Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 44

 

i

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 1-ի նիստի

N 44 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ է գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների վրա, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցություն:

2. Համաշխարհային համագործակցության գնահատմամբ աշխարհի երկրների անվտանգության հիմնական սպառնալիքը մնում է միջազգային ահաբեկչությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է, մարդկությանը վտանգող գործոններից մեկը` միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտները:

3. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք բերված միջոցներով ստեղծվում են հանցավոր խմբեր, որոնք ազդում են երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Չնայած համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը մինչ այսօր բարձր չէ:

4. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:

5. Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության աշխարհի բնակչության 230-300 մլն մարդ գոնե մեկ անգամ ապօրինի գործածել է թմրամիջոց /4.5-6.7 տոկոսը, 15-64 տարեկան/:

6. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2015թ. ընթացքում ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ, կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:

7. Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը:

8. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

9. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել լրացուցիչ միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի ծրագրի հիմնական նպատակներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով պետական իշխանության մարմինների և այլ պետական կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

3) հասարակության համար վտանգավոր` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը.

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծությունը, դրանց կատարելագործումը, համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

3) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպումը, նարկոլոգիական ծառայության արդիականացումը և սոցիալական վերականգնման համակարգի ներդրումը.

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացումը և ամրապնդումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2016 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`

1) Կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին: Այս նպատակով անհրաժեշտ է` իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961թ., 1971թ., և 1988թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.

2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.

3) զարգացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.

4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.

5) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում ԱՊՀ, ՀԱՊԿ և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.

6) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.

7) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.

2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.

3) այլ աղբյուրներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`

1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը,

2) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուժեղացումը,

3) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը,

4) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թ. հոկտեմբերի 1-ի նիստի

N 44 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Միջոցառման    |Ակնկալվող     |Կատարող       |Կատարման |Ֆինանսա-  |

|   |անվանումը     |արդյունք      |մարմինը       |ժամկետը  |վորման    |

|   |              |              |              |         |աղբյուրը  |

|___|______________|______________|______________|_________|__________|

| 1 |       2      |       3      |       4      |     5   |     6    |

|_____________________________________________________________________|

|I. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  |

|ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական    |

|ակտերի կատարելագործումը և  դրանց համապատասխանեցումը միջազգային       |

|պայմանագրերին                                                        |

|_____________________________________________________________________|

|1  |Թմրամոլության |Օրենսդրական   |ՀՀ կառավարու- |2016     |Ֆինանսա-  |

|   |և             |դաշտի         |թյանն առընթեր |թվականի  |վորում չի |

|   |թմրամիջոցների |բարելավում    |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|պահանջվում|

|   |ապօրինի       |              |թյուն         |         |          |

|   |շրջանառության |              |ՀՀ առողջա-    |         |          |

|   |դեմ պայքարի   |              |պահության     |         |          |

|   |ոլորտը        |              |նախարարություն|         |          |

|   |կանոնակարգող` |              |              |         |          |

|   |Հայաստանի     |              |              |         |          |

|   |Հանրապետության|              |              |         |          |

|   |ներպետական    |              |              |         |          |

|   |իրավական      |              |              |         |          |

|   |ակտերի        |              |              |         |          |

|   |համակարգային  |              |              |         |          |

|   |վերլուծության |              |              |         |          |

|   |իրականացում և |              |              |         |          |

|   |անհրաժեշտու-  |              |              |         |          |

|   |թյան դեպքում  |              |              |         |          |

|   |դրանցում      |              |              |         |          |

|   |փոփոխություն- |              |              |         |          |

|   |ներ և         |              |              |         |          |

|   |լրացումներ    |              |              |         |          |

|   |կատարելու     |              |              |         |          |

|   |վերաբերյալ    |              |              |         |          |

|   |առաջարկու-    |              |              |         |          |

|   |թյուններ      |              |              |         |          |

|   |ներկայացնելը` |              |              |         |          |

|   |ՄԱԿ-ի         |              |              |         |          |

|   |կոնվենցիաների |              |              |         |          |

|   |և  միջազգային |              |              |         |          |

|   |փաստաթղթերի   |              |              |         |          |

|   |դրույթներին   |              |              |         |          |

|   |համապատասխան  |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|2  |2015 թվականին |Հնարավորու-   |ՀՀ կառավարու- |2016     |Ֆինանսա-  |

|   |իրականացված   |թյուն կտա     |թյանն առընթեր |թվականի  |վորում չի |

|   |աշխատանքների  |ներկայացնել   |ՀՀ ոստիկանու- |փետրվարի |պահանջվում|

|   |արդյունքների  |հանրապետու-   |թյուն         |3-րդ     |          |

|   |հիման վրա     |թյունում      |ՀՀ կառավարու- |տասնօրյակ|          |

|   |Հայաստանի     |թմրամիջոցների |թյանն առընթեր |         |          |

|   |Հանրապետու-   |ապօրինի       |ազգային       |         |          |

|   |թյունում      |շրջանառության |անվտանգության |         |          |

|   |թմրամոլության |դեմ պայքարը,  |ծառայություն  |         |          |

|   |և             |իրականացվող   |ՀՀ առողջապա-  |         |          |

|   |թմրամիջոցների |միջոցառումները|հության       |         |          |

|   |ապօրինի       |միջազգային    |նախարարություն|         |          |

|   |շրջանառության |հանդիպում-    |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |դեմ տարվող    |ներում        |նախարարություն|         |          |

|   |պայքարին      |              |              |         |          |

|   |վերաբերող     |              |              |         |          |

|   |դիտակտիկ      |              |              |         |          |

|   |նյութերի և    |              |              |         |          |

|   |դրանց կից     |              |              |         |          |

|   |նկարագրական   |              |              |         |          |

|   |զեկույցների   |              |              |         |          |

|   |նախապատրաստում|              |              |         |          |

|   |/հայերեն,     |              |              |         |          |

|   |ռուսերեն,     |              |              |         |          |

|   |անգլերեն/     |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|3  |Հայաստանի     |Կնվազեցնի     |ՀՀ կառավարու- |2016     |Ֆինանսա-  |

|   |Հանրապետության|թմրամիջոցների,|թյանն առընթեր |թվականի  |վորում չի |

|   |տարածքում ի   |հոգեմետ       |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|պահանջվում|

|   |հայտ եկած նոր |նյութերի      |թյուն         |         |          |

|   |թմրամիջոցների,|ապօրինի       |ՀՀ կառավարու- |         |          |

|   |հոգեմետ       |շրջանառու-    |թյանն առընթեր |         |          |

|   |նյութերի և    |թյունը        |ազգային       |         |          |

|   |դրանց         |              |անվտանգության |         |          |

|   |պրեկուրսորների|              |ծառայություն  |         |          |

|   |ընդգրկումն    |              |ՀՀ առողջապա-  |         |          |

|   |արգելվող և    |              |հության       |         |          |

|   |հսկվող        |              |նախարարություն|         |          |

|   |նյութերի      |              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |ցանկում,      |              |նախարարություն|         |          |

|   |համապատասխան  |              |              |         |          |

|   |փոփոխություն- |              |              |         |          |

|   |ների և        |              |              |         |          |

|   |լրացումների   |              |              |         |          |

|   |կատարումը     |              |              |         |          |

|   |դրանց չափերը  |              |              |         |          |

|   |սահմանող      |              |              |         |          |

|   |ցանկերում     |              |              |         |          |

|_____________________________________________________________________|

|II. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ         |

|պայքարում օպերատիվ կանխարգելիչ և  հատուկ միջոցառումների անցկացում    |

|_____________________________________________________________________|

|4  |Թմրամոլության |Թմրամիջոցների,|ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |և             |հոգեմետ       |թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |թմրամիջոցների |նյութերի և    |ՀՀ կառավարու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |ապօրինի       |դրանց         |թյանն առընթեր |         |դրությամբ |

|   |շրջանառության |պրեկուրսորների|ազգային       |         |չարգելված |

|   |դեմ պայքարում |ապօրինի       |անվտանգության |         |միջոցներ  |

|   |Հայաստանի     |շրջանառության |ծառայություն  |         |          |

|   |Հանրապետության|դեմ պայքարում |ՀՀ            |         |          |

|   |կողմից        |միջազգային    |պաշտպանության |         |          |

|   |վավերացված    |համագործակցու-|նախարարություն|         |          |

|   |միջպետական    |թյան          |ՀՀ առողջապա-  |         |          |

|   |համաձայնագրերի|ամրապնդում    |հության       |         |          |

|   |միջազգային    |              |նախարարություն|         |          |

|   |ծրագրերի      |              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |դրույթների    |              |նախարարու-    |         |          |

|   |իրականացում   |              |թյուն         |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|5  |5.1 ՀՀ        |ՀՀ մաքսային   |ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |սահմանային    |սահմաններով   |թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |անցակետերում  |ապօրինի       |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |և  մաքսային   |տեղափոխվող    |թյուն         |         |դրությամբ |

|   |հսկողության   |թմրամիջոցների,|ՀՀ ֆինանսների |         |չարգելված |

|   |գոտիներում    |հոգեմետ       |նախարարություն|         |միջոցներ  |

|   |հսկողության   |նյութերի և    |              |         |          |

|   |ապահովման     |դրանց         |              |         |          |

|   |կատարելա-     |պրեկուրսորների|              |         |          |

|   |գործում       |հայտնաբերում  |              |         |          |

|   |5.2 ՀՀ ԿԱ ՀՀ  |              |              |         |          |

|   |ոստիկանության |              |              |         |          |

|   |և  ՀՀ         |              |              |         |          |

|   |ֆինանսների    |              |              |         |          |

|   |նախարարության |              |              |         |          |

|   |կինոլոգիական  |              |              |         |          |

|   |կենտրոնների   |              |              |         |          |

|   |նյութատեխնի-  |              |              |         |          |

|   |կական բազայի  |              |              |         |          |

|   |ընդլայնում և  |              |              |         |          |

|   |հզորացում     |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|6  |Թմրամիջոցների,|Թմրամիջոցների,|ՀՀ կառավարու- |2016     |Ֆինանսա-  |

|   |հոգեմետ       |հոգեմետ       |թյանն առընթեր |թվականի  |վորում չի |

|   |նյութերի և    |նյութերի և    |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|պահանջվում|

|   |դրանց         |դրանց         |թյուն         |         |          |

|   |պրեկուրսորների|պրեկուրսորների|ՀՀ կառավարու- |         |          |

|   |ապօրինի       |ապօրինի       |թյանն առընթեր |         |          |

|   |շրջանառության |շրջանառության |ազգային       |         |          |

|   |կանխարգելման  |կանխարգելում  |անվտանգության |         |          |

|   |արդյունավե-   |              |ծառայություն  |         |          |

|   |տության       |              |ՀՀ պաշտպանու- |         |          |

|   |բարձրացման    |              |թյան          |         |          |

|   |ուղղությամբ   |              |նախարարություն|         |          |

|   |առաջարկու-    |              |ՀՀ առողջապա-  |         |          |

|   |թյուններ      |              |հության       |         |          |

|   |ներկայացնելը  |              |նախարարություն|         |          |

|   |              |              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |              |              |նախարարություն|         |          |

|   |              |              |ՀՀ տարածքային |         |          |

|   |              |              |կառավարման և  |         |          |

|   |              |              |արտակարգ      |         |          |

|   |              |              |իրավիճակների  |         |          |

|   |              |              |նախարարություն|         |          |

|   |              |              |(Երևանի       |         |          |

|   |              |              |քաղաքապետարան,|         |          |

|   |              |              |մարզպետարան-  |         |          |

|   |              |              |ներ)          |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|7  |Զինծառայողների|Զինծառայողների|ՀՀ պաշտպանու- |2016     |Ֆինանսա-  |

|   |շրջանում      |շրջանում      |թյան          |թվականի  |վորում չի |

|   |թմրամոլության |թմրամիջոցների,|նախարարություն|ընթացքում|պահանջվում|

|   |դեմ պայքարի   |հոգեմետ       |ՀՀ կառավարու- |         |          |

|   |արդյունավետու-|նյութերի      |թյանն առընթեր |         |          |

|   |թյան          |գործածման     |ՀՀ ոստիկանու- |         |          |

|   |բարձրացում    |կանխարգելում  |թյուն         |         |          |

|   |              |              |ՀՀ կառավարու- |         |          |

|   |              |              |թյանն առընթեր |         |          |

|   |              |              |ազգային       |         |          |

|   |              |              |անվտանգության |         |          |

|   |              |              |ծառայություն  |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|8  |8.1 Զինվորա-  |Զինված ուժեր  |ՀՀ պաշտպանու- |2016     |ՀՀ պետական|

|   |կանների       |պարտադիր      |թյան          |թվականի  |բյուջե և  |

|   |շրջանում      |զինվորական    |նախարարություն|ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |թմրամիջոցների |ծառայության   |ՀՀ կառավարու- |         |դրությամբ |

|   |հայտնաբերման  |զորակոչելիս   |թյանն առընթեր |         |չարգելված |

|   |յուրաքանչյուր |քաղաքացիների  |ՀՀ ոստիկանու- |         |միջոցներ  |

|   |դեպքի         |մոտ           |թյուն         |         |          |

|   |բացահայտման   |թմրամիջոցների |ՀՀ կառավարու- |         |          |

|   |աշխատանքներում|կամ հոգեմետ   |թյանն առընթեր |         |          |

|   |իրավապահ      |նյութերի      |ազգային       |         |          |

|   |մարմինների    |գործածման     |անվտանգության |         |          |

|   |համագործակցու-|փաստերի       |ծառայություն  |         |          |

|   |թյուն         |հայտնաբերում  |ՀՀ առողջա-    |         |          |

|   |8.2 Զորակոչերի|              |պահության     |         |          |

|   |ժամանակ       |              |նախարարություն|         |          |

|   |համապատասխան  |              |              |         |          |

|   |բժիշկ -       |              |              |         |          |

|   |մասնագետների  |              |              |         |          |

|   |ներգրավում    |              |              |         |          |

|   |բժշկական      |              |              |         |          |

|   |հանձնաժողով-  |              |              |         |          |

|   |ներում        |              |              |         |          |

|_____________________________________________________________________|

|III. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված |

|հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում         |

|_____________________________________________________________________|

|9  |9.1 լրատվա-   |Թմրամոլության |ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |միջոցների հետ |և  դրա հասցված|թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |համատեղ հատուկ|վնասի մասին   |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |հաղորդումների,|բնակչության   |թյուն         |         |դրությամբ |

|   |թեմատիկ       |իրազեկվածու-  |ՀՀ պաշտպանու- |         |չարգելված |

|   |ֆիլմերի, տեսա-|թյան          |թյան          |         |միջոցներ  |

|   |հոլովակների   |բարձրացում    |նախարարություն|         |          |

|   |պարբերաբար    |              |ՀՀ առողջա-    |         |          |

|   |պատրաստում և  |              |պահության     |         |          |

|   |ցուցադրում    |              |նախարարություն|         |          |

|   |9.2 Թմրա-     |              |ՀՀ սպորտի և   |         |          |

|   |մոլության     |              |երիտասարդու-  |         |          |

|   |կանխարգելման  |              |թյան հարցերի  |         |          |

|   |նպատակով      |              |նախարարություն|         |          |

|   |քարոզչական    |              |ՀՀ կրթության  |         |          |

|   |աշխատանքների  |              |և  գիտության  |         |          |

|   |կազմակերպում  |              |նախարարություն|         |          |

|   |և  անհրաժեշտ  |              |ԶԼՄ-ներ       |         |          |

|   |տեղեկատվության|              |(համաձայնու-  |         |          |

|   |տարածում      |              |թյամբ)        |         |          |

|_____________________________________________________________________|

|IY. Թմրամոլության և  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ         |

|պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների                |

|կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում              |

|_____________________________________________________________________|

|10 |ԱՊՀ և  ՀԱՊԿ   |Համապատասխան  |ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |անդամ         |աշխատակիցների |թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |պետությունների|մասնագիտական  |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |իրավապահ      |գիտելիքների   |թյուն         |         |դրությամբ |

|   |մարմինների    |կատարելագոր-  |ՀՀ կառավարու- |         |չարգելված |

|   |ուսումնական   |ծում, փորձի   |թյանն առընթեր |         |միջոցներ  |

|   |հաստատություն-|փոխանակում    |ազգային       |         |          |

|   |ներում        |              |անվտանգության |         |          |

|   |հանրապետության|              |ծառայություն  |         |          |

|   |իրավապահ      |              |ՀՀ արդարա-    |         |          |

|   |մարմինների    |              |դատության     |         |          |

|   |իրավասու      |              |նախարարություն|         |          |

|   |ստորաբաժա-    |              |ՀՀ պաշտպանու- |         |          |

|   |նումների      |              |թյան          |         |          |

|   |ծառայողների   |              |նախարարություն|         |          |

|   |վերապատրաստման|              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |կամ           |              |նախարարություն|         |          |

|   |գիտելիքների   |              |              |         |          |

|   |կատարելագործ- |              |              |         |          |

|   |ման այլ       |              |              |         |          |

|   |ծրագրերին     |              |              |         |          |

|   |ներգրավում    |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|11 |11.1 Թմրա-    |Օտարերկրյա    |ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |մոլության և   |պետությունների|թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |թմրամիջոցների |իրավասու      |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |ապօրինի       |մարմինների հետ|թյուն         |         |դրությամբ |

|   |շրջանառության |համագործակցու-|ՀՀ կառավարու- |         |չարգելված |

|   |դեմ պայքարում |թյան          |թյանն առընթեր |         |միջոցներ  |

|   |ՀՀ-ում        |ամրապնդում,   |ազգային       |         |          |

|   |միջազգային    |առաջավոր փորձի|անվտանգության |         |          |

|   |փորձի ներդրման|փոխանակում    |ծառայություն  |         |          |

|   |նպատակով      |              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |խորհրդակցու-  |              |նախարարություն|         |          |

|   |թյունների,    |              |ՀՀ արդարադա-  |         |          |

|   |սեմինարների   |              |տության       |         |          |

|   |մասնակցության |              |նախարարություն|         |          |

|   |ապահովում     |              |ՀՀ պաշտպանու- |         |          |

|   |11.2 Փորձա-   |              |թյան          |         |          |

|   |գիտական և     |              |նախարարություն|         |          |

|   |աշխատանքային  |              |              |         |          |

|   |խմբերում ակտիվ|              |              |         |          |

|   |մասնակցություն|              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|12 |ՀՀ ԿԱ ՀՀ      |Իրավասու      |ՀՀ կառավարու- |2016     |ՀՀ պետական|

|   |ոստիկանության,|ստորաբաժա-    |թյանն առընթեր |թվականի  |բյուջե և  |

|   |ՀՀ արդարա-    |նումների առկա |ՀՀ ոստիկանու- |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |դատության ՔԿՀ,|տեխնիկական    |թյուն         |         |դրությամբ |

|   |ՀՀ ֆինանսների |միջոցների     |ՀՀ արդարադա-  |         |չարգելված |

|   |նախարարության |բարելավում    |տության       |         |միջոցներ  |

|   |իրավասու      |              |նախարարություն|         |          |

|   |ստորաբաժանում-|              |ՀՀ ֆինանսների |         |          |

|   |ների նյութա-  |              |նախարարություն|         |          |

|   |տեխնիկական    |              |              |         |          |

|   |վերազինման    |              |              |         |          |

|   |ապահովում     |              |              |         |          |

|_____________________________________________________________________|

|Y. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական  |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|13 |13.1 Թմրա-    |Թմրամիջոցների |ՀՀ աշխատանքի  |2016     |ՀՀ պետական|

|   |միջոցների կամ |կամ հոգեմետ   |և  սոցիալական |թվականի  |բյուջե և  |

|   |հոգեմետ       |նյութերի      |հարցերի       |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |նյութերի      |գործածումը    |նախարարություն|         |դրությամբ |

|   |գործածումը    |դադարեցրած,   |ՀՀ առողջապա-  |         |չարգելված |

|   |դադարեցրած    |ռեմիսիայի     |հության       |         |միջոցներ  |

|   |անձանց        |շրջանում      |նախարարություն|         |          |

|   |վերականգնո-   |գտնվող,       |ՀՀ տարածքային |         |          |

|   |ղական         |բուժման կուրսն|կառավարման և  |         |          |

|   |աշխատանքներ   |ավարտած անձանց|արտակարգ      |         |          |

|   |իրականացնող   |ինտեգրումը    |իրավիճակների  |         |          |

|   |ծառայություն- |հասարակություն|նախարարություն|         |          |

|   |ների կարիքների|              |(Երևանի       |         |          |

|   |ուսումնասիրու-|              |քաղաքապետարան,|         |          |

|   |թյուն և       |              |մարզպետարան-  |         |          |

|   |առաջարկու-    |              |ներ)          |         |          |

|   |թյունների     |              |              |         |          |

|   |ներկայացում   |              |              |         |          |

|   |13.2 Նարկո-   |              |              |         |          |

|   |լոգիական      |              |              |         |          |

|   |ծառայու-      |              |              |         |          |

|   |թյունում      |              |              |         |          |

|   |հաշվառված     |              |              |         |          |

|   |անձանց, որոնք |              |              |         |          |

|   |գտնվում են    |              |              |         |          |

|   |դադարի        |              |              |         |          |

|   |/ռեմիսիայի/   |              |              |         |          |

|   |շրջանում կամ  |              |              |         |          |

|   |հաջողությամբ  |              |              |         |          |

|   |ավարտել են    |              |              |         |          |

|   |բուժման       |              |              |         |          |

|   |կուրսը,       |              |              |         |          |

|   |պետական       |              |              |         |          |

|   |զբաղվածության |              |              |         |          |

|   |կարգավորման   |              |              |         |          |

|   |ծրագրերում    |              |              |         |          |

|   |ընդգրկելը     |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|14 |Սոցիալական    |Սոցիալական    |ՀՀ աշխատանքի  |2016     |ՀՀ պետական|

|   |ծառայություն- |ծրագրերում    |և  սոցիալական |թվականի  |բյուջե և  |

|   |ների          |թմրամոլության |հարցերի       |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |շրջանակում`   |հակում ունեցող|նախարարություն|         |դրությամբ |

|   |թմրամոլության |անձանց        |ՀՀ տարածքային |         |չարգելված |

|   |հակում ունեցող|սոցիալ-վերա-  |կառավարման և  |         |միջոցներ  |

|   |անձանց        |կանգնողական   |արտակարգ      |         |          |

|   |սոցիալական    |անհրաժեշտ     |իրավիճակների  |         |          |

|   |կարիքների     |օգնության     |նախարարություն|         |          |

|   |ամբողջական    |ցուցաբերում   |(Երևանի       |         |          |

|   |գնահատում և   |              |քաղաքապետարան,|         |          |

|   |դրանց համարժեք|              |մարզպետարան-  |         |          |

|   |սոցիալական    |              |ներ)          |         |          |

|   |ծառայություն- |              |              |         |          |

|   |ների փաթեթի   |              |              |         |          |

|   |տրամադրում    |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|15 |Բնակչության և |Կանխարգելման  |ՀՀ առողջա-    |2016     |Ֆինանսա-  |

|   |թմրամիջոցներ  |ծրագրերի      |պահության     |թվականի  |վորում չի |

|   |գործածող      |արդյունավետու-|նախարարություն|ընթացքում|պահանջվում|

|   |անձանց        |թյան          |ՀՀ տարածքային |         |          |

|   |շրջանում      |բարձրացում,   |կառավարման և  |         |          |

|   |կանխարգելման  |նարկոլոգիական |արտակարգ      |         |          |

|   |ծրագրեր       |բժշկական      |իրավիճակների  |         |          |

|   |իրականացնող   |օգնության և   |նախարարություն|         |          |

|   |հասարակական   |ծառայության   |(Երևանի       |         |          |

|   |կազմակերպու-  |առավել        |քաղաքապետարան,|         |          |

|   |թյունների և   |մատչելիության |մարզպետարան-  |         |          |

|   |նարկոլոգիական |ապահովում     |ներ)          |         |          |

|   |բժշկական      |              |              |         |          |

|   |օգնություն և  |              |              |         |          |

|   |ծառայություն- |              |              |         |          |

|   |ներ մատուցող  |              |              |         |          |

|   |բժշկական      |              |              |         |          |

|   |հաստատու-     |              |              |         |          |

|   |թյունների     |              |              |         |          |

|   |միջև  սերտ    |              |              |         |          |

|   |համագործակ-   |              |              |         |          |

|   |ցության       |              |              |         |          |

|   |ապահովում     |              |              |         |          |

|_____________________________________________________________________|

|YI. Անչափահասների և  երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի      |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|16 |Նախնական և    |Անչափահասների |ՀՀ կրթության  |2016     |Ֆինանսա-  |

|   |միջին         |և             |և  գիտության  |թվականի  |վորում չի |

|   |մասնագիտական  |երիտասարդների |նախարարություն|ընթացքում|պահանջվում|

|   |ուսումնական   |շրջանում      |ՀՀ տարածքային |         |          |

|   |հաստատություն-|թմրամիջոցների |կառավարման և  |         |          |

|   |ներին         |գործածման     |արտակարգ      |         |          |

|   |մեթոդական     |նկատմամբ      |իրավիճակների  |         |          |

|   |օգնության     |սոցիալական    |նախարարություն|         |          |

|   |ցուցաբերում`  |անձեռնմխելիու-|(Երևանի       |         |          |

|   |«Առողջ        |թյան խթանում  |քաղաքապետարան,|         |          |

|   |ապրելակերպ»   |              |մարզպետարան-  |         |          |

|   |ծրագրում,     |              |ներ)          |         |          |

|   |«Վնասակար     |              |              |         |          |

|   |սովորու-      |              |              |         |          |

|   |թյուններ»     |              |              |         |          |

|   |բաժնում       |              |              |         |          |

|   |բնակչության   |              |              |         |          |

|   |շրջանում      |              |              |         |          |

|   |թմրամոլության |              |              |         |          |

|   |կանխարգելման  |              |              |         |          |

|   |նյութերի      |              |              |         |          |

|   |ներառում      |              |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|17 |17.1 Ֆիզիկական|Բնակչության   |ՀՀ սպորտի և   |2016     |ՀՀ պետական|

|   |պատրաստականու-|ակտիվ հանգստի |երիտասարդու-  |թվականի  |բյուջե և  |

|   |թյան,         |կազմակերպում, |թյան հարցերի  |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |առողջարարական |առողջ         |նախարարություն|         |դրությամբ |

|   |և  զանգվածային|կենսակերպի    |ՀՀ տարածքային |         |չարգելված |

|   |մարզական      |արմատավորում, |կառավարման և  |         |միջոցներ  |

|   |միջոցառումների|հանրությանը   |արտակարգ      |         |          |

|   |կազմակերպման  |իրազեկում,    |իրավիճակների  |         |          |

|   |և  անցկացման  |բնակչության   |նախարարություն|         |          |

|   |ապահովում     |լայն խավերին  |(Երևանի       |         |          |

|   |17.2 Ֆիզիկական|սպորտի        |քաղաքապետարան,|         |          |

|   |պատրաստակա-   |պարապմունք-   |մարզպետարան-  |         |          |

|   |նության,      |ներում        |ներ)          |         |          |

|   |առողջարարական |ներգրավում,   |մարզական      |         |          |

|   |և  մարզական   |բնակչության   |հասարակական   |         |          |

|   |զանգվածային   |բազմակողմանի  |կազմակերպու-  |         |          |

|   |քարոզչություն`|ու ներդաշնակ  |թյուններ      |         |          |

|   |տպագիր,       |զարգացում,    |(համաձայնու-  |         |          |

|   |էլեկտրոնային  |առողջության   |թյամբ)        |         |          |

|   |և  զանգվածային|ամրապնդում,   |              |         |          |

|   |լրատվական     |ֆիզիկական     |              |         |          |

|   |միջոցներով    |պատրաստակա-   |              |         |          |

|   |              |նության և     |              |         |          |

|   |              |սպորտի դերի   |              |         |          |

|   |              |բարձրացում    |              |         |          |

|___|______________|______________|______________|_________|__________|

|18 |Ըստ բնակության|Համայնքների   |ՀՀ տարածքային |2016     |ՀՀ պետական|

|   |վայրերի պարզ  |բակերում և    |կառավարման և  |թվականի  |բյուջե և  |

|   |տիպի խաղա-    |հանգստի       |արտակարգ      |ընթացքում|ՀՀ օրենս- |

|   |հրապարակների  |գոտիներում    |իրավիճակների  |         |դրությամբ |

|   |ստեղծում      |(զբոսայգիներ, |նախարարություն|         |չարգելված |

|   |              |պուրակներ)    |(Երևանի       |         |միջոցներ  |

|   |              |խաղահրապա-    |քաղաքապետարան,|         |          |

|   |              |րակների       |մարզպետարան-  |         |          |

|   |              |ստեղծում`     |ներ, տեղական  |         |          |

|   |              |հագեցած պարզ  |ինքնակառավար- |         |          |

|   |              |տիպի          |ման           |         |          |

|   |              |մարզասարքերով |մարմիններ)    |         |          |

|   |              |(պտտաձողեր,   |              |         |          |

|   |              |ճոճանակներ,   |              |         |          |

|   |              |զուգափայտեր,  |              |         |          |

|   |              |սահելու,      |              |         |          |

|   |              |մագլցման և    |              |         |          |

|   |              |ձգումների     |              |         |          |

|   |              |համակցված     |              |         |          |

|   |              |հարմարանքներ  |              |         |          |

|   |              |ու սարքեր և   |              |         |          |

|   |              |այլն)         |              |         |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2015
N 44
Արձանագրային որոշում