Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱ ...

 

 

040.1053.021014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1053-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1053-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը:

2. Համաշխարհային համագործակցության գնահատմամբ` աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրը, մարդկությանը վտանգող գործոններից մեկը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են:

3. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցներին` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարի արդյունավետությունը մինչև օրս բարձր չէ:

4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որն էլ կհանգեցնի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5. Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության` աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինաբար գործածել է թմրամիջոց (4.5-6.7 տոկոսը` 15-64 տարեկան):

6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7. Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:

8. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

9. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և դրանք ծնող պատճառների վերացումը:

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման նպատակով պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2015 թվականի ընթացքում նպատակային է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործում և դրանց համապատասխանեցում միջազգային պայմանագրերին. այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ` ՄԱԿ-ի 1961 թվականի, 1971 թվականի և 1988 թվականի կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) թմրամոլության կանխարգելման միջոցառումների իրականացում զինծառայողների շրջանում, տարածքային զինկոմիսարիատների և ոստիկանության ստորաբաժանումների սերտ համագործակցության զարգացում.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված` հասցված վնասի և հետևանքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում. այս ուղղությամբ անհրաժեշտ է թմրամոլության կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով, կանոնավոր դարձնել իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությունը հեռուստառադիոհաղորդումներին, մամուլի ասուլիսներին, հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ պատրաստել և ցուցադրել հատուկ հաղորդումներ, թեմատիկ ֆիլմեր, տեսահոլովակներ.

5) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնող ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային իրավապահ մարմինների հետ համագործակցության զարգացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողներին ներգրավել ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ եվրոպական պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում վերապատրաստման կամ մասնագիտական գիտելիքների բարձրացման ծրագրերում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժում և վերականգնողական միջոցառումների իրականացում. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ու նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

7) անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի ապահովման միջոցառումների իրականացում. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է կատարել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը.

3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1053-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Ակնկալվող   |Կատարող       |Կատարման |Ֆինանսավոր-|

|ը/կ|անվանումը          |արդյունքը   |մարմինը       |ժամկետը  |ման        |

|   |                   |            |              |         |աղբյուրը   |

|___|___________________|____________|______________|_________|___________|

| 1 |         2         |      3     |       4      |    5    |     6     |

|_________________________________________________________________________|

|   I. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի   |

|ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի |

|  կատարելագործումը և  դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին  |

|_________________________________________________________________________|

|1. |Թմրամոլության և    |օրենսդրական |ՀՀ            |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |թմրամիջոցների      |դաշտի       |կառավարությանն|ընթացքում|րում չի    |

|   |ապօրինի            |բարելավում  |առընթեր ՀՀ    |         |պահանջվում:|

|   |շրջանառության դեմ  |            |ոստիկանություն|         |           |

|   |պայքարի ոլորտը     |            |              |         |           |

|   |կանոնակարգող`      |            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |Հայաստանի          |            |հության       |         |           |

|   |Հանրապետության     |            |նախարարություն|         |           |

|   |ներպետական իրավական|            |              |         |           |

|   |ակտերի համակարգային|            |              |         |           |

|   |վերլուծության      |            |              |         |           |

|   |իրականացում և      |            |              |         |           |

|   |անհրաժեշտության    |            |              |         |           |

|   |դեպքում դրանցում   |            |              |         |           |

|   |փոփոխություններ ու |            |              |         |           |

|   |լրացումներ         |            |              |         |           |

|   |կատարելու          |            |              |         |           |

|   |վերաբերյալ         |            |              |         |           |

|   |առաջարկություններ  |            |              |         |           |

|   |ներկայացնելը` ՄԱԿ-ի|            |              |         |           |

|   |կոնվենցիաների և    |            |              |         |           |

|   |միջազգային         |            |              |         |           |

|   |փաստաթղթերի        |            |              |         |           |

|   |դրույթներին        |            |              |         |           |

|   |համապատասխան       |            |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|2. |2014 թվականին      |Հնարավորու- |ՀՀ            |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |իրականացված        |թյուն կտա   |կառավարությանն|փետրվարի |րում չի    |

|   |աշխատանքների       |ներկայացնե- |առընթեր ՀՀ    |3-րդ     |պահանջվում:|

|   |արդյունքների հիման |լու         |ոստիկանություն|տասնօրյակ|           |

|   |վրա Հայաստանի      |հանրապետու- |              |         |           |

|   |Հանրապետությունում |թյունում    |ՀՀ            |         |           |

|   |թմրամոլության և    |թմրամիջոց-  |կառավարությանն|         |           |

|   |թմրամիջոցների      |ների ապօրինի|առընթեր       |         |           |

|   |ապօրինի            |շրջանառու-  |ազգային       |         |           |

|   |շրջանառության դեմ  |թյան դեմ    |անվտանգության |         |           |

|   |մղվող պայքարին     |պայքարը,    |ծառայություն  |         |           |

|   |վերաբերող դիդակտիկ |իրականացվող |              |         |           |

|   |նյութերի և  դրանց  |միջոցառում- |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |կից նկարագրական    |ները        |հության       |         |           |

|   |զեկույցների        |միջազգային  |նախարարություն|         |           |

|   |նախապատրաստում     |հանդիպումնե-|              |         |           |

|   |(հայերեն, ռուսերեն,|րում:       |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |անգլերեն)          |            |նախարարություն|         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|3. |Հայաստանի          |Կնվազեցնի   |ՀՀ            |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |Հանրապետության     |թմրամիջոց-  |կառավարությանն|ընթացքում|րում չի    |

|   |տարածքում ի հայտ   |ների,       |առընթեր ՀՀ    |         |պահանջվում:|

|   |եկած նոր           |հոգեմետ     |ոստիկանություն|         |           |

|   |թմրամիջոցների,     |նյութերի    |              |         |           |

|   |հոգեմետ նյութերի և |ապօրինի     |ՀՀ            |         |           |

|   |դրանց              |շրջանառու-  |կառավարությանն|         |           |

|   |պրեկուրսորների     |թյունը:     |առընթեր       |         |           |

|   |ընդգրկում արգելվող |            |ազգային       |         |           |

|   |և  հսկվող նյութերի |            |անվտանգության |         |           |

|   |ցանկում,           |            |ծառայություն  |         |           |

|   |համապատասխան       |            |              |         |           |

|   |փոփոխությունների ու|            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |լրացումների        |            |հության       |         |           |

|   |կատարում դրանց     |            |նախարարություն|         |           |

|   |չափերը սահմանող    |            |              |         |           |

|   |ցանկերում          |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|_________________________________________________________________________|

|II. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում   |

|    օպերատիվ կանխարգելիչ և  հատուկ միջոցառումների անցկացումը             |

|_________________________________________________________________________|

|4. |Թմրամոլության և    |թմրամիջոցնե-|ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |թմրամիջոցների      |րի, հոգեմետ |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |ապօրինի            |նյութերի և  |առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |շրջանառության դեմ  |դրանց       |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |պայքարում          |պրեկուրսոր- |              |         |չարգելված  |

|   |Հայաստանի          |ների ապօրինի|ՀՀ            |         |միջոցներ   |

|   |Հանրապետության     |շրջանառու-  |կառավարությանն|         |           |

|   |կողմից վավերացված  |թյան դեմ    |առընթեր       |         |           |

|   |միջպետական         |պայքարում   |ազգային       |         |           |

|   |համաձայնագրերի,    |միջազգային  |անվտանգության |         |           |

|   |միջազգային         |համագործակ- |ծառայություն  |         |           |

|   |ծրագրերի դրույթների|ցության     |              |         |           |

|   |իրականացում        |ամրապնդում  |ՀՀ            |         |           |

|   |                   |            |պաշտպանության |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |                   |            |հության       |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|5. |5.1. ՀՀ սահմանային |ՀՀ մաքսային |ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |անցակետերում և     |սահմաններով |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |մաքսային           |ապօրինի     |առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |հսկողության        |տեղափոխվող  |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |գոտիներում         |թմրամիջոց-  |              |         |չարգելված  |

|   |հսկողության        |ների,       |ՀՀ ֆինանսների |         |միջոցներ   |

|   |ապահովման          |հոգեմետ     |նախարարություն|         |           |

|   |կատարելագործում    |նյութերի և  |              |         |           |

|   |5.2. ՀՀ            |դրանց       |              |         |           |

|   |կառավարությանն     |պրեկուրսոր- |              |         |           |

|   |առընթեր ՀՀ         |ների        |              |         |           |

|   |ոստիկանության և    |հայտնաբերում|              |         |           |

|   |ՀՀ ֆինանսների      |            |              |         |           |

|   |նախարարության      |            |              |         |           |

|   |կինոլոգիական       |            |              |         |           |

|   |կենտրոնների        |            |              |         |           |

|   |նյութատեխնիկական   |            |              |         |           |

|   |բազայի ընդլայնում  |            |              |         |           |

|   |և  հզորացում       |            |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|6. |Թմրամիջոցների,     |թմրամիջոցնե-|ՀՀ            |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |հոգեմետ նյութերի և |րի, հոգեմետ |կառավարությանն|ընթացքում|րում չի    |

|   |դրանց              |նյութերի և  |առընթեր ՀՀ    |         |պահանջվում:|

|   |պրեկուրսորների     |դրանց       |ոստիկանություն|         |           |

|   |ապօրինի            |պրեկուրսոր- |              |         |           |

|   |շրջանառության      |ների ապօրինի|ՀՀ            |         |           |

|   |կանխարգելման       |շրջանառու-  |կառավարությանն|         |           |

|   |արդյունավետության  |թյան        |առընթեր       |         |           |

|   |բարձրացման         |կանխարգելում|ազգային       |         |           |

|   |վերաբերյալ ՀՀ      |            |անվտանգության |         |           |

|   |կառավարություն     |            |ծառայություն  |         |           |

|   |առաջարկություններ  |            |              |         |           |

|   |ներկայացնելը       |            |ՀՀ            |         |           |

|   |                   |            |պաշտպանության |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |                   |            |հության       |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |Երևանի        |         |           |

|   |                   |            |քաղաքապետարան |         |           |

|   |                   |            |(համաձայնու-  |         |           |

|   |                   |            |թյամբ)        |         |           |

|   |                   |            |ՀՀ            |         |           |

|   |                   |            |մարզպետարաններ|         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|7. |Զինծառայողների     |զինծառայող- |ՀՀ            |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |շրջանում           |ների        |պաշտպանության |ընթացքում|րում չի    |

|   |կանխարգելիչ և      |շրջանում    |նախարարություն|         |պահանջվում:|

|   |դաստիարակչական     |թմրամիջոցնե-|              |         |           |

|   |միջոցառումների     |րի, հոգեմետ |ՀՀ            |         |           |

|   |անցկացման          |նյութերի    |կառավարությանն|         |           |

|   |վերաբերյալ ՀՀ      |գործածման   |առընթեր ՀՀ    |         |           |

|   |կառավարություն     |կանխարգելում|ոստիկանություն|         |           |

|   |առաջարկություններ  |            |              |         |           |

|   |ներկայացնելը       |            |ՀՀ            |         |           |

|   |                   |            |կառավարությանն|         |           |

|   |                   |            |առընթեր       |         |           |

|   |                   |            |ազգային       |         |           |

|   |                   |            |անվտանգության |         |           |

|   |                   |            |ծառայություն  |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|8. |8.1. ՀՀ            |զինված ուժեր|ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |կառավարությանն     |պարտադիր    |պաշտպանության |ընթացքում|բյուջե և   |

|   |առընթեր ՀՀ         |զինվորական  |նախարարություն|         |ՀՀ օրենս-  |

|   |ոստիկանության      |ծառայության |              |         |դրությամբ  |

|   |տարածքային         |զորակոչելիս`|ՀՀ            |         |չարգելված  |

|   |ստորաբաժանումների  |քաղաքացիների|կառավարությանն|         |միջոցներ   |

|   |և  տարածքային      |մոտ թմրամի- |առընթեր ՀՀ    |         |           |

|   |զինկոմիսարիատների  |ջոցների կամ |ոստիկանություն|         |           |

|   |սերտ               |հոգեմետ     |              |         |           |

|   |համագործակցություն |նյութերի    |ՀՀ            |         |           |

|   |                   |գործածման   |կառավարությանն|         |           |

|   |8.2. Զորակոչերի    |փաստերի     |առընթեր       |         |           |

|   |ժամանակ            |հայտնաբերում|ազգային       |         |           |

|   |համապատասխան       |            |անվտանգության |         |           |

|   |բժիշկ-մասնագետների |            |ծառայություն  |         |           |

|   |ներգրավում բժշկական|            |              |         |           |

|   |հանձնաժողովներում  |            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |                   |            |հության       |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|_________________________________________________________________________|

|III. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հասցրած վնասի  |

|     վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը                  |

|_________________________________________________________________________|

|9. |9.1. Հանրային և    |թմրամոլու-  |ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |մասնավոր հեռուստա- |թյան և  դրա |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |ընկերությունների   |հասցրած     |առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |հետ համատեղ հատուկ |վնասի մասին |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |հաղորդումների,     |բնակչության |              |         |չարգելված  |

|   |թեմատիկ ֆիլմերի,   |իրազեկվածու-|ՀՀ            |         |միջոցներ   |

|   |տեսահոլովակների    |թյան        |պաշտպանության |         |           |

|   |պատրաստում և       |բարձրացում  |նախարարություն|         |           |

|   |ցուցադրում         |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ առողջապա-  |         |           |

|   |9.2. Թմրամոլության |            |հության       |         |           |

|   |կանխարգելման       |            |նախարարություն|         |           |

|   |նպատակով           |            |              |         |           |

|   |քարոզչական         |            |ՀՀ սպորտի և   |         |           |

|   |աշխատանքների       |            |երիտասարդու-  |         |           |

|   |կազմակերպում և     |            |թյան հարցերի  |         |           |

|   |անհրաժեշտ          |            |նախարարություն|         |           |

|   |տեղեկատվության     |            |              |         |           |

|   |տարածում           |            |ՀՀ կրթության  |         |           |

|   |                   |            |և  գիտության  |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ԶԼՄ-ներ (համա-|         |           |

|   |                   |            |ձայնությամբ)  |         |           |

|_________________________________________________________________________|

| IV. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում  |

|       ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը,     |

|              միջազգային համագործակցության զարգացումը                    |

|_________________________________________________________________________|

|10.|ԱՊՀ և  ՀԱՊԿ անդամ  |համապատասխան|ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |պետությունների     |աշխատողների |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |իրավապահ մարմինների|մասնագիտական|առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |ուսումնական        |գիտելիքների |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |հաստատություններում|կատարելագոր-|              |         |չարգելված  |

|   |հանրապետության     |ծում, փորձի |ՀՀ            |         |միջոցներ   |

|   |իրավապահ մարմինների|փոխանակում  |կառավարությանն|         |           |

|   |իրավասու           |            |առընթեր       |         |           |

|   |ստորաբաժանումների  |            |ազգային       |         |           |

|   |ծառայողների        |            |անվտանգության |         |           |

|   |վերապատրաստում կամ |            |ծառայություն  |         |           |

|   |գիտելիքների        |            |              |         |           |

|   |կատարելագործման այլ|            |ՀՀ արդարա-    |         |           |

|   |ծրագրերում         |            |դատության     |         |           |

|   |ներգրավում         |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ            |         |           |

|   |                   |            |պաշտպանության |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|11.|11.1. Թմրամոլության|օտարերկրյա  |ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |և  թմրամիջոցների   |պետություն- |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |ապօրինի            |ների        |առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |շրջանառության դեմ  |իրավասու    |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |պայքարում ՀՀ-ում   |մարմինների  |              |         |չարգելված  |

|   |միջազգային փորձի   |հետ         |ՀՀ            |         |միջոցներ   |

|   |ներդրման նպատակով  |համագործակ- |կառավարությանն|         |           |

|   |խորհրդակցություն-  |ցության     |առընթեր       |         |           |

|   |ների, սեմինարների  |ամրապնդում, |ազգային       |         |           |

|   |մասնակցության      |առաջավոր    |անվտանգության |         |           |

|   |ապահովում          |փորձի       |ծառայություն  |         |           |

|   |                   |փոխանակում  |              |         |           |

|   |11.2. Փորձագիտական |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |և  աշխատանքային    |            |նախարարություն|         |           |

|   |խմբերում ակտիվ     |            |              |         |           |

|   |մասնակցություն     |            |ՀՀ արդարա-    |         |           |

|   |                   |            |դատության     |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|   |                   |            |              |         |           |

|   |                   |            |ՀՀ            |         |           |

|   |                   |            |պաշտպանության |         |           |

|   |                   |            |նախարարություն|         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|12.|ՀՀ կառավարությանն  |իրավասու    |ՀՀ            |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |առընթեր ՀՀ         |ստորաբա-    |կառավարությանն|ընթացքում|բյուջե և   |

|   |ոստիկանության, ՀՀ  |ժանումներում|առընթեր ՀՀ    |         |ՀՀ օրենս-  |

|   |արդարադատության    |առկա        |ոստիկանություն|         |դրությամբ  |

|   |քրեակատարողական    |տեխնիկական  |              |         |չարգելված  |

|   |հիմնարկների, ՀՀ    |միջոցների   |ՀՀ արդարա-    |         |միջոցներ   |

|   |ֆինանսների         |բարելավում  |դատության     |         |           |

|   |նախարարության      |            |նախարարություն|         |           |

|   |իրավասու           |            |              |         |           |

|   |ստորաբաժանումների  |            |ՀՀ ֆինանսների |         |           |

|   |նյութատեխնիկական   |            |նախարարություն|         |           |

|   |վերազինման         |            |              |         |           |

|   |ապահովում          |            |              |         |           |

|_________________________________________________________________________|

|  V. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական    |

|                           միջոցառումները                                |

|_________________________________________________________________________|

|13.|13.1. Թմրամիջոցների|թմրամիջոցնե-|ՀՀ աշխատանքի  |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |կամ հոգեմետ        |րի կամ      |և  սոցիալական |ընթացքում|բյուջե և   |

|   |նյութերի գործածումը|հոգեմետ     |հարցերի       |         |ՀՀ օրենս-  |

|   |դադարեցրած անձանց  |նյութերի    |նախարարություն|         |դրությամբ  |

|   |վերականգնողական    |գործածումը  |              |         |չարգելված  |

|   |աշխատանքներ        |դադարեցրած, |ՀՀ առողջապա-  |         |միջոցներ   |

|   |իրականացնող        |ռեմիսիայի   |հության       |         |           |

|   |ծառայությունների   |շրջանում    |նախարարություն|         |           |

|   |կարիքների          |գտնվող,     |              |         |           |

|   |ուսումնասիրություն |բուժման     |Երևանի        |         |           |

|   |և  ՀՀ              |կուրսն      |քաղաքապետարան |         |           |

|   |կառավարություն     |ավարտած     |(համաձայնու-  |         |           |

|   |առաջարկություններ  |անձանց      |թյամբ)        |         |           |

|   |ներկայացնելը       |ինտեգրումը  |ՀՀ            |         |           |

|   |                   |հասարակու-  |մարզպետարաններ|         |           |

|   |13.2. Նարկոլոգիական|թյուն       |              |         |           |

|   |ծառայությունում    |            |              |         |           |

|   |հաշվառված անձանց,  |            |              |         |           |

|   |ովքեր գտնվում են   |            |              |         |           |

|   |դադարի (ռեմիսիա)   |            |              |         |           |

|   |շրջանում կամ       |            |              |         |           |

|   |հաջողությամբ       |            |              |         |           |

|   |ավարտել են բուժման |            |              |         |           |

|   |կուրսը, պետական    |            |              |         |           |

|   |զբաղվածության      |            |              |         |           |

|   |կարգավորման        |            |              |         |           |

|   |ծրագրերում         |            |              |         |           |

|   |ընդգրկում          |            |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|14.|Սոցիալական         |սոցիալական  |ՀՀ աշխատանքի  |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |ծառայությունների   |ծրագրերում  |և  սոցիալական |ընթացքում|բյուջե և   |

|   |շրջանակում`        |թմրամոլու-  |հարցերի       |         |ՀՀ օրենս-  |

|   |թմրամոլության      |թյան հակում |նախարարություն|         |դրությամբ  |

|   |հակում ունեցող     |ունեցող     |              |         |չարգելված  |

|   |անձանց սոցիալական  |անձանց      |Երևանի        |         |միջոցներ   |

|   |կարիքների          |սոցիալ-     |քաղաքապետարան |         |           |

|   |ամբողջական         |վերականգնո- |(համաձայնու-  |         |           |

|   |գնահատում և  դրանց |ղական       |թյամբ)        |         |           |

|   |համարժեք           |անհրաժեշտ   |ՀՀ            |         |           |

|   |սոցիալական         |օգնության   |մարզպետարաններ|         |           |

|   |ծառայությունների   |ցուցաբերում |              |         |           |

|   |փաթեթի տրամադրում  |            |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|15.|Բնակչության և      |կանխարգելման|ՀՀ առողջապա-  |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |թմրամիջոցներ       |ծրագրերի    |հության       |ընթացքում|րում չի    |

|   |գործածող անձանց    |արդյունա-   |նախարարություն|         |պահանջվում:|

|   |շրջանում           |վետության   |              |         |           |

|   |կանխարգելման       |բարձրացում, |Երևանի        |         |           |

|   |ծրագրեր իրականացնող|նարկոլո-    |քաղաքապետարան |         |           |

|   |հասարակական        |գիական      |(համաձայնու-  |         |           |

|   |կազմակերպություն-  |բժշկական    |թյամբ)        |         |           |

|   |ների և             |օգնության   |ՀՀ            |         |           |

|   |նարկոլոգիական      |և           |մարզպետարաններ|         |           |

|   |բժշկական օգնություն|ծառայության |              |         |           |

|   |ու ծառայություններ |առավել      |              |         |           |

|   |մատուցող բժշկական  |մատչելիու-  |              |         |           |

|   |հաստատությունների  |թյան        |              |         |           |

|   |միջև  սերտ         |ապահովում   |              |         |           |

|   |համագործակցության  |            |              |         |           |

|   |ապահովում          |            |              |         |           |

|_________________________________________________________________________|

|      VI. Անչափահասների և  երիտասարդության շրջանում իրականացվող առողջ    |

|                     ապրելակերպի միջոցառումները                          |

|_________________________________________________________________________|

|16.|Նախնական և  միջին  |անչափահաս-  |ՀՀ կրթության  |2015 թ.  |Ֆինանսավո- |

|   |մասնագիտական       |ների և      |և  գիտության  |ընթացքում|րում չի    |

|   |ուսումնական        |երիտասարդ-  |նախարարություն|         |պահանջվում:|

|   |հաստատություններին |ների        |              |         |           |

|   |մեթոդական օգնության|շրջանում    |Երևանի        |         |           |

|   |ցուցաբերում`       |թմրամիջոց-  |քաղաքապետարան |         |           |

|   |«Առողջ ապրելակերպ» |ների        |(համաձայնու-  |         |           |

|   |ծրագրում, «Վնասակար|գործածման   |թյամբ)        |         |           |

|   |սովորություններ»   |սոցիալական  |ՀՀ            |         |           |

|   |բաժնում            |անձեռնմխե-  |մարզպետարաններ|         |           |

|   |բնակչության        |լիության    |              |         |           |

|   |շրջանում           |խթանում     |              |         |           |

|   |թմրամոլության      |            |              |         |           |

|   |կանխարգելման       |            |              |         |           |

|   |նյութերի           |            |              |         |           |

|   |ներառում           |            |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|17.|17.1.              |բնակչության |ՀՀ սպորտի և   |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |Ֆիզկուլտուրային-   |ակտիվ       |երիտասարդու-  |ընթացքում|բյուջե և   |

|   |առողջարարական և    |հանգստի     |թյան հարցերի  |         |ՀՀ օրենս-  |

|   |զանգվածային        |կազմակեր-   |նախարարություն|         |դրությամբ  |

|   |մարզական           |պում, առողջ |              |         |չարգելված  |

|   |միջոցառումների     |կենսակերպի  |Երևանի        |         |միջոցներ   |

|   |կազմակերպման ու    |արմատավո-   |քաղաքապետարան |         |           |

|   |անցկացման          |րում,       |(համաձայնու-  |         |           |

|   |ապահովում          |հանրությանն |թյամբ)        |         |           |

|   |17.2.              |իրազեկում,  |ՀՀ            |         |           |

|   |Ֆիզկուլտուրային-   |բնակչության |մարզպետարաններ|         |           |

|   |առողջարարական և    |լայն խավերի`|              |         |           |

|   |մարզական           |մարզական    |մարզական      |         |           |

|   |միջոցառումների     |պարապմունք- |հասարակական   |         |           |

|   |վերաբերյալ         |ներում      |կազմակերպու-  |         |           |

|   |զանգվածային        |ներգրավում, |թյուններ      |         |           |

|   |քարոզչություն`     |բնակչության |(համաձայնու-  |         |           |

|   |տպագիր,            |բազմակողմանի|թյամբ)        |         |           |

|   |էլեկտրոնային և     |ու ներդաշնակ|              |         |           |

|   |զանգվածային        |զարգացում,  |              |         |           |

|   |լրատվության        |առողջության |              |         |           |

|   |միջոցներով         |ամրապնդում, |              |         |           |

|   |                   |ֆիզիկական   |              |         |           |

|   |                   |կուլտուրայի |              |         |           |

|   |                   |և  սպորտի   |              |         |           |

|   |                   |դերի        |              |         |           |

|   |                   |բարձրացում  |              |         |           |

|___|___________________|____________|______________|_________|___________|

|18.|Ըստ բնակության     |համայնքների |Երևանի        |2015 թ.  |ՀՀ պետական |

|   |վայրերի` պարզ տիպի |բակերում և  |քաղաքապետարան |ընթացքում|բյուջե և   |

|   |խաղահրապարակների   |հանգստի     |(համաձայնու-  |         |ՀՀ օրենս-  |

|   |ստեղծում           |գոտիներում  |թյամբ)        |         |դրությամբ  |

|   |                   |(զբոսայգի-  |ՀՀ            |         |չարգելված  |

|   |                   |ներ,        |մարզպետարաններ|         |միջոցներ   |

|   |                   |պուրակներ)  |              |         |           |

|   |                   |խաղահրապա-  |Տեղական       |         |           |

|   |                   |րակների     |ինքնակառավար- |         |           |

|   |                   |ստեղծում`   |ման մարմիններ |         |           |

|   |                   |հագեցած     |(համաձայնու-  |         |           |

|   |                   |պարզ տիպի   |թյամբ)        |         |           |

|   |                   |մարզասար-   |              |         |           |

|   |                   |քերով       |              |         |           |

|   |                   |(պտտաձողեր, |              |         |           |

|   |                   |ճոճանակներ, |              |         |           |

|   |                   |զուգափայտեր,|              |         |           |

|   |                   |սահելու,    |              |         |           |

|   |                   |մագլցելու   |              |         |           |

|   |                   |և  ձգումների|              |         |           |

|   |                   |համակցված   |              |         |           |

|   |                   |հարմարանքներ|              |         |           |

|   |                   |ու սարքեր և |              |         |           |

|   |                   |այլն)       |              |         |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2014
N 1053-Ա
Որոշում