ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2019 թվականի N 743-Ա
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ):
2. Արմեն Գրիգորյանի` Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 12
Երևան