Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ ...

 

 

110.1293.271211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011539

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի լ) և ժթ.4) ենթակետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 609-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

2) հավելված 2-ի V բաժնի 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«22. Դիպլոմների բաշխումից հետո ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխած դիպլոմների ընդհանուր քանակը, ըստ մասնագիտությունների շրջանավարտների անվանացանկը, դիպլոմի սերիան և համարը` կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը` թղթային և էլեկտրոնային տարբերակով».

i

3) հավելված 2-ի V բաժինը լրացնել նոր 23-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«23. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ ուսումնական հաստատության համապատասխան ուսումնական տարվա շրջանավարտների անվանացանկի և ստացած դիպլոմի սերիայի, համարի, ինչպես նաև գրանցման համարի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետը».

i

4) հավելված 3-ի II բաժնի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին».

5) հավելված 3-ի IV բաժնի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«29. Դիպլոմների բաշխումից հետո ուսումնական հաստատության ռեկտորը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխած դիպլոմների ընդհանուր քանակը, ըստ մասնագիտությունների շրջանավարտների անվանացանկը, դիպլոմի սերիան և համարը` կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը` թղթային և էլեկտրոնային տարբերակով».

i

6) հավելված 3-ի IV բաժինը լրացնել նոր 30-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«30. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ ուսումնական հաստատության համապատասխան ուսումնական տարվա շրջանավարտների անվանացանկի և ստացած դիպլոմի սերիայի, համարի, ինչպես նաև գրանցման համարի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին և իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարում եմ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1293-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման Կարգը:

2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) շրջանավարտների միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները (այսուհետ` ավարտական փաստաթուղթ) ՀՀ պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

3. Ավարտական փաստաթղթերի տպագրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) պատվիրում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացվող համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը:

 

II. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՈՒՄ

 

4. Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության (այսուհետ` կատարող կազմակերպություն) և նախարարության միջև կնքվում է պայմանագիր` պահանջվող քանակի ավարտական փաստաթղթերի ժամանակին, որակով, ներկայացված նմուշին համապատասխան տպագրելու մասին:

5. Կատարող կազմակերպությունը տպագրված ավարտական փաստաթղթերը հանձնում է նախարարություն ակտով` հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի N 295 հրամանով հաստատված «Պայմանագրի կատարման մասին» եզրակացության ձևը:

6. Ակտը ստորագրվում է կատարող կազմակերպության, նախարարության աշխատակազմի ղեկավարի, պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի հանրակրթության, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունների պետերի կողմից:

7. Ավարտական փաստաթղթերը պահպանվում են աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում` չհրկիզվող պահարաններում:

 

III. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

 

8. Ավարտական փաստաթղթերի բաշխման գործընթացից առաջ, նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությունը լիցենզիան կասեցված ուսումնական հաստատությունների ցանկը տրամադրում է նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին:

9. ՈՒսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի բաշխումը իրականացնում է պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը` ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ներկայացրած հայտերի հիման վրա:

10. Հայտերը (գրություն-պահանջագիր` նախարարի անունով, քաղվածք մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից և շրջանավարտների անվանացանկ` ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան) նախարարություն են ներկայացվում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Նախարարության կողմից ատեստատներում (հայերեն մաս) լրացվում է շրջանավարտի անունը, ազգանունը, հայրանունը` հինգ աշխատանքային օրվա ընթացքում և բաշխվում ըստ ներկայացված հայտերի: ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ներկայացուցիչների, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից գրվում է ավարտական փաստաթղթերի բաշխման ակտ` 2 օրինակից:

12. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին տրվում է հիմնական կրթության վկայական, իսկ հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին` միջնակարգ կրթության ատեստատ: Եթե ավարտական դասարանի աշակերտը գտնվում է բուժհիմնարկում, որտեղ կազմակերպվում են ուսումնական պարապմունքները, ավարտական փաստաթուղթ ստանում է այն ուսումնական հաստատությունից, որտեղ տեղափոխվում և շարունակում է ուսումը:

13. Ոչ պետական ուսումնական հաստատություններն ավարտական փաստաթղթերը ստանում են վճարովի հիմունքներով:

14. Ավարտական փաստաթուղթը կորցրած անձին նախարարի հրամանով տրվում է կրկնօրինակ` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր նախարարի անունով` համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, քաղվածք մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից, գնահատականներով տեղեկանք) առկայության դեպքում` նախարարության արխիվում հիմքերը ստուգելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Արխիվային հիմքերի բացակայության դեպքում, պահանջվում է ներկայացնել տվյալ ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանը:

15. Ավարտական փաստաթղթերում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր նախարարի անունով` համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, ակտ խոտանման վերաբերյալ և խոտանված ատեստատի կամ վկայականի բնօրինակ) առկայության դեպքում:

16. Կորած և խոտանված ավարտական փաստաթղթի կրկնօրինակի վրա, աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից, պարտադիր դրվում է «Կրկնօրինակ» դրոշմը:

17. Կրկնօրինակի տրամադրումը մերժվում է արխիվային հիմքերի բացակայության դեպքում (հինգ աշխատանքային օրվա ընթացքում):

 

IV. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

 

18. Ավարտական փաստաթղթերը լրացվում են խնամքով, ընթեռնելի (սև թանաքով), ստորագրվում է ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենի և առնվազն երեք դասավանդող ուսուցիչների կողմից: ՈՒսումնական հաստատության կնիքի դրոշմը պետք է լինի ընթեռնելի: Ավարտական փաստաթղթերում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրվում է ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան:

19. Ավարտական փաստաթղթերում ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը գրվում է լրիվ:

20. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան, ինչպես նաև քննական գնահատականները գրվում են բալային համակարգին համապատասխան` թվանշանով և փակագծում տառերով:

21. Որևէ ուսումնական առարկայից տարեկան չգնահատված աշակերտի ավարտական փաստաթղթում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում է «չի գնահատվել» բառերը: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված աշակերտների ավարտական փաստաթղթերում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում է «ազատված է» բառերը:

22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:

 

V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

23. ՈՒսումնական հաստատություններում ավարտական փաստաթղթերը գրանցվում են համապատասխան բաշխման մատյաններում:

24. Ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պետերի, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից նախարարություն է ներկայացվում հաշվետվություն: Հաշվետվությունը ներկայացվում է գրությամբ` նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով, որում նշվում է ստացած և բաշխված ավարտական փաստաթղթերի համարները և ընդհանուր քանակը: Գրությանը կից ուղարկվում է ավարտական փաստաթղթերի բաշխման ցուցատախտակն ըստ դպրոցների, նշելով` շրջանավարտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ուսումնական հաստատությունը ավարտելու տարեթիվը, տարեկան և քննական գնահատականները, ավարտական փաստաթղթի սերիան, համարը` կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Ցուցատախտակը ներկայացվում է նաև էլեկտրոնային տարբերակով:

25. Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը, որոնք ստուգելուց և հավաքագրելուց հետո հանձնվում են նախարարության արխիվ:

26. Նախարարության աշխատակազմը ներդնում և օգտագործում է ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն` ըստ ցուցատախտակի էլեկտրոնային տարբերակի: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը: Բազայի մատչելիության իրավունք ունի հանրակրթության վարչության պետը»:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
08.12.2011
N 1293-Ն
Հրաման