Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼ ...

 

 

040.1169.150910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2010 թվականի N 1169-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող` 330,8 քառ. մետր մակերես և 56366.0 հազ. դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք ունեցող տարածքներով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման տրամադրելու նպատակով:

3. «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` թույլատրելով այն իրականացնել «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման տրամադրելու նպատակով ձեռք բերել երկու արտաճանապարհային ավտոմեքենա:

8. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 62000.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 47930.0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 2070.0 հազ. դրամ, սույն որոշման 7-րդ կետով նախատեսված ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով` «Այլ կապիտալ ծախսեր» հոդվածով` 12000.0 հազ. դրամ:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 8-րդ կետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հուլիսի 29-ի

N 1169-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ճանապարհահատվածների          |Չափի|Ցուցանիշների|Գն- |Պայմանագրերի    |

|անվանումները                 |միա-|փոփոխությու-|ման |                |

|                             |վորը|նը (ավելա-  |ձևը |                |

|                             |    |ցումները    |    |                |

|                             |    |նշված են    |    |                |

|                             |    |դրական      |    |                |

|                             |    |նշանով)     |    |                |

|                             |    |____________|    |________________|

|                             |    |քա-|գումարը |    |կնքման |կատարման|

|                             |    |նա-|(հազ.   |    |ժամ-   |վերջնա- |

|                             |    |կը |դրամ)   |    |կետը   |ժամկետը |

|_______________________________________________|____|_______|________|

|Ընդամենը` ՀՀ տրանսպորտի և  կապի                |    |       |        |

|նախարարություն                         62000.00|  x |   x   |   x    |

|_______________________________________________|____|_______|________|

|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01                 |    |       |        |

|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ              |    |       |        |

|այդ թվում`                                     |    |       |        |

|_______________________________________________|____|_______|________|

|Շենքերի և  շինությունների կապիտալ      50000.00|  x |   x   |   x    |

|վերանորոգում                                   |    |       |        |

|այդ թվում`                                     |    |       |        |

|_______________________________________________|____|_______|________|

|Հիմնանորոգման աշխատանքներ    |դրամ|1  |46990.00|ՄԲԱ |օգոստոս|նոյեմբեր|

|_____________________________|____|___|________|____|_______|________|

|Նախագծահետազոտական           |    |   |        |    |       |        |

|աշխատանքներ                  |դրամ|1  | 2070.00|ՄԲԱ |օգոստոս|նոյեմբեր|

|_____________________________|____|___|________|____|_______|________|

|Տեխնիկական հսկողություն      |դրամ|1  |  940.00|ՄԲԱ |օգոստոս|նոյեմբեր|

|______________________________________|________|____|_______|________|

|Այլ կապիտալ ծախսեր                    |12000.00|  x |   x   |   x    |

|______________________________________|________|____|_______|________|

|Ավտոմեքենաների ձեռքբերում    |դրամ|2  |12000.00|ՄԲԱ |օգոստոս|նոյեմբեր|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2010
N 1169-Ն
Որոշում