Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱ ...

 

 

040.0626.230511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2011 թվականի N 626-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ և 76-րդ հոդվածի 5-րդ մասերի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի շահագործման ծրագիրը` սույն որոշման 3-րդ կետով սահմանված քաղաքացի Արայիկ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,

գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,

դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ օտարվող սեփականության օբյեկտի տարածքում և (կամ) դրան անմիջական հարևանությամբ գտնվող տարածքում իրականացվելու են հանքավայրի շահագործման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի ձեռքբերող է հանդիսանում «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի հունվարի 1-ն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքի տարածքում` Արայիկ Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող 3,22 հեկտար հողերը` համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունք ունեցող անձի իրազեկումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված տարածքը ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին.

3) մեկամսյա ժամկետում ձեռք բերողի հետ կնքել պայմանագիր` որով կսահմանվեն սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.

4) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ճշգրտել հանրային գերակա շահ ճանաչվող տարածքի հողամասերի նպատակային նշանակությունը, ծածկագիրը և պատմամշակութային հուշարձանների առկայությունը.

5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված և նպատակային նշանակությունը փոխած տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության իրավունքով տրամադրել «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

6) 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող հողամասի սեփականատիրոջը սահմանված կարգով տեղեկացնել նշված հողամասը պետության կարիքների համար օտարման գոտի հայտարարելու և նրա հողամասը հետ վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարումն ապահովելուն:

6. Սույն որոշումից բխող` պետական գրանցում պահանջող ձևակերպումները ֆինանսավորվում են «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 626-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔ

 

_________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2011
N 626-Ն
Որոշում