Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 14 ...

 

 

040.0114.150216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2016 թվականի N 114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սույն որոշմամբ սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք:».

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «տասներորդ օրը» բառերը փոխարինել «15-րդ աշխատանքային օրը» բառերով, իսկ «Եթե տասներորդ օրը ոչ աշխատանքային օր է, ապա` դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը» բառերը հանել,

բ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Որակավորմանը մասնակցելու համար հայտատուի կողմից դիմումը և դիմումին կից փաստաթղթերը կարող են կոմիտե ներկայացվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը: Դիմումի ձևը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական կայքում: Դիմումը և սույն կետով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները.

2) անձնագրի պատճենը.

3) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:»,

գ. 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

դ. 22-րդ կետում «4-րդ» թիվը փոխարինել «3-րդ» թվով,

i

ե. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Որակավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարն իր ճիշտ պատասխաններով հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում: Հարցաշարը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:»,

զ. 27-րդ կետը լրացնել «կամ համակարգչի միջոցով:» բառերով,

i

է. 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«74. Որակավորման անցկացման օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի կողմից հայտատուին տրվում է որակավորման վկայականը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2016
N 114-Ն
Որոշում