Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 1992 թ. թիվ 36

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության 1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքի և 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա ենթակայությանը հանձնել հանրապետության տարածքում տեղաբաշխված նախկին միութենական ենթակայության առողջապահական հիմնարկները, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` կազմել հանձնաժողով նշված հիմնարկների գույքը սահմանված կարգով նախարարության հաշվեկշիռ ընդունելու համար:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ելնելով սույն որոշումից 1992 թվականի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի նախագծերում նախատեսել համապատասխան հատկացումներ` ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հայտերի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 22-ի

N 36 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության կենտրոնի Երևանի մասնաճյուղ

 

ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ

 

ԽՍՀՄ առողջապահության նախարարության Հայաստանի հակաժանտախտային կայան

 

ԽՍՀՄ առողջապահության նախարարության հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորողների ու բուսաբանության գիտահետազոտական ինստիտուտ

 

ԽՍՀՄ առողջապահության նախարարության Մեծամորի N 130 բուժսանմաս

 

ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի «Ստրես» երևանի մասնաճյուղ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.1992
N 36
Որոշում