ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Սնանկության գործ
թիվ ԵԿԴ/0217/04/16
2019թ.
i
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 10.01.2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
08 փետրվարի 2019թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
քննելով ըստ դիմումի Նոյեմ Մարտիրոսյանի ընդդեմ Սամվել Սահակյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2017 թվականի «Միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունները քննության առնելու մասին» որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առարկությունը մերժել է` Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից 28.07.2017 թվականին ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնելով անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2018 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2017 թվականի «Միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման եզրափակիչ մասում նշվել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2018 թվականի որոշումը և գործը` Սամվել Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման եզրափակիչ մասում «ՀՀ սնանկության դատարան» բառերի փոխարեն տպագրվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելու, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ուղղել թիվ ԵԿԴ/0217/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.01.2019 թվականի որոշման մեջ առկա հետևյալ վրիպակը`
- եզրափակիչ մասում «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» բառերը փոխարինել ՀՀ սնանկության դատարան բառերով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան