Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄ ...

 

 

040.0229.080500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2000 թվականի N 229

 

i

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից փոքր հզորության տրակտորների տրամադրման ծրագիրը մարդասիրական որակելու մասին» N 31 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 3 մլն յուան գումարի չափով Հայաստանի Հանրապետություն ներկրված 78 տրակտորից, 78 գութանից, 20 շարքացանից, 20 փխրեցուցիչից և 25 խոտհնձիչից 15 միավոր համապատասխան գյուղատնտեսական գործիքների հետ միասին, իրացնել բաց աճուրդով, իսկ մնացածը` իրենց պահեստամասերով, հետագայում վարձակալի կողմից գնման իրավունքով վարձակալության հանձնել գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման մարզային կենտրոններին և գյուղատնտեսությունն սպասարկող այլ սուբյեկտների` դրանց շահագործումը կազմակերպելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը և նվազագույն մեկնարկային գինը:

i

3. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների և սպասարկումների ձևավորված ծախսերի կառուցվածքից ու սակագների միջին մակարդակից` վարձակալության հանձնվող գյուղատնտեսական տեխնիկայի մեկ միավորի համար 2000 թվականի տարեկան վարձակալական վճարի չափը սահմանել 80,0 հազ. դրամ, վարձակալության ժամկետը` 7 տարի: Վարձակալության` յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար` ինդեքսավորելով նախորդ տարվա վարձավճարի չափը տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվող սղաճի մեծությամբ:

(3-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1831-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սույն որոշման 3-րդ կետին համապատասխան, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրի կնքումը.

բ) ապահովել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` փոխհատուցելով «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կողմից այդ աշխատանքների դիմաց կատարված ծախսերը, համաձայն նախահաշվի.

գ) Հայաստանի Հանրապետության պայմաններում կազմակերպել Հայաստանի Հանրապետություն ներկրված տրակտորների և գյուղատնտեսական գործիքների փորձարկում` հետագայում դրանց հավաքման համատեղ ընկերություն ստեղծելու նպատակահարմարությունը որոշելու համար:

(4-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1831-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ելնելով փորձարկման արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տրակտորների հավաքման համատեղ ընկերության կամ արտադրության հոսքագծի ստեղծման համալիր ծրագիր:

(5-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1831-Ն որոշում)

6. Սահմանել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումից գոյացած միջոցները, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշվածի, հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:

i

6.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի 7 տարվա վարձավճարների և հնարավոր տույժերի գանձումից հետո տեխնիկան, համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, նվիրել դրանց վարձակալներին` նրանց հետ կնքելով նվիրատվության պայմանագրեր` միաժամանակ լուծելով գործող եռակողմ պայմանագրերը:

(6.1-րդ կետը լրաց. 07.12.06 թիվ 1831-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2000
N 229
Որոշում