ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2019 թվականի N 639-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին 2019 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` «Մոնիթորինգ և գնահատում` բարձրացնելու խորհրդարանականների գործունեության արդյունավետությունը» թեմայով տարածաշրջանային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովհաննես Հարությունյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Հարությունյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 30
Երևան