Սեղմել Esc փակելու համար:
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2017 թվականի N 121-Ա/1

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` Կազմակերպություն) որակավորման նպատակով ստեղծել մշտապես գործող որակավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հաստատել Հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող Կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

4. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի ղեկավարին` ապահովել Հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա որակավորված Կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելու գործընթացը:

5. Սույն հրամանի հսկողությունը վերապահել Նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանին:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. հոկտեմբերի 16-ի

N 121-Ա/1 հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Կեսոյան         - Հանձնաժողովի նախագահ (Նախարարության աշխատակազմի

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի

                         վարչության պետ)

 

    Ս. Զաքարյան        - Հանձնաժողովի անդամ (Նախարարության աշխատակազմի

                         հասարակայնության հետ կապերի բաժնի պետ)

 

    Կ. Բաբախանյան      - Հանձնաժողովի անդամ (Նախարարության աշխատակազմի

                         գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի

                         պետ)

 

    Հ. Զոհրաբյան       - Հանձնաժողովի անդամ (Նախարարության աշխատակազմի

                         մոնիթորինգի և վերլուծության վարչության առաջատար

                         մասնագետ)

 

    Հ. Մկրտչյան        - Հանձնաժողովի քարտուղար (Նախարարության աշխատակազմի

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի

                         վարչության առաջատար մասնագետ)

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. հոկտեմբերի 16-ի

N 121-Ա/1 հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ (այսուհետ` Պարագաներ) տրամադրող Կազմակերպությունների որակավորման, Կազմակերպությանը ներկայացվող պահանջների, պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու մասին պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման հետ առնչվող հարաբերություններ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

2. Որակավորման գործընթացն իրականացվում է սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված Հանձնաժողովի կողմից:

3. Հանձնաժողովը հաստատում է որակավորման ընթացակարգի վերաբերյալ հայտարարության և հրավերի (այսուհետ` Հայտարարություն) տեքստը, ուսումնասիրում Կազմակերպությունների կողմից ներկայացված Փաստաթղթերի համապատասխանությունը հրավերի պահանջներին և տալիս եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու վերաբերյալ:

4. Որակավորման գործընթացի նախապատրաստական, ինչպես նաև դրան հաջորդող աշխատանքներն ու արդյունքների ամփոփումն իրականացնում է Նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի նիստի մասին Հանձնաժողովի անդամների իրազեկումն իրականացվում է պատասխանատու ստորաբաժանման կողմից նիստի գումարման մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի նախագահի կողմից ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի անդամները կարող են քվեարկել միայն կողմ կամ դեմ: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը Հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Եթե քվեարկության արդյունքում Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվում են հավասարաչափ, ապա Հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:

7. Որակավորված Կազմակերպությունը սահմանված կարգով Նախարարության հետ կնքում է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքերի տրամադրման և տեղադրման, ինչպես նաև հաշմանդամի սայլակի տրամադրման վերաբերյալ Պայմանագիր:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հանձնաժողովը Հայտարարությունը ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին` հրապարակման նպատակով:

9. Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը Հայտարարությունը երկօրյա ժամկետում հրապարակում է Նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջում, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում` 6 ամսվա պարբերականությամբ, ինչպես նաև սոցիալական ցանցերում, այդ թվում Նախարարության ֆեյսբուքյան էջում:

10. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունները`

1) Նախարարության անվանումը,

2) Պարագաների ընդհանուր նկարագրությունը (անվանումը և այլ անհրաժեշտ տվյալներ), այդ թվում միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանության մասին պահանջները,

3) որակավորման համար Կազմակերպությանը ներկայացվող պահանջները,

4) որակավորման ընթացակարգին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) այլ տեղեկատվություն:

11. Որակավորման ընթացակարգերի փոփոխման դեպքում, Հանձնաժողովի ներկայացմամբ, Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը Հայտարարությունը` համապատասխան փոփոխություններով կամ լրացումներով երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է Նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջում, սոցիալական ցանցերում, այդ թվում` Նախարարության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Պարագաներ տրամադրելու համար Կազմակերպությունը Նախարարության աշխատակազմ է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը: Կազմակերպությունները որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ գրությունը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են Նախարարության աշխատակազմ առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով` ուղարկելով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին:

13. Որակավորման գործընթացին մասնակցելու կամահայտնության վերաբերյալ գրության հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի,

2) տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ: Մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը,

3) տեղեկանք-հայտարարագիր հաշմանդամի սայլակի տրամադրման դեպքում` համապատասխան մասնագետ-խորհրդատուի, լսողական սարքերի դեպքում` լսողական սարքերի տեղադրման և հարմարեցման համար համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի առկայության վերաբերյալ,

4) տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ ունենալու վերաբերյալ, որում ներառված է տեղեկատվություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նպատակով իրականացված աշխատանքների մասին, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ թեքահարթակ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,

5) տեղեկանք-հայտարարագիր այն մասին, որ Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,

6) տեղեկատվություն պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող` Հայտարարությամբ նախատեսված ընդհանուր նկարագրին համապատասխանող Պարագաների վերաբերյալ (դրանց անվանումները, ապրանքանիշը, մոդելը, տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները, միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտների համապատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի պատճենը և այլ տեղեկատվություն)` համաձայն Ձև 2-ի,

7) այլ տեղեկատվություն:

14. Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

15. Կազմակերպության կողմից սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

16. Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված Կազմակերպությունների ցանկում:

17. Որակավորված Կազմակերպությունների ցանկը Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքի գլխավոր էջում:

18. Որակավորված Կազմակերպությունների ցանկում նշվում են որակավորված Կազմակերպությունների անվանումը, որակավորման համար Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերի ցանկը, Հանձնաժողովի եզրակացությունը որակավորված լինելու վերաբերյալ, Կազմակերպությունների գործունեության վայրերի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների տվյալները (հասցե հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն), ինչպես նաև Ձև 2-ով ներկայացված տեղեկատվությունը:

19. Ցանկում ներառված (որակավորված) Կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն:

 

V. ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Կազմակերպությունը պետք է բավարարի սույն կետով սահմանված հետևյալ պահանջներին`

1) ունի որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն,

2) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում,

3) ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` Պայմանագրով ստանձնած պարտավորությունները առանց կանխավճարի կատարելու համար,

4) ունի աշխատանքային ռեսուրսներ` շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետ, լսողական սարք տրամադրող Կազմակերպությունները` նաև համապատասխան մասնագետ` շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և տեղադրելու համար, հաշմանդամի սայլակ տրամադրող Կազմակերպությունները` հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին համապատասխան հաշմանդամի սայլակ տրամադրող խորհրդատու-աշխատակից,

5) ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,

6) Կազմակերպության կողմից պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Պարագաների պատրաստման նյութերը և տեխնոլոգիաները պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը դիմում-հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու մասին:

22. Որակավորված է համարվում այն Կազմակերպությունը, որը ներկայացրել է սույն կարգի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը և բավարարում է սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջներին:

23. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ժամը, օրը, ամիսը, տարին և վայրը,

2) նիստին ներկա Հանձնաժողովի անդամների անուն-ազգանունները,

3) որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունների անվանումները,

4) որակավորված Կազմակերպության անվանումը,

5) որակավորում չանցած Կազմակերպության անվանումը և որակավորումը չանցնելու պատճառները,

6) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

24. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի անդամների կողմից: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամներից մեկը դիմում-հայտերի կամ դրանց կից փաստաթղթերի գնահատման և ամփոփման վերաբերյալ ունենում է հատուկ կարծիք, ապա այն ներկայացնում է գրավոր, որը կցվում է նիստի արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

25. Կազմակերպության որակավորված լինելու վերաբերյալ տրված եզրակացությունը Հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Նախարարության աշխատակազմի ղեկավարին` Պայմանագիր կնքելու հետագա գործընթացը կազմակերպելու նպատակով:

26. Որակավորման գործընթացին դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Ցանկության դեպքում նիստերի արձանագրությունները դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպություններին կարող են տրամադրվել համապատասխան գրավոր դիմումը Նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

27. Կազմակերպության որակավորված լինելու, կամ որակավորումը չանցնելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը:

28. Որակավորված լինելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպությունը պատասխանատու ստորաբաժանմանը գրավոր տեղեկացնում է Պայմանագիր կնքելու վերաբերյալ իր պատրաստակամության մասին: Պատասխանատու ստորաբաժանումը Պայմանագիր կնքելու վերաբերյալ Կազմակերպության պատրաստակամության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Նախարարության աշխատակազմի գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրմանն է ներկայացնում Պայմանագիրը:

29. Որակավորված Կազմակերպության և Նախարարության միջև կնքվում է պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ տրամադրելու վերաբերյալ Պայմանագիր` համաձայն Ձև 3-ի կամ պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու և տեղադրելու վերաբերյալ Պայմանագիր` համաձայն Ձև 4-ի:

30. Որակավորված Կազմակերպության հետ Պայմանագիր կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության աշխատակազմի գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժինը տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը և Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնին:

31. Պայմանագրի կնքումից հետո պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին է ներկայացնում սույն կարգի 13-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը:

32. Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը`

1) սույն կարգի 30-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հաղորդագրությունը տեղադրում է Նախարարության պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում, այդ թվում Նախարարության ֆեյսբուքյան էջում,

2) սույն կարգի 31-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում որակավորված Կազմակերպության մասին տվյալները (ներառյալ Պարագաների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Ձև 2-ի) տեղադրում է Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված որակավորված Կազմակերպությունների ցանկում:

33. Որակավորված Կազմակերպության գործունեության վայրերի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների տվյալները (հասցե հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն), ինչպես նաև Պարագաների տեսականու և այլ տեղեկատվության փոփոխվելու դեպքում Կազմակերպությունը` համաձայն Ձև 2-ի եռօրյա ժամկետում տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնին: Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանատու ստորաբաժանման կողմից տրամադրած տեղեկատվությունը հրապարակում է Նախարարության պաշտոնական կայքէջում` դրանք ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

34. Որակավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Ձև 1

 

Հաշմանդամի սայլակ և/կամ լսողական սարք տրամադրելու գործունեության

հավաստագրման համար

 

1. ___________________________________________________________________ Կազմակերպության անվանումը 2. ___________________________________________________________________ Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 3. ___________________________________________________________________ Կազմակերպության իրավաբանական հասցե և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում` նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը) 4.

._____________________________________________________________________.

|  |   |Պետական   |Կազմակերպության |Կազմակերպության  |Կազմակերպության |

|  |   |հավաստագրի|գործունեության  |գործունեության   |գործունեության  |

|  |   |միջոցով   |հասցեն Երևանում |հասցեն ՀՀ մարզում|այլ հասցեներ    |

|  |   |տրամադրվող|(ներառյալ       |(ներառյալ        |(ներառյալ       |

|  |   |պարագան   |հեռախոսահամարը, |հեռախոսահամարը,  |հեռախոսահամարը, |

|  |   |          |առկայության     |առկայության      |առկայության     |

|  |   |          |դեպքում` նաև    |դեպքում` նաև     |դեպքում` նաև    |

|  |   |          |էլեկտրոնային    |էլեկտրոնային     |էլեկտրոնային    |

|  |   |          |հասցեն, ֆաքսը   |հասցեն, ֆաքսը    |հասցեն, ֆաքսը   |

|  |   |          |և  կայքէջը)     |և  կայքէջը)      |և  այլ տվյալներ)|

|__|___|__________|________________|_________________|________________|

|1.|._.|Հաշմանդամի|1.              |1.               |1.              |

|  |._.|սայլակ    |                |                 |2.              |

|__|___|__________|________________|_________________|________________|

|2.|._.|Լսողական  |                |                 |                |

|  |._.|սարք      |                |                 |                |

._____________________________________________________________________.

 

5. Ներկայացվող այլ փաստաթղթերը`

1) ___________________________________________________________________

2) ___________________________________________________________________

3) ___________________________________________________________________

4) ___________________________________________________________________

5) ___________________________________________________________________

6) ___________________________________________________________________

 

6. Այլ տեղեկատվություն _______________________________________________

______________________________________________________________________

 

Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`

________________________________________________

           պաշտոնը, անունը, ազգանունը

_____________________

ստորագրությունը

Կ.Տ.

 

«___» «____________» 20 թ.

 

Ձև 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող պարագաների վերաբերյալ

 

________________________________

                                              Կազմակերպության անվանումը

 

._________________________________________________________________________.

| |Պարագայի |Ապրան-|Մոդելը|Տեխնի-|Լուսա|Գինը|Տրամադրման |Համապատաս- |Այլ  |

| |անվանումը|քանիշը|կամ   |կական |նկարը|    |վայրի      |խանության  |տեղե-|

| |(հաշման- |      |կոդը  |նկարա-|     |    |հասցեն և   |հավաստագիրը|կատ- |

| |դամի     |      |      |գրու- |     |    |հեռախոսա-  |կամ հայտա- |վու- |

| |սայլակ   |      |      |թյունը|     |    |համար, (առ-|րարագիրը   |թյուն|

| |կամ      |      |      |      |     |    |կայության  |(լուսանկարը|     |

| |լսողական |      |      |      |     |    |դեպքում`   |կամ սկանա- |     |

| |սարք)    |      |      |      |     |    |նաև  էլեկ- |վորված)    |     |

| |         |      |      |      |     |    |տրոնային   |           |     |

| |         |      |      |      |     |    |հասցե, ֆաքս|           |     |

| |         |      |      |      |     |    |և  այլ     |           |     |

| |         |      |      |      |     |    |կոնտակտային|           |     |

| |         |      |      |      |     |    |տվյալներ)  |           |     |

|_|_________|______|______|______|_____|____|___________|___________|_____|

|1|         |      |      |      |     |    |           |           |     |

|_|_________|______|______|______|_____|____|___________|___________|_____|

|2|         |      |      |      |     |    |           |           |     |

|_|_________|______|______|______|_____|____|___________|___________|_____|

|3|         |      |      |      |     |    |           |           |     |

|_|_________|______|______|______|_____|____|___________|___________|_____|

| |         |      |      |      |     |    |           |           |     |

._________________________________________________________________________.

 

Ծանոթություն - Լուսանկարը կարող է ներկայացվել առանձին ֆայլով` հղում անելով ձևում նշված հերթական համարին, ապրանքանիշին, մոդելին կամ կոդին և գնին

 

Ձև 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Երևան                                          «» __________ 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս` աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________________________________________ _______________________________________________ (այսուհետև` Կատարող), (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) ի դեմս` __________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը) որը գործում է _____________________________________ հիման վրա մյուս կողմից,

(կանոնադրության, լիազորագրի կամ այլն) հիմք ընդունելով պետական հավաստագրերի (այսուհետ` Պետական հավաստագիր) հիման վրա հաշմանդամի սայլակ տրամադրող կազմակերպությունների որակավորման նպատակով 20__ թ.»________» «___»-ին կայացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ.»_______» «___» N___ հրամանով (այսուհետ` Հրաման) ստեղծված որակավորման հանձնաժողովի տրված եզրակացությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1.1 Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց Պետական հավաստագրի արժեքը` Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2 Պատվիրատուի կողմից Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող հաշմանդամի սայլակի պատրաստման նյութերը և տեխնոլոգիաները պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):

1.3 Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

1.4 Պատվիրատուի կողմից տրված Պետական հավաստագրի հիման վրա, Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական հավաստագրում նշված շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ընդհանուր նկարագրին (այսուհետ` Ընդհանուր նկարագիր) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող, ինչպես նաև Հրամանով հաստատված N 2 հավելվածի Ձև 2-ով (այսուհետև` Ձև 2) սահմանված ձևաչափով Պատվիրատուին ներկայացված հաշմանդամի սայլակ:

1.5 Կատարողը կարող է Շահառուի ցանկությամբ, նրան տրամադրել Պայմանագրով նախատեսված ընդհանուր նկարագրից տարբերվող` ավելի որակյալ (գնային արժեքով ավելի բարձր) հաշմանդամի սայլակ: Եթե Շահառուի անհատական կարիքներին համապատասխանող` Պայմանագրով նախատեսված Ընդհանուր նկարագրից տարբերվող` ավելի որակյալ հաշմանդամի սայլակի գինը բարձր է Պետական հավաստագրի արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ այն կարող է ձեռք բերել գների տարբերությունը վճարելու դեպքում:

1.6 Եթե Շահառուն նախընտրում է ձեռք բերել Պետական հավաստագրի արժեքից ավելի էժան հաշմանդամի սայլակ, որը չի տարբերվում Պայմանագրով նախատեսված Ընդհանուր նկարագրից և համապատասխանում է նրա անհատական կարիքներին, ապա կարող է Պետական հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են հաշմանդամի սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:

1.7 Եթե Շահառուն արդեն ունի հաշմանդամի սայլակ, կարող է Պետական հավաստագրի արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են հաշմանդամի սայլակի ֆունկցիոնալությունը, Երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:

1.8 Կատարողի կողմից ներկրված հաշմանդամի սայլակի գինը որոշվում է` ելնելով ներկրման պահին մաքսային մարմիններում գրանցված արժեքի, կազմակերպության կողմից կատարվող ծախսերի ինքնարժեքի և ոչ ավելի, քան 10 տոկոս շահույթ նախատեսելու հաշվարկից:

1.9 Եթե հաշմանդամի սայլակի փաստացի գինը ավելի ցածր է Պետական հավաստագրի արժեքից, ապա Պատվիրատուն տրամադրված հաշմանդամի սայլակի դիմաց փոխհատուցում է փաստացի գնին համապատասխան: Պայմանագրի շրջանակներում Շահառուին տրամադրվող հաշմանդամի սայլակի փաստացի գնի հաշվարկի պատասխանատվությունը կրում է Կատարողը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և հաշմանդամի սայլակի որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Կատարողի կողմից Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող հաշմանդամի սայլակ տրամադրելու դեպքում`

ա. չընդունել հաշմանդամի սայլակի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը (այսուհետ` Ակտ)` սահմանելով ոչ պատշաճ որակի հաշմանդամի սայլակը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 14 օրը)` կիրառելով Պայմանագրի 5.2 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Պայմանագրի Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող յուրաքանչյուր տրամադրված հաշմանդամի սայլակի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի կամ Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող հաշմանդամի սայլակը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով.

2.1.3 Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի հաշմանդամի սայլակը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն` ողջամիտ ժամկետում անհատույց չի փոխարինել ոչ պատշաճ որակի հաշմանդամի սայլակը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով.

գ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը.

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն Հավելված 3-ի և դրանց կից ծախսերը հավաստող փաստաթղթերը, իսկ դրանցում անհամապատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Ակտի մեկ օրինակ.

2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3 Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը և դուրս գալ պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ տրամադրող Կազմակերպությունների ցանկից, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1 հաշմանդամի սայլակը Շահառուին տրամադրել Ընդհանուր նկարագրին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.

2.4.2 հաշմանդամի սայլակը Շահառուին տրամադրել նրա անհատական կարիքներին համապատասխան.

2.4.3 հաշմանդամի սայլակը Շահառուին տրամադրել` վերջինիս կողմից Պետական հավաստագիրը Կատարողին ներկայացնելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետ.

2.4.4 հաշմանդամի սայլակը Շահառուն տրամադրել առնվազն մեկ տարի երաշխիքային և երեք տարի երաշխիքային սպասարկման ժամկետով.

2.4.5 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել Հաշմանդամի սայլակը օգտագործելու ձևը.

2.4.6 Պատվիրատուն տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.

2.4.7 Պատվիրատուին ներկայացնել Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող հաշմանդամի սայլակների տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրվող հաշմանդամի սայլակների տեսականու, դրանց տեխնիկական նկարագրությունների, լուսանկարների, գների և այլ տեղեկատվության փոփոխության դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել Պատվիրատուին` Ձև 2-ով սահմանված ձևաչափով.

2.4.8 Ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի հաշմանդամի սայլակը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով.

2.4.9 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 և 5.4 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.10 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.4.11 Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.12 չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

3. ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Ակտով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված հաշմանդամի սայլակի մասին իր կողմից ստորագրված Ակտի չորս օրինակ, հաշվետվություն, որում ներառված Են տվյալներ տրամադրված հաշմանդամի սայլակի տեսակի, քանակի, գնի, ժամկետների, դրանք ստացած անձանց անձնական տվյալների վերաբերյալ, Պետական հավաստագրի հիման վրա տրամադրված հաշմանդամի սայլակի տեխնիկական բնութագիրը և հաշիվ ապրանքագիրը:

3.2 Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված հաշմանդամի սայլակը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրամի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Ակտը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Ակտը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ակտի մեկ օրինակը կամ հաշմանդամի սայլակի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Հաշմանդամի սայլակի ձեռքբերման համար տրամադրված Պետական հավաստագրի արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: 2017 թվականի համար Պետական հավաստագրի արժեք է սահմանված 95.0 (իննսունհինգ) հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ: Պետական հավաստագրի արժեքը կարող է փոխվել նաև` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետով սահմանված` տրամադրված Պետական հավաստագրի արժեքի 25% ավելացումը: Պետական հավաստագրի արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

4.2 Պետական հավաստագրի արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:

4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Ակտի հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից: Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2 Տրամադրված յուրաքանչյուր ոչ պատշաճ որակի հաշմանդամի սայլակի տրամադրման օրվանից հաշվարկվում է տույժ` հավաստագրի արժեքի 0,1%-ի չափով յուրաքանչյուր օրվա համար` մինչև դրա փոխարինումը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող հաշմանդամի սայլակով:

5.3 Պատվիրատուի կողմից Պայմանագրի 2.1.3 կետի ա. և բ. ենթակետերի հիմքով Պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում Կատարողը վճարում է տուժանք` Պետական հավաստագրի արժեքի չափով:

5.4 Չմատուցված ծառայությունների վերաբերյալ ԱԿՏ ներկայացնելու կամ Պատվիրատուին Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքերի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, Կատարողից գանձվում է տուգանք Պետական հավաստագրի արժեքի հարյուրապատիկի չափով:

5.5 Պայմանագրով սահմանված տույժերը հաշվարկվում և հաշվանցվում են հաշմանդամի սայլակի տրամադրման արբունքում Կատարողին փոխհատուցման ենթակա գումարներից, իսկ դրա անհնարինության դեպքում` Կատարողի կողմից միակողմանի հաստատված տուժանքի մասին համաձայնության հիման վրա:

5.6 Տուգանքի կամ տուժանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելու պարտականությունից եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

7.3 Կատարողը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ հաշմանդամի սայլակների տրամադրման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5 Կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ տրամադրելու գործընթացին առնչվող օրենսդրության մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում նպատակահարմար չի դարձել Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

7.6 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր կնքել ոչ շուտ, քան մեկ տարի լրանալուց հետո:

7.7 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.8 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.9 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է Պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակներ տրամադրելու անհրաժեշտությունը: Պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակներ տրամադրելու անհրաժեշտության բացակայության մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.10 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.11 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ` Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.12 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.13 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.14 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են --- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.15 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.16 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

        ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                    ԿԱՏԱՐՈՂ

    Անվանումը`                                  Անվանումը`    Հասցեն`

    Հասցեն`                                     Բանկի անվանումը`

    Բանկի անվանումը`                            Հ/Հ

    Հ/Հ                                         ՀՎՀՀ

    ՀՎՀՀ                                        Տնօրեն`

Աշխատակազմի ղեկավար`

    ____________________                        ___________________

    Կ.Տ. (ստորագրություն)                       Կ.Տ (ստորագրություն)

 

Ձև 4

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Երևան                                     «» _______________ 20___ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս` աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և _______________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) (այսուհետև` Կատարող), ի դեմս` __________________________________________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը) որը գործում է _____________________________________ հիման վրա մյուս կողմից,

(կանոնադրության, լիազորագրի կամ այլն) հիմք ընդունելով պետական հավաստագրերի (այսուհետ` Պետական հավաստագիր) հիման վրա լսողական սարք (այսուհետ` Լսողական սարք) տրամադրող կազմակերպությունների որակավորման նպատակով 20__ թ. «______» «___»-ին կայացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ. «_____» «___» N____ հրամանով (այսուհետ` Հրաման) ստեղծված Որակավորման հանձնաժողովի տրված եզրակացությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄ

 

1.1 Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց Պետական հավաստագրի համար նախատեսված գինը` Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2 Պատվիրատուի կողմից Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Լսողական սարքերի պատրաստման նյութերը և տեխնոլոգիաները պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):

1.3 Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

1.4 Պատվիրատուի կողմից տրված Պետական հավաստագրի հիման վրա Կատարողը, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական հավաստագրում նշված շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ընդհանուր նկարագրին (այսուհետ` Ընդհանուր նկարագիր) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող, ինչպես նաև Հրամանով հաստատված N 2 հավելվածի Ձև 2-ով (այսուհետև` Ձև 2) սահմանված ձևաչափով Պատվիրատուին ներկայացված Լսողական սարք:

1.5 Կատարողը կարող է Շահառուի ցանկությամբ, նրան տրամադրել Պայմանագրով նախատեսված Ընդհանուր նկարագրից տարբերվող` ավելի որակյալ (գնային արժեքով ավելի բարձր) Լսողական սարք: Եթե Շահառուի լսողության կորստի աստիճանին համապատասխանող Պայմանագրով նախատեսված Ընդհանուր նկարագրից տարբերվող ավելի որակյալ Լսողական սարքի գինը բարձր է Պետական հավաստագրի արժեքից, ապա Շահառուն իր ցանկությամբ այն կարող է ձեռք բերել գների տարբերությունը վճարելու դեպքում:

1.6 Եթե Շահառուն նախընտրում է ձեռք բերել Պետական հավաստագրի արժեքից ավելի էժան Լսողական սարք, որը չի տարբերվում Պայմանագրով նախատեսված Ընդհանուր նկարագրից և համապատասխանում է նրա լսողության կորստի աստիճանին, ապա կարող է Պետական հավաստագրի ավելացած արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (տրիմեր, հեռախոսի և հեռուստացույցի հարմարեցուցիչ, FM համակարգ (բարձրախոս և ընդունիչ, անհատական ներդիր, մարտկոց և այլն), որոնք օգտագործվում են Լսողական սարքի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:

1.7 Կատարողի կողմից ներկրված Լսողական սարքի գինը որոշվում է` ելնելով ներկրման պահին մաքսային մարմիններում գրանցված արժեքի, կազմակերպության կողմից կատարվող ծախսերի ինքնարժեքի և ոչ ավելի, քան 10 տոկոս շահույթ նախատեսելու հաշվարկից:

1.8 Եթե Լսողական սարքի փաստացի գինը ավելի ցածր է Պետական հավաստագրի արժեքից, ապա Պատվիրատուն տրամադրված Լսողական սարքի դիմաց փոխհատուցում է փաստացի գնին համապատասխան: Պայմանագրի շրջանակներում Շահառուին տրամադրվող Լսողական սարքի փաստացի գնի հաշվարկի պատասխանատվությունը կրում է Կատարողը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և Լսողական սարքի որակը, Կատարողից ստանալ ցանկացած օրենքով չարգելված տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Կատարողի կողմից Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող Լսողական սարք տրամադրելու դեպքում`

ա. չընդունել Լսողական սարքի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման ակտը (այսուհետ` Ակտ)` սահմանելով ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 14 օրը)` կիրառելով Պայմանագրի 5.2 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Պայմանագրի Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող յուրաքանչյուր տրամադրված Լսողական սարքի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի կամ Ընդհանուր նկարագրին չհամապատասխանող Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

2.1.3 Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն` ողջամիտ ժամկետում անհատույց չի փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

գ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը.

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն Հավելված 3-ի և դրանց կից ծախսերը հավաստող փաստաթղթերը, իսկ դրանցում անհամապատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համար մատուցված Ծառայությունների արդյունքը.

2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2.3 Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3 Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը և դուրս գալ պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարք տրամադրող կազմակերպությունների ցանկից, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4 Կատարողը պարտավոր է`

2.4.1 Լսողական սարքերը Շահառուին տրամադրել Ընդհանուր նկարագրին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.

2.4.2 Լսողական սարքը Շահառուին տրամադրել նրա անհատական կարիքներին, լսողության կորստի աստիճանին համապատասխան.

2.4.3 Լսողական սարքը Շահառուին տրամադրել` վերջինիս կողմից Պետական հավաստագիրը Կատարողին ներկայացնելուց և տրամադրելու նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո.

2.4.4 Լսողական սարքը Շահառուին տրամադրել ստանդարտ ներդիրով և առնվազն մեկ սովորական կամ մեկ լիցքավորվող մարտկոցով` առնվազն մեկ տարի երաշխիքային և երեք տարի երաշխիքային սպասարկման ժամկետով.

2.4.5 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, տեղադրել, անհատապես հարմարեցնել և սովորեցնել Լսողական սարքն օգտագործելու ձևը.

2.4.6 Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.

2.4.7 Պատվիրատուին ներկայացնել Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Լսողական սարքերի տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող Լսողական սարքերի տեսականու, դրանց տեխնիկական նկարագրությունների, լուսանկարների, գների և այլ տեղեկատվության փոփոխության դեպքում եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին` Ձև 2-ով սահմանված ձևաչափով.

2.4.8 Ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի Լսողական սարքը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով.

2.4.9 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 և 5.4 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.10 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.

2.4.11 Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.12 չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

3. ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Ակտով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված Լսողական սարքի մասին իր կողմից ստորագրված Ակտի չորս օրինակ, հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված Լսողական սարքի տեսակի, քանակի, գնի, ժամկետների, դրանք ստացած անձանց անձնական տվյալների վերաբերյալ, Պետական հավաստագրի հիման վրա տրամադրված Լսողական սարքի տեխնիկական բնութագիրը և հաշիվ ապրանքագիրը:

3.2 Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված Լսողական սարքը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Ակտը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Ակտը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ակտի մեկ օրինակը կամ Լսողական սարքի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը:

 

4. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Լսողական սարքերի ձեռքբերման համար տրամադրված Պետական հավաստագրի արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: 2017 թվականի համար 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց այն սահմանված է 80.0 (ութսուն) հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ, իսկ 30 տարեկան և ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց` 30.0 (երեսուն) հազար ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ: Պետական հավաստագրերի արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

4.2 Պետական հավաստագրերի արժեքների փոփոխության դեպքում Պատվիրատուն պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին այդ մասին:

4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Ակտի հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից: Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2 Տրամադրված յուրաքանչյուր ոչ պատշաճ որակի Լսողական սարքի տրամադրման օրվանից հաշվարկվում է տույժ` հավաստագրի արժեքի 0,1%-ի չափով յուրաքանչյուր օրվա համար` մինչև դրա փոխարինումը Պայմանագրի Ընդհանուր նկարագրին համապատասխանող Լսողական սարքով:

5.3 Պատվիրատուի կողմից Պայմանագրի 2.1.3 կետի ա. և բ. ենթակետերի հիմքով Պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում Կատարողը վճարում է տուժանք` Պետական հավաստագրի արժեքի չափով:

5.4 Չմատուցված ծառայությունների վերաբերյալ ԱԿՏ ներկայացնելու կամ Պատվիրատուին Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման դեպքերի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, Կատարողից գանձվում է տուգանք Պետական հավաստագրի արժեքի հարյուրապատիկի չափով:

5.5 Պայմանագրով սահմանված տույժերը հաշվարկվում և հաշվանցվում են Լսողական սարքի տրամադրման արդյունքում Կատարողին փոխհատուցման ենթակա գումարներից, իսկ դրա անհնարինության դեպքում` Կատարողի կողմից միակողմանի հաստատված տուժանքի մասին համաձայնության հիման վրա:

5.6 Տուգանքի կամ տուժանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելու պարտականությունից եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից, բացառությամբ 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան` հաշմանդամություն ունեցող անձանց Լսողական սարքերի տրամադրման դեպքերի համար, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

7.3 Կատարողը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ Լսողական սարքերի տրամադրման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5 Կողմերից յուրաքանչյուրը կարող է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու գործընթացին առնչվող օրենսդրության մեջ կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում նպատակահարմար չի դարձել Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

7.6 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր կնքել ոչ շուտ, քան մեկ տարի լրանալուց հետո:

7.7 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.8 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.9 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու անհրաժեշտությունը: Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու անհրաժեշտության բացակայության մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.10 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.11 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ` Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.12 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.13 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.14 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են --- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.15 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.16 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

        ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                    ԿԱՏԱՐՈՂ

    Անվանումը`                                  Անվանումը`    Հասցեն`

    Հասցեն`                                     Բանկի անվանումը`

    Բանկի անվանումը`                            Հ/Հ

    Հ/Հ                                         ՀՎՀՀ

    ՀՎՀՀ                                        Տնօրեն`

Աշխատակազմի ղեկավար`

    ____________________                        ___________________

    Կ.Տ. (ստորագրություն)                       Կ.Տ (ստորագրություն)

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
16.10.2017
N 121-Ա/1
Հրաման