040.1321.111010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում կայացած` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի անցկացման հետ կապված լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4843.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ տրամադրել «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) «Թրաստ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամաշնորհի պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հոկտեմբերի 7-ի
N 1321-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________________.
|Բյուջե- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|տային |բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|ծախսերի |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները|
|գործառա-|ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |նշված են |
|կան դասա|անվանումները |դրական նշանով,|
|կարգման | |իսկ |
|________| |նվազեցումները |
|բա|խ |դա| |փակագծերում) |
|ժի|ու|սը| |______________|
|նը|մ | | | տարի |
| |բ | | | |
| |ը | | | |
|__|__|__|____________________________________________|______________|
|04| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | (4,843.9)|
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| |02| |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (4,843.9)|
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | |01|ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, | (4,843.9)|
| | | |ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | (4,843.9)|
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |06. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում | (4,843.9)|
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | (4,843.9)|
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |որից` | |
|__|__|__|____________________________________________|______________|
|11| | |Առողջապահական և լաբորատոր նյութեր | 4,843.9 |
|__|__|__|____________________________________________|______________|
| |01| |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 4,843.9 |
| | | |ՖՈՆԴԵՐ | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | |01|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | 4,843.9 |
| | | |ՖՈՆԴ | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ | 4,843.9 |
|__|__|__|____________________________________________|______________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 4,843.9 |
.____________________________________________________________________.