Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

110.0730.270613

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        06            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11013256

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հունիսի 2013 թվականի N 730-Ն

 

i

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 1-ի.

2) հանրակրթական հիմնական հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն Հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության և իրավաբանական վարչություններին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը (պետ` Վ. Թոփալյան)` հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով հաստատված օրինակելի ուսումնական պլանները:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան)` ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտին (տնօրեն` Ն. Ղուկասյան)` իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով ուսումնական հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

6. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թվականի հունիսի 1-ի

N 730-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

I ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` ՈՒսումնական պլան), բացառությամբ 9-րդ աղյուսակի, ունեն երկու` պետական և դպրոցական բաղադրիչ: Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող հաստատությունը, ՈՒսումնական պլանի հիման վրա, դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ, հաստատում է տվյալ ուսումնական տարվա ՈՒսումնական պլանները:

1. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համաձայնությամբ`

1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

3) օրենքով սահմանված կարգով երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում,

4) օրենքով սահմանված կարգով երաշխավորված մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար:

2. ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի տնօրինման կարգը սահմանված է`

1) «Ընդհանրական պարզաբանումներ»-ում,

2) օտար լեզվի ընտրությունը` «Օտար լեզվի ընտրության կարգ»-ում:

3. ՈՒսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2013թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2014թ. մայիսի 23-ին` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

4. Հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է Հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը: ՈՒսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողության փոփոխման անհրաժեշտության դեպքում Հաստատությունը, յուրաքանչյուր կիսամյակից առաջ, առնվազն տասնհինգօրյա ժամկետում այդ հարցը համաձայնեցնում է Նախարարության հետ:

5. Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է «Հանրակրթական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատության 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

6. ՈՒսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը:

7. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային համակարգ:

8. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման:

9. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) հիման վրա` տարեկան գնահատականները, բացառությամբ սույն հրամանի Հավելված 1-ի (այսուհետ` Հավելված 1) 10-րդ կետով նախատեսված դեպքի:

10. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում, ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

11. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

12. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

13. ՈՒսումնական տարվա ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2013թ. հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային` 2013թ. դեկտեմբերի 29-ից 2014թ. հունվարի 12-ը ներառյալ, գարնանային` 2014թ. մարտի 17-ից 23-ը ներառյալ:

14. Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տևում են 2013թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը` 2013թ. դեկտեմբերի 29-ից 2014թ. հունվարի 26-ը ներառյալ, իսկ գարնանայինը` 2014թ. մարտի 17-ից մարտի 30-ը ներառյալ:

15. Երկրորդ դասարանցիների արձակուրդները տևում են 2013թ. հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, 2013թ. դեկտեմբերի 29-ից 2014թ. հունվարի 26-ը ներառյալ և 2014թ. մարտի 17-ից 23-ը ներառյալ:

16. Տարածքային կառավարման լիազորված մարմինների (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ` Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ, և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետներում, հաստատության նախաձեռնության դեպքում, լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Լիազոր մարմինն այդ հարցը առնվազն 5 օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

17. Հաստատությունը (անկախ ենթակայությունից), դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում, կարող է նախատեսել մինչև 10 օր տևողությամբ հավելյալ արձակուրդ` բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է Նախարարությանը` 5-օրյա ժամկետում:

1) Նախարարության ենթակայության հաստատություններում Հավելված 1-ի 13-րդ, 14-րդ, և 15-րդ կետերով սահմանված արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից հավելյալ արձակուրդի նախատեսումը կատարվում են Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

2) Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5-օրյա ժամկետում տեղյակ պահելով Նախարարությանը:

 

II ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

18. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ, ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-11-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն (11-րդ դասարան)», «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության հաստատմանը ներկայացվելու դեպքում:

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)` դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարությանը հաստատման ներկայացնելու դեպքում:

Հաստատության ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ` ելնելով հաստատության, դասարանի պատրաստությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից:

4) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

5) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է հաստատության ՈՒսումնական պլանում և դասացուցակում:

6) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը ՈՒսումնական պլանի պետական բաղադրիչում ընդգրկված առարկաներին տրամադրվելու դեպքում դասարանը կիսելու հարցը կարգավորվում է «Հաստատության ուսումնական պլանի ընդհանրական պարզաբանումների» համաձայն: Դասարանը նույն կարգով կարող է կիսվել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ:

19. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:

2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների խմբային ուսուցման ժամանակացույց:

3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:

4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումն իրականացվում է խմբային եղանակով` յուրաքանչյուր սովորողի համար շաբաթական 34 ժամ ծավալով:

5) Առաջին կիսամյակում համալրված դասարանները, երկրորդ կիսամյակում, «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում գրանցվում են ըստ ՈՒսումնական պլանի` 12-րդ դասարանի պետական պարտադիր առարկայացանկի:

6) Բնագիտական առարկայի (առարկաների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի (դասարանների) բոլոր սովորողները խմբավորվում են` ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի (առարկաների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը:

7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` անհրաժեշտ է` ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:

8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա` ուստարվա ուսումնական պարապմունքների վերջում:

ա. Քննական առարկաների տարեկան գնահատականները նշանակվում են առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում բանավոր ստուգման, գործնական, գրավոր և կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա:

բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:

գ. Բանավոր ստուգման, գործնական, գրավոր, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:

20. Օտար լեզվի ընտրության կարգ

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներից որևէ մեկը:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին` սկսած 5-րդ դասարանից` Նախարարության կողմից երաշխավորված ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Հաստատությունը դասավանդվող երկրորդ օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ:

Նախարարությունը քննարկում է Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ հաստատության ենթակայության` լիազոր մարմնի առաջարկությունները օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում:

4) Նոր հիմնադրված ուսումնական հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն, ըստ հաստատության մանկավարժական խորհրդի և հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների` որոշում է Նախարարությունը:

 

III ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

21. Հաստատության դասարանների միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող` տարրական և միջին դպրոցների համար, 20-25 սովորող` ավագ դպրոցի ընդհանուր հոսքի սովորողների համար` սանիտարական նորմերի պահպանմամբ, ընդ որում սովորողների թիվը տարրական և միջին դպրոցների դասարաններում չի կարող գերազանցել 35-ը, իսկ ավագ դպրոցի ընդհանուր հոսքում` 30-ը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին` հաստատության խորհրդի որոշմամբ:

22. Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

23. Միջին դպրոցում «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

«Տեխնոլոգիա» առարկայի պարապմունքներին դասարանը կիսվում է երկու խմբի` տղաների և աղջիկների` անկախ սովորողների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաստատված համապատասխան առարկայական ծրագրով):

24. 10-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և ավագ դպրոցի արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 20 և ավելի է:

25. Անհրաժեշտության դեպքում հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկաների ուսուցմանը ՈՒսումնական պլանի հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

26. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2014թ. հունվար-փետրվար ամիսներին:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում: Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

27. 6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամսական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված Նախարարության կողմից երաշխավորված էլեկտրոնային ուսումնական նյութերը:

28. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից մեկը հաստատության ընտրությամբ դասավանդվում է առաջին, մյուսը` երկրորդ կիսամյակում:

29. «Համաշխարհային պատմություն» և «Հայոց պատմություն» առարկաների համաժամանակյա թեմաների ուսուցումն ապահովելու նպատակով ուսուցիչներին իրավունք է տրվում մասնակի փոփոխություններ կատարել նշված առարկաների դասացանկում` պահպանելով յուրաքանչյուր առարկային հատկացված տարեկան ընդհանուր ժամաքանակը:

30. Հաստատությունում ըստ կրթական ծրագրերի աստիճանների` տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով» Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասաժամերին` անհատական ծրագրով:

 

IV ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

31. ՈՒսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցում (այսուհետ` Ավագ դպրոց) միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը` ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների: Պետական բաղադրիչը ներկայացվում է հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և ընդհանուր հանրակրթական բաղադրիչների տեսքով:

32. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

1) հիմնական - հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

2) լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական,

3) ընդհանուր:

33. Ավագ դպրոցի X-XII դասարանների ուսպլանները` ըստ հոսքերի տրված են.

1) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանի ուսումնական պլան»-ում,

2) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանի ուսումնական պլան»-ում,

3) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանի ուսումնական պլան»-ում,

4) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (տես` Աղյուսակ 1):

34. ՈՒսումնական պարապմունքները Ավագ դպրոցում սկսվում են 2013թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում են 2014 թ. մայիսի 23-ին` ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ:

35. Պետական Ավագ դպրոցում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է Ավագ դպրոցը, իսկ ոչ պետական Ավագ դպրոցում` հիմնադիրը:

Ավագ դպրոցը, կիսամյակը սկսելուց առնվազն տասնհինգ օր առաջ, այդ հարցը համաձայնեցնում է Նախարարության հետ:

36. ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ապահովմանը:

37. Ավագ դպրոցում գործում է գնահատման 10 միավորային համակարգ: Ընթացիկ գնահատման ժամանակ կարող են կիրառվել նաև գնահատման այլ համակարգեր, որոնք բերվում են 10 միավորային գրանցման: Պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը բերվում են 10 կամ 20 միավորային գրանցման:

38. Ավագ դպրոցում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

39. ՈՒսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները, բացառությամբ Հավելված 1-ի 44-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

40. ՈՒսումնական տարվա ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2013թ. հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային` 2013թ. դեկտեմբերի 29-ից 2014թ. հունվարի 12-ը ներառյալ, գարնանային` 2014թ. մարտի 17-ից 23-ը ներառյալ:

41. Ավագ դպրոցի դասարանների միջին խտությունը ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման առարկաների դասերին սահմանվում է 20-25 սովորող (ընդ որում` ընդհանուր հանրակրթական և հոսքային առարկաների դասերին սովորողների թիվը չի կարող գերազանցել 30-ը):

42. Հոսքային ուսուցման առարկաների դասերին` ֆինանսական միջոցների առկայության դեպքում դասարանի միջին խտությունը կարող է սահմանվել 12-15 սովորող` սանիտարական նորմերի պահպանմամբ:

43. Ավագ դպրոցի ՈՒսումնական պլանների ընդհանուր հանրակրթական բաղադրիչի «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների և արհեստագործական մասնագիտական դասընթացների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե տվյալ դասարանի սովորողների թիվը 20 և ավելի է:

44. Ավագ դպրոցի միևնույն դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին դասարանը կարող է բաժանվել խմբերի` անկախ սովորողների թվից, բայց ոչ ավել, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:

45. ՈՒսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

1) 12-րդ դասարանում առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է առաջին կիսամյակում:

2) 12-րդ դասարանում ՈՒսումնական պլանով նախատեսված ժամաքանակը երկրորդ կիսամյակում հատկացվում է անհատական և խմբային պարապմունքների միջոցով պետական քննական (ավարտական, միասնական) առարկաների ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: Այդ նպատակով կազմվում է սովորողների անհատական և խմբային ուսուցման ժամանակացույց:

3) Երկրորդ կիսամյակում քննական առարկաների (բացառությամբ «Ֆիզկուլտուրա» առարկայի) կրկնությանը հատկացված ժամաքանակը չի կարող պակաս լինել այդ առարկաներին առաջին կիսամյակում ՈՒսումնական պլանով հատկացված ժամաքանակից:

4) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր դասարանի (խմբի) համար ուսուցումը պետք է իրականացվի խմբային եղանակով` յուրաքանչյուր սովորողի համար ապահովելով շաբաթական 34 դասաժամ:

5) Առաջին կիսամյակում համալրված դասարանները, երկրորդ կիսամյակում, «Հայոց լեզու և հայ գրականություն» («Հայոց լեզու», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» (»Հանրահաշիվ», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն», «Ֆիզկուլտուրա» քննական առարկաների դասաժամերին սովորողների ուսումնառությունը շարունակվում է նույն համակազմով` որպես մեկ ուսումնական խումբ: Սովորողների ուսումնառության արդյունքները դասամատյանում (12-րդ դասարան) գրանցվում է ըստ ՈՒսումնական պլանի պետական պարտադիր առարկայացանկի:

6) Բնագիտական առարկայի(ների) դասաժամին տվյալ ուսումնական հաստատության 12-րդ դասարանի(ների) բոլոր սովորողները խմբավորվում են` ըստ իրենց կողմից ընտրված բնագիտական առարկայի(ների): Նույն սկզբունքով կատարվում է նաև օտար լեզվի խմբի (խմբերի) ձևավորումը:

7) Սովորողների կողմից ընտրված բնագիտական առարկաների կամ օտար լեզուների ուսուցման կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` անհրաժեշտ է` ըստ առարկաների ձևավորված յուրաքանչյուր խմբին, անկախ սովորողների թվից, հատկացնել շաբաթական միևնույն քանակի դասաժամ:

8) ՈՒսումնական պլանով նախատեսված ոչ քննական առարկաներից տարեկան գնահատականները նշանակվում են սովորողների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականների հիման վրա:

ա. Քննական առարկայի տարեկան գնահատականը նշանակվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականի և երկրորդ կիսամյակում բանավոր ստուգման, գործնական, գրավոր և կիսամյակային ամփոփիչ աշխատանքների գնահատականների արդյունքում ձևավորված կիսամյակային գնահատականի միջին թվաբանականի հիման վրա:

բ. Քննական յուրաքանչյուր առարկայից տրվում են ստուգողական աշխատանքներ: Այդ աշխատանքները տրվում են կրկնվող թեմայի, ինչպես նաև մի քանի բովանդակային ամբողջություն կազմող քննական ծրագրային նյութերի ամփոփումից հետո:

գ. Բանավոր ստուգման, գործնական և գրավոր աշխատանքների գնահատականները լրացվում են դասամատյաններում:

46. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը

Հոսքային (խորացված) ուսուցման ՈՒսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչներից:

1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկան(երը) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակներն` ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար:

2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչներում ընդգրկված առարկաներն (դասընթացներն) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որևէ որակավորման ձեռքբերմանը:

3) Դպրոցական բաղադրիչը հոսքային ուսուցման դեպքում ընդգրկում է հետագա մասնագիտական կրթության նախապատրաստմանն ուղղված ընտրովի առարկաներ, դասընթացներ և յուրաքանչյուր առարկայի (դասընթացի) համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով:

4) Ավագ դպրոցը, ՈՒսումնական պլանների հիման վրա, ընդհանուր հանրակրթական, հոսքային, դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի ՈՒսումնական պլանները: Ենթահոսքերի Օրինակելի ՈՒսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին:

5) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից:

6) 10-12-րդ դասարաններում դասարանի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:

47. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում

1) Ընդհանուր հոսքում դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, ինչպես նաև տվյալ դասարանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչի մեջ մտնող առարկաներին, իսկ հոսքային ուսուցմամբ դասարաններում` նաև հոսքային ուսուցման առարկաներին:

Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ` «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Բարոյագիտություն» (11-րդ դասարան), «Տրամաբանություն (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11-րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը` Հաստատության կողմից դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարություն հաստատման ներկայացվելու դեպքում:

2) Հաստատությունը, կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ), դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարությանը հաստատման ներկայացնելու դեպքում:

48. Օտար լեզվի ընտրության կարգ

1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու:

2) Երրորդ (հիմնական և մյուս օտար լեզվից բացի) օտար լեզու կարելի է դասավանդել հումանիտար հոսքում, ոչ ավելի, քան այդ հոսքում Հոսքային բաղադրիչ 1-ում «Օտար լեզու-1» առարկային տրամադրված ժամաքանակի չափով` Նախարարության կողմից համապատասխան ծրագրի և ուսումնական գրականության երաշխավորության հիման վրա:

3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ: Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում:

4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն, հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ, որոշում է Նախարարությունը:

49. Օրինակելի ուսումնական պլանների Հավելված 1.1-ի (այսուհետ` Հավելված 1.1-ի) աղյուսակների պարզաբանումներ

1) Հավելված 1.1-ի Աղյուսակ 2-ում`

ա. «1» նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև չորս առարկա:

բ. «2» նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան, «Ռուսաց լեզու» առարկան ուսումնասիրում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչով սահմանված ժամաքանակով: «Օտար լեզու-1» և «Ռուսաց լեզու-1» առարկաներն ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու-2» առարկաները:

2) Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է որոշակի թվով առարկաներ (տե՛ս 49-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերության պարզաբանումը): Այդ դեպքում սովորողը չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկաները:

3) Հումանիտար հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տնօրինվում է Հավելված 1-ի մաս 2-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն:

4) Ավագ դպրոցի հումանիտար հոսքի Օրինակելի ուսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 2)`

ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է հարակից առարկաների ծրագրով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով:

բ. 11-րդ դասարանում հումանիտար հոսքի ենթահոսքերից յուրաքանչյուրի սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի հարակից առարկաների, իսկ մյուսը` հումանիտար հոսքի ծրագրով:

գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսումնասիրությունը շարունակվում է 11-րդ դասարանում սովորողի ընտրած բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:

դ. 11-րդ դասարանում դպրոցական բաղադրիչում ձևավորված ժամաքանակից 0.5 ժամ կարող է հատկացվել «Հասարակագիտություն» առարկային` հանրակրթական դպրոցի ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրով ուսուցում կազմակերպելու նպատակով (տե՛ս Աղյուսակ 1):

5) Հավելված 1.1-ի Աղյուսակ 3-ում`

ա. «1 «նշագրումը նշանակում է, որ որպես խորացված ուսուցման առարկաներ սովորողն ընտրում է բերված ցանկից մինչև երեք առարկա:

բ. «2 «նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

գ. «3 «նշագրումը նշանակում է, որ «Օտար լեզու-1» առարկան ընտրելու դեպքում սովորողը չի ուսումնասիրում «Օտար լեզու-2» առարկան, իսկ «Ռուսաց լեզու» առարկան ուսումնասիրում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչով սահմանված ժամաքանակով:

6) Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ՈՒսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 3)`

ա. Սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) առարկա(ներ) ընտրելու դեպքում չի ուսումնասիրում ՈՒսումնական պլանի Ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված միևնույն առարկան(երը):

բ. Բնագիտամաթեմատիկական հոսքի որևէ ենթահոսքի առարկաների` Հոսքային և ընդհանուր հանրակրթական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը տնօրինվում է Հավելված 1-ի մաս 4-ի «Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգի» համաձայն:

գ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է մեկ բնագիտական առարկա, ապա 10-րդ դասարանում ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված մնացած երեք բնագիտական առարկաներից մեկը` շաբաթական 2 ժամով, ուսումնասիրում է բնագիտական հոսքի հարակից («Աշխարհագրություն» առարկայի դեպքում ընդհանուր) առարկայական ծրագրերով, իսկ մյուս երկու բնագիտական առարկաները` այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում, մնացած երկու բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրում է այդ առարկայի` բնագիտական հոսքի հարակից առարկայական ծրագրով, իսկ մյուսը` այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում մեկ բնագիտական առարկայի խորացված ուսուցումը շարունակելու դեպքում սովորողը կարող է շարունակել ևս մեկ բնագիտական առարկայի ուսումնասիրությունը` հարակից առարկայական ծրագրով:

դ. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ ընտրում է երկու բնագիտական առարկա, ապա ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված բնագիտական առարկաներից մյուս երկուսը 10-րդ դասարանում ուսումնասիրում է այդ առարկաների` հումանիտար հոսքի ծրագրերով: 11-րդ դասարանում երկու բնագիտական առարկաների խորացված ուսուցումը շարունակելու դեպքում, մնացած մեկ բնագիտական առարկան ուսումնասիրում է այդ առարկայի` հումանիտար հոսքի ծրագրով: 12-րդ դասարանում սովորողը շարունակում է խորացված ուսուցմամբ երկու բնագիտական առարկաների ուսումնասիրությունը, իսկ բնագիտական երրորդ առարկայի ուսումնասիրությունը կարող է շարունակել հարակից առարկայական ծրագրով:

ե. Եթե սովորողը խորացված ուսուցմամբ առարկայացանկից (հոսքային բաղադրիչ) ընտրում է այն առարկաները, որոնց ուսուցման համար ՈՒսումնական պլանի ընդհանուր հանրակրթական բաղադրիչով նույնպես նախատեսված է որոշակի ժամաքանակ, ապա այդ ժամաքանակը տրվում է ՈՒսումնական պլանի դպրոցական բաղադրիչին (բացառությամբ` ընդհանուր հանրակրթական բաղադրիչում «Մաթեմատիկա» առարկայի ժամաքանակի, քանի որ այդ ժամաքանակը ներառված է «Մաթեմատիկա-1» առարկային հատկացված ժամաքանակում)` պահպանելով տվյալ դասարանի համար ՈՒսումնական պլանով սահմանված շաբաթական ժամաքանակը:

զ. 11-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկան ուսումնասիրվում է հանրակրթական դպրոցի հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված ծրագրով:

է. Եթե սովորողը 12-րդ դասարանում ուսումնասիրում է «Օտար լեզու-1» առարկան, ապա չի շարունակում «Օտար լեզու-2» առարկային տրված ժամաքանակի շրջանակում նախատեսված համապատասխան ծրագրերի ուսումնասիրությունը: Ռուսաց լեզուն սովորողն ուսումնասիրում է ընդհանուր հանրակրթական բաղադրիչում ընդգրկված «Ռուսաց լեզու» առարկային տրված ժամաքանակով:

Եթե սովորողը 12-րդ դասարանում չի ուսումնասիրում «Օտար լեզու-1» առարկան, ապա շարունակում է «Օտար լեզու-2» և «Ռուսաց լեզու» առարկաներին տրված ժամաքանակների շրջանակներում նախատեսված համապատասխան ծրագրերի ուսումնասիրությունը:

ը. «Համաշխարհային պատմություն» առարկան ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (տե՛ս Աղյուսակ 3):

7) Հավելված 1.1-ի Աղյուսակ 4-ում`

ա. «1 «նշագրումը նշանակում է, որ մասնագիտական դասընթացներ (առարկաներ) են համարվում դպրոցի կողմից իրականացվող նախամասնագիտական ուսումնական ծրագրերը:

բ. «2 «նշագրումը նշանակում է, որ բնագիտական առարկաներ են համարվում «Ֆիզիկան», «Քիմիան», «Կենսաբանությունը» և «Աշխարհագրությունը»:

8) Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ՈՒսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 4)`

ա. 10-րդ դասարանում բնագիտական առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից առարկաների ծրագրերով (շաբաթական 2 ժամ), իսկ մնացած երեք բնագիտական առարկաները, համապատասխանաբար, այդ առարկաների` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրերով:

բ. 11-րդ դասարանում սովորողներն ընտրում են չորս բնագիտական առարկաներից երկուսը, ընդ որում` այդ առարկաներից մեկն ուսումնասիրվում է բնագիտական հոսքի` հարակից առարկաների ծրագրով, իսկ մյուսը` հումանիտար հոսքի համար նախատեսված ծրագրով:

գ. 12-րդ դասարանում բնագիտական առարկայի ուսուցումը շարունակվում է 11-րդ դասարանում` սովորողների ընտրած բնագիտական հոսքի հարակից առարկայի ծրագրով:

դ. Մասնագիտական դասընթացների ժամաքանակը ներառում է նաև պրակտիկ ուսուցման ժամերը: ՈՒսումնական պլանի 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ժամաքանակը Հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ հատկացվում է ուսումնական պրակտիկայի կազմակերպմանը և պետական ավարտական քննական առարկաների կրկնությանը:

ե. «Համաշխարհային պատմություն» առարկան դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ կարող է ընդգրկվել ընդհանուր հանրակրթական բաղադրիչի առարկայացանկում և ուսումնասիրվել առարկայի` ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար երաշխավորված ծրագրով (տե՛ս Աղյուսակ 4):

9) Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) ՈՒսումնական պլանի (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 6)` ռուսերենով ուսուցմամբ դպրոցում (դասարանում) «Մայրենի» առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում` տառուսուցմանը:

10) Ազգային փոքրամասնությունների միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) ՈՒսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 7)` ազգային փոքրամասնություններով համալրված դպրոցներում (դասարաններում) ռուսաց լեզվին և գրականությանը տրված ժամաքանակից 2-ական ժամ` 1-4-րդ դասարաններում, 1-ական ժամ` 5-12-րդ դասարաններում կարող է հատկացվել ազգային լեզվին և գրականությանը` ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

11) Երևան քաղաքի Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի, Երևանի հ. 29 ավագ դպրոցի, Կոտայքի մարզի Արզնի, Արարատի մարզի Դիմիտրով և Վերին Դվին գյուղերի դպրոցների ռուսերենով ուսուցմամբ և ասորերենի ուսումնասիրմամբ դասարանների ՈՒսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 8)`

ա. 5-9-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմությանը» լրացուցիչ դասաժամեր չեն հատկացվում: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցում (դասարանում) «Մայրենի» (հայերեն) առարկայի դասաժամերը 1-ին դասարանի 1-ին կիսամյակում հատկացվում են բանավոր խոսքի զարգացմանը, 2-րդ կիսամյակում` տառուսուցմանը:

12) Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ՈՒսումնական պլանով (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 9)`

ա. Ռուսերենով ուսուցման դեպքում ռուսաց լեզվին տրվում են հայերենի համար հատկացված դասաժամերը` ապահովելով նույն ժամաքանակի սահմաններում նաև ռուս գրականության ուսուցումը, իսկ ռուսերենի համար նախատեսված ժամաքանակը տրվում է հայոց լեզվի ուսուցմանը:

բ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպվում է բնակավայրը սպասարկող բուժհիմնարկի փաստաթղթերի հիման վրա (եթե բուժման ընթացքը տնային պայմաններում շարունակվելու է մեկ ամսից ավելի)` ըստ ենթակայության` համապատասխան լիազորված մարմնի գիտությամբ:

գ. Տնային պայմաններում ուսուցման կազմակերպումն իրականացնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը:

դ. Տնային պայմաններում ուսուցում կազմակերպող ուսուցիչները վճարվում են դրույքաչափով, եթե ուսուցումը նախատեսվում է ամբողջ ուստարվա համար, մնացած դեպքերում` ժամավճարով:

ե. Հիվանդանոցներում երկարատև բուժվող երեխաների ուսուցումը կազմակերպվում է` ըստ դասարանների` նույն կարգի պահպանմամբ, տվյալ բուժհաստատությունը սպասարկող ուսումնական հաստատության կողմից (տե՛ս Հավելված 1.1-ի Աղյուսակ 9):

 

Հավելված 1.1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2013 թվականի հունիսի 1-ի

N 730-Ն հրամանի

 

Աղյուսակ 1

 

Հաստատության ուսումնական պլան

 

._____________________________________________________________________.

|ՈՒսումնական առարկաներ  |         Շաբաթական ժամերի քանակը             |

|                       |_____________________________________________|

|                       |I |II|III|IV|V  |VI |VII|VIII|IX |X  |XI |XII|

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Մայրենի                |7 |8 | 8 |8 |7  |6  |-  |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց լեզու            |- |- | - |- |-  |-  |3  |2   |2  |2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Գրականություն          |- |- | - |- |-  |-  |2  |3   |3  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայ գրականություն      |- |- | - |- |-  |-  |-  |-   |-  |3  |3  |3  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ռուսաց լեզու           |- |2 | 2 |3 |3  |3  |3  |3   |3  |2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Օտար լեզու             |- |- | 2 |2 |2  |2  |2  |2   |2  |2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Մաթեմատիկա             |4 |4 | 4 |4 |5  |5  |-  |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Երաժշտություն          |2 |1 | 1 |1 |1.5|0.5|0. |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Կերպարվեստ             |2 |1 | 1 |1 |1.5|0.5|0. |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ես և  շրջակա աշխարհը   | -| 1|  1| 2|-  | - | - | -  |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայրենագիտություն      |- |- | - |- |1  |-  |-  |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Բնագիտություն          |- |- | - |- |2  |2  |-  |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Աշխարհագրություն       |- |- | - |- |-  |1  |1  |2   |-  |2  |1  |1  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայաստանի              |- |- | - |- |-  |-  |-  |-   |2  |-  |-  |-  |

|աշխարհագրություն       |  |  |   |  |   |   |   |    |   |   |   |   |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց պատմություն      |- |- | - |- |-  |1.5|1.5|1.5 |1.5|2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Համաշխարհային          |- |- | - |- |-  |1  |1  |1   |1  |2  |1  |1  |

|պատմություն            |  |  |   |  |   |   |   |    |   |   |   |   |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հայոց եկեղեցու պատմ.   |- |- | - |- |1  |1  |1  |1   |1  |1  |1  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հասարակագիտություն     |- |- | - |- |-  |-  |-  |1   |1  |2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Հանրահաշիվ             |- |- | - |- |-  |-  |3  |3   |3  |2.5|2.5|2.5|

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Երկրաչափություն        |- |- | - |- |-  |-  |2  |2   |2  |1.5|1.5|1.5|

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ինֆորմատիկա            |- |- | - |- |-  |1  |1  |1   |1  |1  |1  |1  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ֆիզիկա                 |- |- | - |- |-  |-  |2  |2   |2  |3  |3  |3  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Քիմիա                  |- |- | - |- |-  |-  |1  |2   |2  |2  |2  |1  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Կենսաբանություն        |- |- | - |- |-  |-  |2  |2   |2  |2  |2  |2  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Տեխնոլոգիա             |2 |2 | 1 |1 |1  |1  |2  |-   |-  |-  |-  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|ՆԶՊ                    |- |- | - |- |-  |-  |-  |1   |1  |1  |1  |-  |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ֆիզկուլտուրա           |3 |2 | 2 |2 |3  |3  |3  |3   |3  |3  |3  |1.5|

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Շախմատ                 |- |2 | 2 |2 |-  |-  |-  |-   | - | - | - | - |

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Դպրոցական բաղադրիչ     |- |1 | 2 |2 |2  |2.5|2.5|2.5 |2.5|-  |2  |6.5|

|_______________________|__|__|___|__|___|___|___|____|___|___|___|___|

|Ընդամենը               |20|24| 26|28|29 |31 |34 |35  |35 |34 |34 |34 |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

._____________________________________________________________________.

|Առարկայախումբ|                  Առարկա                 |Շաբաթական    |

|             |                                         |ժամերի քանակը|

|             |                                         |_____________|

|             |                                         |X  |XI | XII |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Հոսքային բաղադրիչ                        |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|Խորացված     |Հայոց լեզու-1                            |2  |2  |3    |

|ուսուցմամբ   |_________________________________________|___|___|_____|

|առարկաներ (1)|Հայ գրականություն-1                      |3  |4  |5    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հայոց պատմություն-1                      |3  |5  |8    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Համաշխ. պատմություն-1                    |3  |5  |8    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Օտար լեզու-1                             |3  |5  |8    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ռուսաց լեզու-1                           |3  |3  |3    |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ          |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|Ընդհանուր    |Հայոց լեզու                              |2  |2  |2    |

|հանրակրթական |_________________________________________|___|___|_____|

|առարկաներ    |Հայ գրականություն                        |2  |3  |3    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հայոց պատմություն                        |2  |2  |2    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Համաշխ. պատմություն                      |2  |1  |1    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հասարակագիտություն                       |2  |1.5|1    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Օտար լեզու-2                             |2  |2  |2    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ռուսաց լեզու-2                           |2  |2  |2    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հայոց եկեղեցու պատմություն               |1  |1  |-    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.           |3  |3  |3    |

|             |անալիզի տարրեր, Երկրաչափություն)         |   |   |     |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      |2  |1  |1    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      |1  |1  |-    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      |1  |-  |-    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      |1  |-  |-    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ինֆորմատիկա                              |1  |1  |-    |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ֆիզկուլտուրա                             |3  |3  |1.5  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |ՆԶՊ                                      |1  |1  |-    |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Դպրոցական բաղադրիչ                       |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Ընդամենը                                 |34 |34 |34   |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

 

._____________________________________________________________________.

|Առարկայախումբ|                  Առարկա                 |Շաբաթական    |

|             |                                         |ժամերի քանակը|

|             |                                         |_____________|

|             |                                         |X  |XI | XII |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Հոսքային բաղադրիչ                        |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|Խորացված     |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.           | 7 | 8 |  8  |

|ուսուցմամբ   |անալիզի տարրեր, Երկրաչափություն) -1      |   |   |     |

|առարկաներ (1)|_________________________________________|___|___|_____|

|             |Ֆիզիկա - 1                               | 4 | 5 |  8  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Քիմիա - 1                                | 4 | 5 |  8  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Կենսաբանություն -1                       | 4 | 5 |  8  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Աշխարհագրություն -1                      | 3 | 5 |  8  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հայոց լեզու-1                            | 2 | 2 |  3  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Օտար լեզու -13                           | 3 | 5 |  8  |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ          |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|Ընդհանուր    |Հայոց լեզու                              | 2 | 2 |  2  |

|հանրակրթական |_________________________________________|___|___|_____|

|առարկաներ    |Հայ գրականություն                        | 2 | 2 |  2  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հայոց պատմություն                        | 2 | 2 |  2  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Հասարակագիտություն                       | 2 |1,5|  1  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Մաթեմատիկա (Հանրահաշիվ և  մաթ.           | 5 | 5 |  4  |

|             |անալիզի տարրեր, Երկրաչափություն)         |   |   |     |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      | 2 | 1 |  1  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      | 1 | 1 |  -  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      | 1 | 1 |  -  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Բնագիտական առարկա 2                      | 1 | - |  -  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ինֆորմատիկա                              | 1 | 2 |  1  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Օտար լեզու-2                             | 2 | 2 |  2  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ռուսաց լեզու                             | 1 | 1 |  1  |

|             |_________________________________________|___|___|_____|

|             |Ֆիզկուլտուրա                             | 3 | 3 |  1.5|

|             |_________________________________________|___|___|_____|

|             |ՆԶՊ                                      | 1 | 1 |  -  |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Դպրոցական բաղադրիչ                       |   |   |     |

|_____________|_________________________________________|___|___|_____|

|             |Ընդամենը                                 | 34| 34|  34 |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.06.2013
N 730-Ն
Հրաման