Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2019 թվականի N 733-Ա

 

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 11-ի

N 733-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարար

 

    Կ. Բրուտյան        - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Տ. Վիրաբյան        - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Հովնան եպիսկոպոս  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան             (համաձայնությամբ)

 

    Ա. Իսկանդարյան     - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Սաֆարյան        - «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Իսաբեկյան       - Երևանի  գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Ադալյան         - Ռ. Ադալյանի դուստր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2019
N 733-Ա
Որոշում