ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2019 թվականի N 637-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայում կազմակերպվող «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքի կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, 2019 թվականի մայիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. մայիսի 30-ի
N 637-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-22-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Նիկոյան - ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար
Ա. Մելիքյան - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական
վարչությունների գործունեության վերահսկողության
գլխավոր վարչության պետ
Գ. Նավասարդյան - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության
վարչության պետ
Հ. Կիրակոսյան - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի
կառավարման վարչության պետ