Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ...

 

 

110.1262.100212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012096

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 նոյեմբերի 2011 թվականի N 1262-Ն

 

i

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 14-րդ կետի դ/ ենթակետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 850-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Համահայկական օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի վերահսկողությունը վերապահվում է ՀՀ կրթության և գիտության նախարարին:

4. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 1262-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է համահայկական օլիմպիադաների կազմակերպման կարգը:

2. Համահայկական օլիմպիադաները անցկացվում են հայոց լեզվի, գրականության, հայրենագիտության, հայ մշակույթի պատմության և այլ ոլորտներում:

3. Համահայկական օլիմպիադաները կարող են անցկացվել առցանց, հեռակա կամ առկա կարգով:

4. Համահայկական օլիմպիադաները անցկացվում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների դպրոցականների և երիտասարդության շրջանում:

5. Համահայկական օլիմպիադաները կարող են կազմակերպվել ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից կամ Նախարարության ու որևէ կազմակերպության հետ համատեղ:

6. Համահայկական օլիմպիադաների ֆինանսավորումը կարող է իրականացվել ՀՀ պետական բյուջեի և/կամ ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներով:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

7. Համահայկական օլիմպիադայի հիմնական սկզբունքներն են.

1) հայրենասիրությունը և ազգային միասնականությունը,

2) համագործակցությունը և ընկերասիրությունը,

3) ստեղծագործական ոգու խրախուսումը,

4) գիտելիքի հիման վրա մրցակցությունը:

8. Համահայկական օլիմպիադաները նպատակ ունեն.

1) սատարել հայապահպանության գործը Սփյուռքում,

2) խթանել և խրախուսել գիտելիքը` հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ մշակույթի և այլ իմացական ոլորտներում,

3) հնարավորություն ընձեռել հայ դպրոցականներին և երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները,

4) նպաստել շնորհալի դպրոցականների և երիտասարդների բացահայտմանը,

5) աջակցել Սփյուռքում գործող բոլոր տիպի հայկական կրթական հաստատությունների ու տարբեր ազգային կառույցների գործունեությանը և բնակության երկրում նրանց հեղինակության բարձրացմանը,

6) ծանոթացնել հայ ու օտարազգի դպրոցականներին ու երիտասարդներին Հայաստանին ու սեր սերմանել հայ մշակույթի հանդեպ,

7) նպաստել տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հաղորդակցմանը,

8) նպաստել հայագիտության ոլորտում միասնական կրթական չափորոշիչների ձևավորմանը:

 

III. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Համահայկական օլիմպիադաների կազմակերպման, համակարգման և անցկացման աշխատանքներն իրականացնում է Նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և Սփյուռքի վարչությունը (այնուհետև` Վարչություն): Համահայկական օլիմպիադաները այլ կազմակերպությունների հետ համատեղ անցկացնելու դեպքում` կողմերի պարտականությունները սահմանվում են փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

10. Համահայկական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները Վարչությունը սկսում է օլիմպիադան անցկացնելուց առնվազն ինը ամիս և վերջացնում ոչ ուշ, քան հինգ ամիս առաջ:

11. Վարչությունը օլիմպիադաների անցկացման նախապատրաստական աշխատանքները ներառում են.

1) օլիմպիադայի հայեցակարգի և մրցութային կանոնների մշակում,

2) հայտարարության պատրաստում և տարածում,

3) շահագրգիռ մարմիններին, հաստատություններին, անձանց ուղղված տեղեկատվական նամակների պատրաստում և տարածում,

4) օլիմպիադայի կազմակերպման և անցկացման աշխատանքային խմբի ստեղծում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով,

5) օլիմպիադայի կազմակերպման և անցկացման մասնագիտական հանձնաժողով(ներ)ի կազմերի հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով,

6) օլիմպիադայի օրակարգի նախագծի մշակում,

7) օլիմպիադայի անցկացման վայրին ներկայացվող պահանջների սահմանում:

12. Օլիմպիադայի աշխատանքային խումբը իրականացնում է օլիմպիադայի անցկացման ընդհանուր ղեկավարումը և իր աշխատանքում հաշվետու է ՀՀ կրթության և գիտության նախարարին:

13. Օլիմպիադայի աշխատանքային խումբը.

1) նախապատրաստում է օրակարգային միջոցառումները,

2) իրականացնում է օլիմպիադայի անցկացման ընդհանուր ղեկավարումը, այդ թվում`

ա. վերահսկում է օրակարգի իրագործումը (միջոցառումների անցկացում, ժամկետներ, մասնակիցների կազմը, մրցութային կանոնների պահպանում, նախահաշվի ծախսային հոդվածների պահպանում),

բ. համադրում է մասնագիտական հանձնաժողովների աշխատանքը,

գ. արձանագրում է մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը,

դ. կազմակերպում է պարգևատրումը,

ե. համադրում է այլ օժանդակ ծառայությունների աշխատանքը (ոստիկանություն, բժշկական ծառայություն և այլն),

զ. ապահովում է մասնակիցների հետ հետադարձ կապը և այլ տեսակի մշտադիտարկումը,

3) պատրաստում է ծախսերի նախահաշիվը,

4) ձևավորում է մասնակիցների ցանկի և կազմակերպում է պատվիրակությունների Հայաստան այցելության հետ կապված աշխատանքները,

5) ապահովում է զանգվածային լրատվական միջոցներում օլիմպիադայի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ ժամանակին լուսաբանումը,

6) իրականացնում է մասնագիտական հանձնաժողովների աշխատանքների համակարգումը,

7) ներկայացնում է առաջարկություններ ՀՀ կրթության և գիտության նախարարության պարգևներով պարգևատրելու վերաբերյալ,

8) ամփոփում և վերլուծում է օլիմպիադայի անցկացման արդյունքները,

9) օլիմպիադայի անցկացման ավարտին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարին է ներկայացնում զեկուցագիր` միջոցառման անցկացման և մասնակիցների պարգևատրումների վերաբերյալ:

14. Նախարարությունը համահայկական օլիմպիադայի մասին հայտարարությունը հրապարակում է ոչ ուշ, քան օլիմպիադան անցկացնելուց 6 ամիս առաջ:

15. Հայտարարության տեքստում արտացոլվում են.

1) օլիմպիադայի թեման և մրցութային կանոնները,

2) օլիմպիադայի անցկացման վայրը և ժամկետները,

3) օլիմպիադային մասնակցելու հավակնորդների նախատեսվող շրջանակը (անհատներ և հաստատություններ),

4) մասնակցության հայտերի ներկայացման կարգը և ժամկետները,

5) մրցույթների ձևաչափը և անցկացման կարգը,

6) մրցանակային տեղերի թիվը և պարգևների տեսակները,

7) օլիմպիադայի օրակարգի նախագիծը,

8) մրցույթների մեթոդական ուղեցույցները,

9) պատվիրակությունների քանակական կազմի մասին նշումները,

10) օլիմպիադայի ֆինանսավորման մասին տեղեկությունները,

11) հարցերի և լրացուցիչ տեղեկությունների ճշտելու համար պատասխանատուների տվյալները (հեռախոսահամար, էլ. հասցե):

16. Հայտարարությունը տարածվում է օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև կարող է փոխանցվել Սփյուռքի շահագրգիռ հաստատություններին` համացանցային կամ փոստային նամակների միջոցով: Նպատակահարմարության դեպքում` հայտարարությունը կարող է տարածվել նաև սոցիալական ցանցերով:

17. Համահայկական օլիմպիադաների օրակարգում, բացի մրցութային միջոցառումներից, ներառվում են խաղարկային, ժամանցային, ուսուցողական, ճանաչողական բնույթի միջոցառումներ և շրջագայություններ: Կարող են նախատեսվել նաև նախասիրական մրցույթներ:

18. Օլիմպիադայի անցկացման օրերին աշխատանքային խումբը գործուղվում է օլիմպիադայի անցկացման վայրը:

19. Համահայկական օլիմպիադաների մասնակիցները ստանում են մասնակցության վկայական:

20. Համահայկական օլիմպիադաների հաղթողները պարգևատրվում են տվյալ օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված պարգևներով, Նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

IV. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21. Համահայկական օլիմպիադայի մրցույթները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով օլիմպիադայի անցկացումից ոչ ուշ, քան 4 ամիս առաջ ստեղծվում է սույն կարգի 11 կետի 5-րդ ենթակետով նախատեսված մասնագիտական հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով), որն իր աշխատանքում հաշվետու է Վարչությանը:

22. Հանձնաժողովը ձևավորվում է մրցութային տվյալ գիտելիքի ոլորտում գործող գիտնականների և փորձառու ուսուցիչների շրջանակից: Հանձնաժողովի թվակազմը սահմանվում է ըստ աշխատանքի ծավալի և կարող է տատանվել 3-6-ը: Համահայկական օլիմպիադայի Հանձնաժողովը.

1) Հայեցակարգի հիման վրա մշակում է մեթոդական ուղեցույցներ, մրցութային հարցաշարերի նմուշներ, շտեմարաններ և այլ անհրաժեշտ բովանդակային նյութեր` հայտարարության հետ տարածելու և տեղերում նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով,

2) մշակում է օլիմպիադայի մրցութային առաջադրանքներ,

3) սահմանում է մասնակիցների գնահատման չափանիշները,

4) անցկացնում է մրցույթներ և գնահատում է մրցույթների արդյունքները,

5) որոշում է կայացնում մրցութային տեղերը բաշխելու և լրացուցիչ պարգևատրմանն արժանի մասնակիցների ցանկի վերաբերյալ,

6) մասնակցում է պարգևատրման արարողությանը:

23. Հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովը իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության կամ Վարչության կամ աշխատանքային խմբի առաջարկով: Նիստերը անցկացվում են Վարչության ներկայացուցչի մասնակցությամբ:

24. Հանձնաժողովի նախագահը.

1) ապահովում է հանձնաժողովի անխափան գործունեությունը,

2) ապահովում է մեթոդական ուղեցույցների, մրցութային հարցաշարերի նմուշների, շտեմարանների և այլ անհրաժեշտ բովանդակային նյութերի համապատասխանությունը օլիմպիադայի հայեցակարգին և կանոններին,

3) իրականացնում է հանձնաժողովի անդամների միջև աշխատանքների բաշխում,

4) ապահովում է մասնակիցների գնահատման միասնականությունը հանձնաժողովի անդամների կողմից:

25. Հանձնաժողովի անդամները.

1) իրավունք ունեն հարցեր և առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը.

2) պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
18.11.2011
N 1262-Ն
Հրաման