Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

040.0658.220615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2015 թվականի N 658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

i

«11) միջպետական կանոնավոր փոխադրումների կազմակերպման իրավունքների հատկացման, ինչպես նաև հետագա փոփոխությունների վերաբերյալ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն` համաձայն N 10 ձևի: «.

i

2) 26-րդ կետի 2-րդ ենթակետում «(սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուս)» բառերը փոխարինել «յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` նվազագույնը մեկ նույն դասի ավտոբուս» բառերով.

i

3) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին կետով.

«26.1. Մեկից ավելի նույնատիպ (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային) երթուղիների սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե տվյալ երթուղիների վերջնակետերը գտնվում են միևնույն երկրում:».

4) 33-րդ կետում «50» թիվը փոխարինել «40» թվով.

i

5) X գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին և 36.2-րդ կետերով.

«36.1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցը (բացառությամբ միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների, որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով արդեն իսկ վճարել են պետական տուրքը) մրցույթի արդյունքների մասին ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք, հակառակ դեպքում երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած մասնակցի բացակայության դեպքում կազմակերպվում է նոր մրցույթ:

Պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար վճարվում է ոչ ուշ, քան առաջին տարվա համար պետական տուրքի վճարման ամսաթիվը:

36.2. Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր, որում առնվազն պետք է նախատեսվեն դրույթներ`

1) մրցույթի պայմանների խախտումների համար մասնակցի պատասխանատվության.

2) ուղևորափոխադրումներն իրականացնելու իրավունքից զրկելու հիմքերի և կարգի վերաբերյալ:».

6) XI գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

37. Միջպետական միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 2 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

38. Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` գումարային գնահատականի 40 և ավելի մինչև 60-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` գումարային գնահատականի 60-ից ավելի մինչև 70-ը ներառյալ ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում.

3) 5 տարի ժամկետ` գումարային գնահատականի 70-ից ավելի ընդհանուր միավորի ցուցանիշի դեպքում:».

7) 46-րդ կետում «նախարարը» բառը փոխարինել «նախարարությունը» բառով.

i

8) 48-րդ կետում «կանոնավոր փոխադրումների լիցենզիա ունեցող» բառերը հանել.

9) XVII գլուխն ուժը կորցրած ճանաչել.

i

10) N 1 ձևի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

._________________________________________________________________________.

|NN |                       Երթուղու                   |Անհրաժեշտ         |

|ը/կ|                                                  |ավտոբուսների թիվը |

|   |                                                  |(ըստ              |

|   |                                                  |տեղատարողության)  |

|___|__________________________________________________|__________________|

|   |անվանումը|սկզբնակետը  |վերջնակետը  |տեսակը        |փաստացի |պահուստա-|

|   |         |(ավտոկայան, |(ավտոկայան, |(ավտոբուսային/|        |յին      |

|   |         |ավտոկայարան)|ավտոկայարան)|միկրոավտոբու- |        |         |

|   |         |            |            |սային)        |        |         |

|___|_________|____________|____________|______________|__________________|

|1. |         |            |            |              |                  |

|___|_________|____________|____________|______________|__________________|

|2. |         |            |            |              |                  |

|___|_________|____________|____________|______________|__________________|

|3. |         |            |            |              |                  |

._________________________________________________________________________.

 

11) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

12) N 6 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

i

13) կարգը լրացնել N 10 ձևով` համաձայն N 3 հավելվածի:

i

2. Միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրողների կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման օրը սահմանել ոչ ուշ, քան ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպելու համար նախկինում տրամադրված լիցենզիաների տրամադրման օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 658-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1587-Ն որոշման

 

Ձև N 3

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Գնահատման չափանիշները                  |Գնահատականը|Ծանոթագրություն  |

|_______________________________________|___________|_________________|

|1. ԱՎՏՈԲՈՒՍ                            |50 միավոր  |ամփոփվում է միջին|

|                                       |           |գնահատականով     |

|_____________________________________________________________________|

|1) պատկանելության իրավունքը`                                         |

|_____________________________________________________________________|

|սեփականություն, լիզինգ                 |    10     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|վարձակալություն                        |     5     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|2) տարիքը`                             |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|մինչև  1 տարին ներառյալ                |    10     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|1-2 տարին ներառյալ                     |     9     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|2-3 տարին ներառյալ                     |     8     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|3-4 տարին ներառյալ                     |     7     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|4-5 տարին ներառյալ                     |     6     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|5-6 տարին ներառյալ                     |     5     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|6-7 տարին ներառյալ                     |     4     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|7-8 տարին ներառյալ                     |     3     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|8-10 տարին ներառյալ                    |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|10 և  ավելի                            |     1     |                 |

|_____________________________________________________________________|

|3) արտաքին տեսքը (թափքի կոռոզիա, ներկվածքի որակ, հողմապակու ճաքեր)   |

|_____________________________________________________________________|

|գերազանց                               |    10     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|լավ (նշվածներից որևէ  մեկի առկայության |     8     |                 |

|դեպքում)                               |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|բավարար (նշվածներից երկուսի առկայության|     4     |                 |

|դեպքում)                               |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|անբավարար (երեքի առկայության դեպքում)  |     0     |                 |

|_____________________________________________________________________|

|4) ուղևորասրահը  (օդափոխման և  տաքացման համակարգ, նստարանների,       |

|կողային պաստառների և  հատակի ծածկույթի վնասվածքներ, կառուցվածքային   |

|փոփոխություններ` ավելի նստատեղի և  արտադրող գործարանի կողմից         |

|չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ)                      |

|_____________________________________________________________________|

|գերազանց                               |    10     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|լավ (նշվածներից որևէ  մեկի առկայության |     8     |                 |

|դեպքում)                               |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|բավարար (նշվածներից երկուսի առկայության|     4     |                 |

|դեպքում)                               |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|անբավարար (երեքի առկայության դեպքում)  |     0     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|5) լրացուցիչ                           |           |գնահատվում է     |

|                                       |           |առկայությունը    |

|_______________________________________|___________|_________________|

|փափուկ, ծալվող նստարաններ              |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|հեռուստացույց                          |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|սառնարան                               |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|խոհանոց                                |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|զուգարան                               |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|2. ՎԱՐՈՐԴՆԵՐ                           |10 միավոր  |ամփոփվում է միջին|

|                                       |           |գնահատականով     |

|_______________________________________|___________|_________________|

|6) ողևորափոխադրումների  ոլորտում       |           |                 |

|վարորդների աշխատանքային փորձը          |           |                 |

|_______________________________________|___________|_________________|

|մինչև  2 տարի                          |     2     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|2-5 տարի                               |     4     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|5-8 տարի                               |     6     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|8-ից ավելի                             |    10     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|3. ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  |20 միավոր  |հաշվի են առնվում |

|                                       |           |մրցույթի օրվանից |

|                                       |           |հաշվված վերջին   |

|                                       |           |մեկ տարվա        |

|                                       |           |խախտումները      |

|_______________________________________|___________|_________________|

|7) ուղևորափոխադրումների  պահանջների    |           |նախկինում        |

|(հաշվի է առնվում նաև  առկա բողոքները)  |           |փոխադրող         |

|_______________________________________|___________|չհանդիսացող      |

|խախտումների բացակայություն             |    10     |հայտատուն        |

|_______________________________________|___________|ստանում է        |

|մեկ խախտում                            |     5     |4 միավոր         |

|_______________________________________|___________|                 |

|մեկից ավելի խախտումներ                 |     0     |                 |

|_______________________________________|___________|_________________|

|8) հարկային պարտավորությունների        |           |նախկինում        |

|_______________________________________|___________|փոխադրող         |

|խախտումների բացակայություն             |    10     |չհանդիսացող      |

|_______________________________________|___________|հայտատուն        |

|խախտումների առկայություն               |     0     |ստանում է        |

|                                       |           |4 միավոր         |

._____________________________________________________________________.

«:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 658-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1587-Ն որոշման

 

Ձև N 6

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 

_____ __________________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

._________________________________________..__________________________.

|NN |Վարորդի                              ||Խախտումների առկայության   |

|ը/կ|_____________________________________||__________________________|

|   |անունը,  |ըստ աշխա-|ընդհանուր|միջին  ||ուղևորա-  |հարկային |ընդա-|

|   |ազգանունը|տանքային |միավորը  |միավորը||փոխադրում-|պարտավո- |մենը |

|   |         |փորձի    |         |       ||ների      |րություն-|     |

|   |         |         |         |       ||պահանջների|ների     |     |

|___|_________|_________|_________|_______||__________|_________|_____|

| 1 |    2    |    3    |    4    |   5   ||     6    |    7    |  8  |

|___|_________|_________|_________|_______||__________|_________|_____|

|1. |         |         |         |       ||          |         |     |

|___|_________|_________|         |       ||          |         |     |

|2. |         |         |         |       ||          |         |     |

|___|_________|_________|         |       ||          |         |     |

|3. |         |         |         |       ||          |         |     |

._________________________________________..__________________________.

 

    Պատասխանատու ստորաբաժանման ղեկավար    ________________________________

                                                (անունը, ազգանունը)

______________________

      (ստորագրությունը)                                                «:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 658-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1587-Ն որոշման

 

Ձև N 10

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.______________________________________________________________________

|NN |Կազմակերպությունների    |Երթուղիների սպասարկման իրավունք(ներ)ի   |

|ը/կ|վերաբերյալ              |մրցույթով հատկացման վերաբերյալ          |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |                        |                                        |

|   |________________________|________________________________________|

|   |իրավաբանական  |հարկ     |սպասարկվող |երթուղու|երթուղու|երթուղու  |

|   |անձի          |վճարողի  |երթուղու   |քանակը  |տեսակը  |սպասարկման|

|   |անվանումը,    |հաշվառման|կամ        |        |        |ժամկետը   |

|   |կազմակերպական-|համարը   |երթուղիների|        |        |          |

|   |իրավական ձևը, |(ՀՎՀՀ)   |անվանումը  |        |        |          |

|   |անհատ         |         |և  համարը  |        |        |          |

|   |ձեռնարկատիրոջ |         |           |        |        |          |

|   |անունը,       |         |           |        |        |          |

|   |ազգանունը     |         |           |        |        |          |

|___|______________|_________|___________|________|________|__________|

| 1 |       2      |    3    |     4     |   5    |    6   |    7     |

|___|______________|_________|___________|________|________|__________|

|   |              |         |           |        |        |          |

|___|______________|_________|___________|________|________|__________|

|   |              |         |           |        |        |          |

|___|______________|_________|___________|________|________|__________|

|   |              |         |           |        |        |          |

|___|______________|_________|___________|________|________|__________|

|   |              |         |           |        |        |          |

|___|______________|_________|___________|________|________|__________|

|   |              |         |           |        |        |          |

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|Հատկացված    |Ժամանակավոր հատկացված իրավունքի    |Առաջին    |Այլ     |

|իրավունքի    |(իրավունքների) վերաբերյալ          |տարվա     |նշումներ|

|(իրավունքնե- |                                   |պետական   |        |

|ների)        |                                   |տուրքի    |        |

|գործողությանն|                                   |վճարման   |        |

|դադարեցման   |                                   |վերաբերյալ|        |

|(ուժը կորցրած|                                   |          |        |

|ճանաչվելու)  |                                   |          |        |

|վերաբերյալ   |                                   |          |        |

|_____________|___________________________________|__________|        |

|օրը, ամիսը,  |սպասարկ- |երթուղու|երթուղու|հատկաց-|օրը,      |        |

|տարեթիվը     |վող      |քանակը  |տեսակը  |ման    |ամիսը,    |        |

|             |երթուղու |        |        |ժամկետը|տարեթիվը  |        |

|             |կամ եր-  |        |        |       |          |        |

|             |թուղիների|        |        |       |          |        |

|             |անվանումը|        |        |       |          |        |

|             |և  համարը|        |        |       |          |        |

|             |         |        |        |       |          |        |

|             |         |        |        |       |          |        |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|     8       |    9    |   10   |   11   |  12   |    13    |   14   |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|             |         |        |        |       |          |        |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|             |         |        |        |       |          |        |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|             |         |        |        |       |          |        |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|             |         |        |        |       |          |        |

|_____________|_________|________|________|_______|__________|________|

|             |         |        |        |       |          |        |

______________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2015
N 658-Ն
Որոշում