Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2160/02/09

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի         

                                              Վ. Աբելյանի          

                                              Վ. Ավանեսյանի        

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի          

                                              Գ. Հակոբյանի         

                                              Է. Հայրիյանի         

                                              Տ. Պետրոսյանի        

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի հայցի ընդդեմ» «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը պահանջել է բռնագանձել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից 39.495.200 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով կողմերի 26.11.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 26.11.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

          ք. Երևան                                  26.11.2010 թ.

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/2160/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` 39495200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին` 13.04.2010 թվականին կայացված վճռով` հայցն ամբողջությամբ բավարարել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.07.2010 թվականի որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2010 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Սույնով քաղաքացիական գործով կողմերը` հայցվոր «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը (այսուհետ` հայցվոր) և պատասխանող «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունն, ի դեմս Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի (այսուհետ` պատասխանող), կնքում են հետևյալ հաշտության համաձայնությունը.

Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ արձանագրում են և պարտավորվում են.

1. Հայցվորը հրաժարվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության 22.03.2007 թվականի թիվ ՖԳ1-03/339 գրությամբ ամրագրված 12003200 (տասներկու միլիոն երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամի բռնագանձման պահանջից:

2. Հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած մնացած պարտքի գումարը կազմում է 27492000 /քսանյոթ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ, որից կողմերը հաշվանցում են հայցվորի կողմից զբաղեցրած պատասխանողի կողմից վարձակալած Երևան քաղաքի, Վարդանանց փակուղի 8ա հասցեում գտնվող 1 սենյականոց 33.7 քմ տարածքի 18 ամսվա /ամսական 202200 ՀՀ դրամ/ վարձավճարի գումարը` 3639600 /երեք միլիոն վեց հարյուր երեսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամի չափով:

3. Կողմերը հայցվորի հանդեպ պատասխանողի ունեցած վերջնական պարտքի գումար են արձանագրում` 23852400 /քսաներեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը, որը պատասխանողը պարտավորվում է վճարել հայցվորի հաշվարկային հաշվին համաձայն ստորև բերված ժամանակացույցի.

. 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամը` սույն հաշտության համաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում.

. 8000000 /ութ միլիոն/ ՀՀ դրամը` մինչև 15.12.2010 թվականը.

. Հետագա վճարումներն իրականացվում են մինչև պարտավորության ամբողջական կատարումը. յուրաքանչյուր ամսվա ընթացքում` սկսած 2011 թվականի հունվար ամսից ամսական 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ վճարելու միջոցով:

4. Պատասխանողն իրավունք ունի սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարել սահմանված ժամկետից շուտ:

5. Հայցվորը սույնով հրաժարվում է ներկայացնել նոր պահանջներ կապված սույն վեճի հետ:

6. Ստանձնած պարտավորությունները «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում սույն հաշտության համաձայնության 3-րդ կետով նախատեսված գումարի չվճարված մասի բռնագանձումն ամբողջությամբ իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների միջոցով:

Կողմերին բացատրված են հաշտության համաձայնության դատավարական հետևանքները:

Սույն հաշտության համաձայնությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` ՀՀ քաղ. դատ. Օր-ի 33 հոդվածով սահմանված կարգով հաստատման համար:

 

             ՀԱՅՑՎՈՐ`                            ՊԱՏԱՍԽԱՆՈՂ`                

    «Ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության      «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության   

    սնանկության գործով կառավարիչ        Գլխավոր տնօրեն                      

    (ստորագրություն), Գ. Ավագյան        (ստորագրություն), Պ. Լորեն»         

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.908.192 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ԵԿԴ/2160/02/09
Որոշում