Սեղմել Esc փակելու համար:
{19.07.2014 - 01.01.2022} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.07.2014 - 01.01.2022} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.07.2014  -ից մինչեւ   01.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

19/07/2014 - 01/01/2022

040.0419.130412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2012 թվականի N 419-Ն

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՒ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 963-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի կարգավիճակ ունեցող անձին ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.01.13 թիվ 38-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն և 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 963-Ն որոշումները:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) հանրային ծառայությունների համարանիշը:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 2-րդ և 13-րդ կետերը «քաղաքացիությունը,» բառից հետո լրացնել «հանրային ծառայությունների համարանիշը,» բառերով.

i

2) Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի ձևը «Citizenship» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Հանրային ծառայությունների համարանիշ___________________

Public services number____________________».

3) Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ձևը «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ» տողից հետո լրացնել «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ» տողով, իսկ «NATIONALITY» տողից հետո` «PUBLIC SERVICES NUMBER» տողով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «քաղաքացիությունը,» բառից հետո լրացնել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. հինգերորդ պարբերությունը «Քաղաքացիությունը ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ» տողից հետո լրացնել «Հանրային ծառայությունների համարանիշը» տողով,

բ. յոթերորդ պարբերությունը «Քաղաքացիությունը» տողից հետո լրացնել «Հանրային ծառայությունների համարանիշը» տողով,

գ. քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ստանալու (վկայականի ժամկետը երկարաձգելու) համար դիմում-հարցաթերթիկի ձևի «Ծառայողական նշումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հանրային ծառայությունների համարանիշը ________________»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 5-ի

N 419-Ն որոշման

 

Ձև

 

____________________________________________________________________

                        (լիազոր մարմնի անվանումը)

 

_____ ________________20 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ N -------------

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի _______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________

                  (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)

__________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, տալու ամսաթիվը և

տրամադրող մարմինը)

 

տրամադրվել է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք

 

Պետ _____________________________ ___________________

           (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

                                   

                                  Կ.Տ.

 

Կիրառելի է միայն սույն փաստաթղթի բնօրինակը:

Սույն փաստաթուղթն ապահովում է փաստաթղթի տիրոջ իրավունքների իրացումը հանրային ծառայությունների բնագավառում:

(1-ին հավելվածը փոփ. 23.08.12 թիվ 1060-Ն, 19.12.13 թիվ 1513-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 5-ի

N 419-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով կանոնակարգվում են հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված և նույնականացման քարտ չստացած կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտ ստացած, կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) ստանալուց հրաժարված կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին (այսուհետ` քաղաքացի) հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

2. Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` քաղաքացու դիմումի հիման վրա:

3. Տեղեկանքն ստանալու համար քաղաքացին լիազոր մարմին է ներկայացնում`

i

1) դիմում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձնագիրը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձը` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում առանց կացության կարգավիճակի օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին` օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և անձնագրի` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը և դրանց պատճենները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձը` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված` քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը.

4) սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու դեպքում` սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է դրանք, որի մասին նշում է կատարվում դիմումում:

(3-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 508-Ն, 19.12.13 թիվ 1513-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները, պատճենների հետ համեմատելուց հետո, անմիջապես լիազոր մարմինը վերադարձնում է քաղաքացուն:

5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա խնամակալը:

6. Տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`

i

1) քաղաքացուն հատկացվել է հանրային ծառայությունների համարանիշ պարունակող նույնականացման քարտ.

2) բացակայում են քաղաքացուն` նախկինում հատկացված տեղեկանքն անվավեր համարելու հիմքերը, և քաղաքացին իր դիմումի մեջ չի նշել տեղեկանքի կորստյան կամ փոխանակման մասին.

3) տեղեկանք ստանալու համար ներկայացված փաստաթղթերը թերի են:

(6-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

7. Քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը քաղաքացուն առաջարկում է մեկօրյա ժամկետում լրացնել դրանք: Եթե նշված ժամկետում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում, լիազոր մարմինը մերժում է տեղեկանքի տրամադրումը սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով:

8. Տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է քաղաքացուն` նշելով մերժման պատճառը:

i

9. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը: Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում տեղեկանքը տրամադրվում է մինչև 16 տարեկան կամ դատարանի դատավճռով անգործունակ ճանաչված քաղաքացու օրինական ներկայացուցչին:

(9-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

10. Սույն կարգի 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչը լիազոր մարմին է ներկայացնում անձը և օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը:

11. Տեղեկանքի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

i

12. Տեղեկանքը համարվում է անվավեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կամ հանրային ծառայությունների համարանիշ պարունակող նույնականացման քարտ տրամադրելու պահից կամ անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկանքում առկա տվյալների փոփոխության դեպքում:

(12-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 633-Ն որոշում)

13. Քաղաքացին տեղեկանքի կորստյան դեպքում դրա մասին հայտնում է լիազոր մարմին, որը քաղաքացուն նոր տեղեկանք է տրամադրում` սույն կարգի համաձայն:

14. Օգտագործման համար ոչ պիտանի լինելու և (կամ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկանքում առկա տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին լիազոր մարմին է դիմում տեղեկանքը փոխանակելու նպատակով:

15. Տեղեկանքը փոխանակելու համար քաղաքացին լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և փոխանակման ենթակա տեղեկանքը:

i

16. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը:

(16-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

i

17. Քաղաքացիներին հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու դիմումի և դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկանքի համարի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

(17-րդ կետը փոփ. 23.08.12 թիվ 1060-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 5-ի

N 419-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԳՏՆՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին, փախստականի կարգավիճակ ունեցող անձին` իր ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 10.01.13 թիվ 38-Ն որոշում)

i

2. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում: Մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը տրված օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրելու համար անձը կարող է կացության քարտը, քաղաքացիություն չունեցող անձի կամ փախստականի ինքնությունը հավաստող փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

(2-րդ կետը փոփ. 19.06.14 թիվ 633-Ն որոշում)

i

3. Սույն կարգի համաձայն հանրային ծառայությունների համարանիշ հատկացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշն ամրագրված չէ, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին, փախստականի կարգավիճակ ունեցող անձին, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

(3-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 38-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

i

4. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը (այսուհետ` քաղաքացի) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում`

1) դիմում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձնագիրը կամ առանց հանրային ծառայությունների համարանիշի ամրագրման նույնականացման քարտը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին և օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձը` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը, Հայաստանի Հանրապետությունում առանց կացության կարգավիճակի օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացին` օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձնագիրը և անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձը` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը, փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) մինչև 16 տարեկան քաղաքացին` անձնագիր չունենալու դեպքում` ծննդյան վկայականը և դրա պատճենը.

4) քաղաքացին` նախկինում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ստացած լինելու դեպքում` նշված տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է այն, որի մասին նշում է կատարվում դիմումում:

(4-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 38-Ն, 16.05.13 թիվ 508-Ն, 19.12.13 թիվ 1513-Ն, 19.06.14 թիվ 633-Ն որոշումներ)

4.1. Օտարերկրյա քաղաքացին, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված լինելու հիմքով բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալիս, Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով կարող է ներկայացնել դիմում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու նպատակով:

(4.1-ին կետը լրաց. 16.12.2021 թիվ 2040-Ն որոշում)

5. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու դիմումում նշվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները`

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) բնակության վայրը.

5) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, ում կողմից է տրվել և տալու ամսաթիվը:

6. 16 տարին չլրացած քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում և ներկայացնում է նրա խնամակալը:

7. Լիազոր մարմինն ստուգում է դիմումում նշված և քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների համապատասխանությունը:

8. Դիմումի ընդունման վերաբերյալ գրառում է կատարվում դիմումների հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է դիմումը ներկայացնող անձը:

9. Եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են անճշտություններ, լիազոր մարմինն առաջարկում է մեկօրյա ժամկետում վերացնել դրանք: Եթե նշված ժամկետում փաստաթղթերում առկա թերությունները չեն վերացվում, ապա հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին դիմումը մերժվում է: Լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխան է տրամադրում քաղաքացուն մերժման պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի վերաբերյալ:

i

10. Քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշը հատկացվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի ձևով:

(10-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

i

10.1. Բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգ:

(10.1-ին կետը լրաց. 16.05.13 թիվ 508-Ն որոշում)

i

11. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հանձնվում է անձամբ քաղաքացուն կամ նրա ներկայացուցչին` լիազորագիր ներկայացնելու դեպքում: 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հանձնվում է նրա օրինական ներկայացուցչին:

(11-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 508-Ն որոշում)

12. Սույն կարգի 6-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչը լիազոր մարմին է ներկայացնում անձը և օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթղթերը:

13. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքում ամրագրվում են հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշը տրամադրելու համար հիմք հանդիսացած անձը հաստատող փաստաթղթի տվյալները, լիազոր մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը: Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը կնքվում է լիազոր մարմնի կնիքով:

14. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի կորստյան դեպքում քաղաքացին հայտնում է լիազոր մարմին, որը քաղաքացուն նոր տեղեկանք է տրամադրում` սույն կարգի համաձայն:

15. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքն օգտագործման համար ոչ պիտանի լինելու և (կամ) հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքում առկա անհատական տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին լիազոր մարմին է դիմում տեղեկանքը փոխանակելու նպատակով:

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

i

17. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 9-րդ կետով նախատեսված` հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու դիմումի մերժման հիմքի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին նոր տեղեկանք:

(17-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

i

17.1. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տրված հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը (եթե հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը հատկացվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա) փոխանակվում է անձին Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ տրամադրելուց հետո` անձի դիմումի հիման վրա:

(17.1-ին կետը լրաց. 10.01.13 թիվ 38-Ն որոշում)

18. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը համարվում է պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

i

18.1. Տեղեկանքը համարվում է անվավեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք հատկացնելու պահից կամ տեղեկանքում առկա` անձը հաստատող փաստաթղթի մասին տվյալների փոփոխության դեպքում:

(18.1-ին կետը լրաց. 19.12.13 թիվ 1513-Ն որոշում)

19. Մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը հատկացված սոցիալական ապահովության քարտի կորստյան կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ սոցիալական ապահովության քարտում առկա անհատական տվյալների փոփոխության դեպքում քաղաքացին կարող է դիմել լիազոր մարմին սույն կարգի համաձայն հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

i

20. Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումների, դիմումների հաշվառման մատյանի և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2012
N 419-Ն
Որոշում