Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 125 ...

 

 

040.0343.030414

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2014 թվականի N 343-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

i

2) որոշման նախաբանում «ժա» կետի» բառերը փոխարինել «ժա» և «ժբ» կետերի» բառերով.

i

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով.

«11) հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները` համաձայն N 11 հավելվածի.

12) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը` համաձայն N 12 հավելվածի:».

i

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով.

«3.2. Սահմանել, որ`

1) որոշման N 11 հավելվածում նշված` 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից.

2) որոշման N 11 հավելվածում նշված` 22-րդ, 22.1-ին, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 29.2-րդ և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

3) որոշման N 11 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:».

i

5) որոշումը լրացնել նոր` NN 11 և 12 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հատկացված համարանիշերի (այդ թվում` մեծ պահանջարկ ունեցող) փոխարեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համարանիշերի փոփոխության հետ կապված հաշվառման գործողությունների կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխանակման դեպքում հատկացվում են սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշեր.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հատկացված հաշվառման համարանիշը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ փոխարինել սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշով` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համարանիշի հատկացման համար սահմանված տուրքի վճարմամբ.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշերը հատկացվում են (այդ թվում` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող հաշվառման համարանիշերի պատրաստման համար նախատեսված վահանակների առկա խմբաքանակի սպառումից հետո:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 343-Ն որոշման

 

«Հավելված N 11
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Հաշվառման համարանիշերը (այսուհետ` համարանիշ), ըստ դրանք կրող տրանսպորտային միջոցների խմբերի, բաժանվում են հետևյալ տեսակների`

1) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 1 ձևի`

ա. տեսակ 1, տեսակ 1.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 2` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 3, տեսակ 3.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլետների և մոտոռոլերների հետնակցորդները),

դ. տեսակ 4` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

ե. տեսակ 5` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

2) իրավաբանական անձանց անվամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 2 ձևի`

ա. տեսակ 6, տեսակ 6.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 7, տեսակ 7.1` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու պայմանագրով սահմանված ժամկետով),

գ. տեսակ 8, տեսակ 8.1` մարդատար տաքսի ավտոմոբիլների,

դ. տեսակ 9` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 10, տեսակ 10.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

զ. տեսակ 11` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

է. տեսակ 12` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 3 ձևի`

ա. տեսակ 13, տեսակ 13.1` դիվանագիտական կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 14, տեսակ 14.1` վարչատեխնիկական սպասարկող կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

գ. տեսակ 15, տեսակ 15.1` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 16` դիվանագիտական կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 17` վարչատեխնիկական սպասարկող կազմի տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

զ. տեսակ 18` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

է. տեսակ 19` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

ը. տեսակ 20` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

թ. տեսակ 21` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները).

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 4 ձևի`

ա. տեսակ 22, տեսակ 22.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 23` տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 24` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրոցիկլերի, մոտոցիկլների և մոտոռոլլերների հետնակցորդները),

դ. տեսակ 25` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

ե. տեսակ 26` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

5) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 5 ձևի`

ա. տեսակ 27, տեսակ 27.1` Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

բ. տեսակ 28, տեսակ 28.1` Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

գ. տեսակ 29, տեսակ 29.1 («Հյուրերին սպասարկող»)` Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 29.2, տեսակ 29.3` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների.

6) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 6 ձևի`

ա. տեսակ 30, տեսակ 30.1 («Տարանցիկ»)` Հայաստանի Հանրապետությունից արտահանման նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների,

բ. տեսակ 31 («Փորձարկում»)` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն` ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցների,

գ. տեսակ 32 («Ժամանակավոր-1»)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման, տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր,

դ. տեսակ 32.1, տեսակ 32.2 («Ժամանակավոր-2»)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ինչպես նաև զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում տառերի և թվերի նույն հավաքածուն պարունակող համարանիշ հատկացնելու պահին չտրամադրված համարանիշի փոխարեն տրվող համարանիշեր:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված համարանիշերը պատրաստվում են թղթից, իսկ մյուս բոլոր տեսակների համարանիշերը` մետաղից:

3. Մետաղյա համարանիշերի նյութի հաստությունը պետք է լինի առնվազն 0.8 միլիմետր:

4. Համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության:

5. Յուրաքանչյուր համարանիշի վահանակի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը:

6. Համարանիշերը, բացառությամբ սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» և «ե» պարբերություններում, 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններում, 4-րդ ենթակետում, 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում, 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված համարանիշերի, կրում են պաշտպանիչ տարր` հոլոգրամ:

7. Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով (համարանիշերի պատրաստման եղանակ, տեխնիկական չափորոշիչներ և այլն) համարանիշեր:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են` A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ:

9. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

10. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են` «AM», «ARM», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ», «ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»:

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆՇՄԱՆ ԴԱՇՏԻ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ

 

11. Համարանիշերի եզրաչափերն են`

 

NN ը/կ Համարանիշի տեսակը Եզրաչափերը (մմ)
1. 1, 3, 6, 7, 8, 10, 13, 14, 15, 22, 27, 28, 29, 29.2, 30 520 x 112
2. 1.1, 3.1, 6.1, 7.1, 8.1, 10.1, 13.1, 14.1, 15.1, 19, 20, 21, 22.1, 27.1, 28.1, 29.1, 29.3, 30.1 320 x 160
3. 4, 5, 11, 12 288 x 226
4. 24, 25, 26 288 x 206
5. 2, 9, 16, 17, 18, 23 220 x 174
6. 31, 32, 32.1, 32.2 297 x 210

 

12. 31-րդ, 32-րդ, 32.1-ին և 32.2-րդ տեսակների համարանիշերում ժամկետի նշման դաշտի եզրաչափերն են` 150x50 մմ:

13. Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, գունավոր շերտերի, ինչպես նաև լայնության և երկարության չափերի հարաբերությունը պետք է համապատասխանեն «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԵՐԸ, ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ՈԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ

 

14. 28-րդ և 28.1-ին տեսակների համարանիշերում օգտագործվում է կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը:

15. Համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույներն են`

 

NN ը/կ Տեսակները Համարանիշի հիմնագույնը Գույնը
տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի
1. 1, 1.1, 2, 3, 3.1, 4, 5, 6, 6.1, 9, 10, 10.1, 11, 12, 30, 30.1, 31, 32, 32.1, 32.2 սպիտակ սև
2. 7, 7.1, 8, 8.1 դեղին սև
3. 13, 13.1, 14, 14.1, 16, 17, 19, 20 կարմիր սպիտակ
4. 15, 15.1, 18, 21 երկնագույն սպիտակ
5. 22, 22.1, 23, 24, 25, 26 սև սպիտակ
6. 27, 27.1 սպիտակ սև
7. 28, 28,1 սպիտակ, զինանշանի հիմնագույնը` մանուշակագույն սև,զինանշանի ուրվապատկերի գույնը` դեղնաոսկեգույն
8. 29, 29.1 երկգույն` «ARM» մակագրության դաշտը` կապույտ, թվանշանների դաշտը` սպիտակ «ARM» մակագրությունը սպիտակ,թվանշանները` սև
9. 29.2, 29.3 երկգույն` «ARM» մակագրության դաշտը` սև, թվանշանների դաշտը` կապույտ «ARM» մակագրությունը և թվանշանները` սպիտակ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 343-Ն որոշման

 

«Հավելված N 12
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերն ստանալուց հետո ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր, պահեստավորվում և հետագայում հայտ-ապրանքագրերի հիման վրա առաքվում տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ: «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:

3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի ստացումն արձանագրվում է ստորաբաժանման փաստաթղթերի մուտքի մատյանում (բացառությամբ «Ժամանակավոր-1» և «Ժամանակավոր-2» տեսակների համարանիշերի, որոնք տպագրվում են հատկացման պահին` համակարգչային տեխնիկայի միջոցով), իսկ հատկացումն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում (այդ թվում` «Ժամանակավոր-1» և «Ժամանակավոր-2» տեսակների համարանիշերի): Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:

4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:

5. Հաշվառման տարածքային ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից:

6. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերը:

8. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)`

1) մեծ պահանջարկ ունեցող` ի պահ հանձնված համարանիշերը` մինչև ի պահ հանձնելու ժամկետի ավարտը.

2) «Տարանցիկ» տեսակի համարանիշերը.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

4) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.

5) դեղին հիմնագույնի համարանիշերը:

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

10. Ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

11. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի`

1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից` ըստ աճող հերթականության.

2) ցանկալի համարանիշեր` տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի` հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.

3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր` սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր` հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված` լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:

12. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին` մեկ համարանիշ:

13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների` անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքերի:

14. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը` տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին:

16. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին` իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:

17. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայության կողմից` համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա` հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

18. «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշեր հատկացվում են`

1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն` երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.

2) ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից` հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին (այդ դեպքում «Ժամանակավոր-1» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման` այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից):

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

20. «Փորձարկում» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից:

21. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

22. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

 

IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

24. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից, տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ապահովում է էլեկտրոնային եղանակով (համացանցի միջոցով) ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ընտրելու, դրանց համար վճարելու և ամրագրելու համակարգի ներդրումը և գործարկումը:

25. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:

26. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ` որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

27. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման տարածքային ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է 7 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են թվերի և տառերի նույն հավաքածուն պարունակող «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշեր` 7 օր ժամկետով:

28. Մինչև սույն կարգի 22-րդ կամ 27-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ ճանապարհային ոստիկանության վարչական մասից կամ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը: Այդ դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատերը հանձնում է «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշը, համարանիշն ստանալու մասին գրառում կատարում դրա դարձերեսին և ստորագրում այն: Ճանապարհային ոստիկանության վարչական մաս հանձնված «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշերը պահվում են առանձին, իսկ հաշվառման տարածքային ստորաբաժանում հանձնված «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշերը կցվում են այդ համարանիշերն ստանալու հայտ-ապրանքագրերին:

29. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

30. Մեծ պահանջարկ ունեցող` կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի:

31. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

32. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

33. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:

34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

 

Ձև N 1

 

ձև 1

 

Ձև N 2

 

ձև 2

 

Ձև N 3

 

ձև 3

 

Ձև N 4

 

ձև 4

 

Ձև N 5

 

ձև 5

 

Ձև N 6

 

ձև 6

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2014
N 343-Ն
Որոշում