Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226 ...

 

 

040.0454.060517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 454-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 4-րդ կետում`

ա. 5-րդ ենթակետում «մաքսային ընթացակարգ» բառերը փոխարինել «ընթացակարգ» բառով,

բ. 7-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվություն` միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված բեռների կաբոտաժային փոխադրման իրավունք: Բեռների կաբոտաժային փոխադրման թույլտվությունը վավերական է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում:».

2) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը.

3) 14-րդ կետի «5» թիվը փոխարինել «3» թվով.

4) 15-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) կաբոտաժային փոխադրումներ կատարելու:».

5) 16-րդ կետը «երթ» բառից հետո լրացնել «կամ կաբոտաժային փոխադրումներ» բառերով.

6) 24-րդ կետը «տախոգրաֆով» բառից հետո լրացնել «, իսկ կաբոտաժային փոխադրման դեպքում` նաև նավիգացիոն համակարգով» բառերով.

7) 37.1-ին կետից հանել «և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը» բառերը.

8) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Բեռների կաբոտաժային փոխադրումներն իրականացվում են միջազգային պայմանագրերով սահմանված և նախատեսված դեպքերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 454-Ն
Որոշում