ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2019 թվականի N 722-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 7-ի
N 722-Ա որոշման
ԿԱԶՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ԺՆԵՎ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Զարուհի Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ժորա Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Էդուարդ Թումասյան - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Գագիկ Մակարյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության
նախագահ (համաձայնությամբ)
Ռուզաննա Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
անձնական օգնական