |

|   |   |   |խորհրդաժողովներ  |           |             |հիմնադրամ        |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Ցեղասպանության   |           |   2,700.0   |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |100-ամյա         |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |տարելիցին նվիրված|           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |միջոցառումներ    |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Հայ բարերարների  |           |  21,000.0   |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |մեծարման         |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |միջոցառումների   |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |նախապատրաստում   |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Համահայկական     |           |   5,000.0   |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |մրցանակաբաշխու-  |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |թյուն            |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |                 |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Աջակցություն     |           |   8,000.0   |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |սփյուռքի         |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |համայնքներին     |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |                 |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Աշխատանք սփյուռքի|           |   10,000.0  |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |համայնքների հետ  |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |                 |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |                 |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Կրթամշակութային  |           |  20,131.0   |«Մեկ ազգ, մեկ    |

|   |   |   |աջակցություն     |           |             |մշակույթ»        |

|   |   |   |Ամերիկայի հայ    |           |             |հիմնադրամ        |

|   |   |   |համայնքներին     |           |             |                 |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Ազգային խորհրդի  |           |  17,000.0   |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |ձևավորման        |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |աշխատանքների     |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |իրականացում      |           |             |կազմակերպություն |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |«Մեկ ազգ, մեկ    |           |  138,000.0  |»Մեկ ազգ, մեկ    |

|   |   |   |մշակույթ»        |           |             |մշակույթ»        |

|   |   |   |համահայկական     |           |             |հիմնադրամ        |

|   |   |   |մշակութային      |           |             |                 |

|   |   |   |փառատոնի         |           |             |                 |

|   |   |   |կազմակերպում     |           |             |                 |

|   |   |   |_________________|___________|_____________|_________________|

|   |   |   |Տարածքային       |           |   18,606.3  |«Մեկ ազգ, մեկ    |

|   |   |   |համագործակցության|           |             |մշակույթ»        |

|   |   |   |և  համահայկական  |           |             |հիմնադրամ        |

|   |   |   |մշակութային      |           |             |                 |

|   |   |   |ծրագրերի         |           |             |                 |

|   |   |   |իրականացում      |           |             |                 |

|___|___|___|_________________|___________|_____________|_________________|

| 08| 03| 01|Հայաստան-սփյուռք |           |   16,600.0  |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |հեռավար          |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |կոնֆերանսների    |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |կազմակերպում,    |           |             |կազմակերպություն |

|   |   |   |ֆիլմաշարերի,     |           |             |                 |

|   |   |   |տեսահոլովակների  |           |             |                 |

|   |   |   |և  հեռուստա-     |           |             |                 |

|   |   |   |հաղորդումների    |           |             |                 |

|   |   |   |պատրաստում       |           |             |                 |

|___|___|___|_________________|___________|_____________|_________________|

| 08| 04| 01|Սփյուռքի         |           |   35,000.0  |«Հայրենիք-սփյուռք|

|   |   |   |երիտասարդության  |           |             |կենտրոն» պետական |

|   |   |   |այցելություններ  |           |             |ոչ առևտրային     |

|   |   |   |Հայաստան         |           |             |կազմակերպություն |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.2010
N 1013-Ն
Որոշում