Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0999.210810

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 999-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Ընթացիկ տարում լրացուցիչ 40 խնամվողի շուրջօրյա խնամքի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 3,165.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից` 2010 թվականի ինն ամսում` 3,165.0 հազ. դրամ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նախարարության և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2010 թվականի համար կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում նախատեսելու նաև լրացուցիչ ավելացվող խնամվողների ընթացիկ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին շուրջօրյա խնամքի իրականացման համար անհրաժեշտ 17,684.1 հազ. դրամի ընթացիկ ծախսերը և 1,550.0 հազ. դրամի ընթացիկ նորոգման աշխատանքների ծախսերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշմամբ հատկացվող դրամաշնորհը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհի տրամադրման պայմանագրով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի օգոստոսի 5-ի

N 999-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական|Ցուցանիշների փոփոխությունը|

|ծախսերի    |դասակարգման բաժինների, խմբերի |(ավելացումները նշված են   |

|գործառական |և  դասերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ        |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,       |նվազեցումները`            |

|___________|ֆինանսավորվող ծրագրերի և      |փակագծերում)              |

|բա-|խ  |դա-|դրանք իրականացնող մարմինների  |                          |

|ժի-|ու |սը |անվանումները                  |__________________________|

|նը |մ  |   |                              | ինն ամիս  |    տարի      |

|   |բ  |   |                              |           |              |

|   |ը  |   |                              |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

| 1 | 2 | 3 |              4               |     5     |       6      |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              |    0.0    |      0.0     |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

| 10|   |   |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ     | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   | 02|   |Ծերություն                    | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   | 01|Ծերություն                    | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |05. Տարեցների շուրջօրյա խնամքի| (3,165.0) |   (3,165.0)  |

|   |   |   |ծառայություններ               |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ՀՀ աշխատանքի և  սոցիալական    |           |              |

|   |   |   |հարցերի նախարարություն        |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում` ըստ բյուջետային    |           |              |

|   |   |   |ծախսերի տնտեսագիտական         |           |              |

|   |   |   |դասակարգման հոդվածների        |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ              | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ                  | (3,165.0) |   (3,165.0)  |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |Սուբսիդիաներ պետական          | (3,165.0) |   (3,165.0)  |

|   |   |   |կազմակերպություններին         |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |Սուբսիդիաներ ոչ ֆինանսական    | (3,165.0) |   (3,165.0)  |

|   |   |   |պետական կազմակերպություններին |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

| 11|   |   |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ   |  3,165.0  |    3,165.0   |

|   |   |   |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ            |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   | 01|   |ՀՀ կառավարության և            |  3,165.0  |    3,165.0   |

|   |   |   |համայնքների պահուստային ֆոնդ  |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   | 01|ՀՀ կառավարության պահուստային  |  3,165.0  |    3,165.0   |

|   |   |   |ֆոնդ                          |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |01. ՀՀ կառավարության          |  3,165.0  |    3,165.0   |

|   |   |   |պահուստային ֆոնդ              |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |այդ թվում`                    |           |              |

|___|___|___|______________________________|___________|______________|

|   |   |   |ՀՀ կառավարություն             |  3,165.0  |    3,165.0   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.08.2010
N 999-Ն
Որոշում