ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 մայիսի 2019 թվականի թիվ 31-Ն
 
«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 28-Ն որոշում)
2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 28-Ն որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 28-Ն որոշում)
 
     Նախագահ`           Ս. Մնացականյան
 
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 31-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. _____________(ամիս)
 
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |
|հաջորդող ամսվա 15-ը                                                  |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________    |
|                       (լրիվ անվանումը)                              |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի                                     |
|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________    [][][][]       |
|       (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ)                   |
|                                                                     |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |
|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |
|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |
|                                                                     |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը      [][][] [][][] [][][][][][][] |
|(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)                             |
|                                                                     |
|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |
|(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)                             |
|                                                                     |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |
|                                                                     |
|Հեռախոսահամար (ներ)________________________________________________  |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |
|ՕՐԵՆՔՈՎ                                                              |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |
|օրենքով սահմանված կարգով:                                            |
._____________________________________________________________________.
 
1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
(ամսական)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը              |Տողի  |ՃՏՊ  |  Տուժել են, մարդ     |
|                                 |համարը|քա-  |______________________|
|                                 |      |նակը,|զոհ-|որից`|վիրա-|որից`|
|                                 |      |միա- |վել |իգա- |վոր- |իգա- |
|                                 |      |վոր  |են  |կան  |վել  |կան  |
|                                 |      |     |    |սեռ  |են   |սեռ  |
|                                 |      |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|           Ա                     |  Բ   |  1  |  2 |   3 |   4 |   5 |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|ՃՏՊ, ընդամենը                    |110   |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|որոնցից` տուժել են մինչև  18     |110.1 |     |    |     |     |     |
|տարեկան                          |      |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|ՃՏՊ ճանապարհային երթևեկության    |120   |     |    |     |     |     |
|կանոնների խախտման հետևանքով      |      |     |    |     |     |     |
|տրանսպորտային միջոցների          |      |     |    |     |     |     |
|վարորդներ, ընդամենը              |      |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|որից` ոչ սթափ վիճակում           |120.1 |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|120-րդ տողից` ըստ                |121   |     |    |     |     |     |
|պատկանելիության` իրավաբանական    |      |     |    |     |     |     |
|անձանց                           |      |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|որից` վարորդներ ոչ սթափ վիճակում |121.1 |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|Ֆիզիկական անձանց                 |122   |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|որից` վարորդներ ոչ սթափ վիճակում |122.1 |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|122-րդ տողից` հեծանվորդի կողմից  |123   |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|ՃՏՊ հետիոտնի կողմից              |130   |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|ՃՏՊ ուղևորի  կողմից              |140   |     |    |     |     |     |
|_________________________________|______|_____|____|_____|_____|_____|
|Չբացահայտված ՃՏՊ                 |150   |     |    |     |     |     |
._____________________________________________________________________.
 
2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում
 
(տարեկան)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը      |Տողի|ՃՊՏ քանակը, |   Տուժել են, մարդ       |
|                         |հա- |միավոր      |_________________________|
|                         |մարը|            |զոհվել են   |վիրավորվել  |
|                         |    |            |            |են          |
|                         |    |____________|____________|____________|
|                         |    |ընդա-|որից` |ընդա-|որից` |ընդա-|որից` |
|                         |    |մենը |ոչ    |մենը |ոչ    |մենը |ոչ    |
|                         |    |     |սթափ  |     |սթափ  |     |սթափ  |
|                         |    |     |վիճա- |     |վիճա- |     |վիճա- |
|                         |    |     |կում  |     |կում  |     |կում  |
|                         |    |     |գտնված|     |գտնված|     |գտնված|
|                         |    |     |վարորդ|     |վարորդ|     |վարորդ|
|                         |    |     |ների  |     |ների  |     |ների  |
|                         |    |     |պատճա-|     |պատճա-|     |պատճա-|
|                         |    |     |ռով   |     |ռով   |     |ռով   |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|           Ա             | Բ  |  1  |  2   |  3  |  4   |  5  |  6   |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|Վարորդների կողմից ՃԵԿ-ի  |210 |     |      |     |      |     |      |
|խախտման պատճառով առաջացած|    |     |      |     |      |     |      |
|ՃՏՊ-ը և  տուժածները      |    |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|բեռնատար ավտոմեքենաների  |210.|     |      |     |      |     |      |
|                         |1   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|որից` ֆիզիկական անձանց   |210.|     |      |     |      |     |      |
|                         |1.1 |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|ավտոբուսների,            |210.|     |      |     |      |     |      |
|միկրոավտոբուսների        |2   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|որից` ֆիզիկական անձանց   |210.|     |      |     |      |     |      |
|                         |2.1 |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|թեթև  մարդատար մեքենաների|210.|     |      |     |      |     |      |
|                         |3   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|որից` ֆիզիկական անձանց   |210.|     |      |     |      |     |      |
|                         |3.1 |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|մոտոցիկլների             |210.|     |      |     |      |     |      |
|                         |4   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|որից` ֆիզիկական անձանց   |210.|     |      |     |      |     |      |
|                         |4.1 |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|տրակտորների և  այլ       |210.|     |      |     |      |     |      |
|ինքնագնաց մեխանիզմների   |5   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|որից` ֆիզիկական անձանց   |210.|     |      |     |      |     |      |
|                         |5.1 |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|տրոլեյբուսների           |210.|     |      |     |      |     |      |
|                         |6   |     |      |     |      |     |      |
|_________________________|____|_____|______|_____|______|_____|______|
|Չբացահայտված ՃՏՊ         |220 |     |      |     |      |     |      |
._____________________________________________________________________.
 
3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում
 
(տարեկան)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը                |Տողի  |ՃՊՏ    |  Տուժել են, մարդ |
|                                   |համարը|քանակը,|__________________|
|                                   |      |միավոր |զոհվել են|վիրավոր-|
|                                   |      |       |         |վել են  |
|___________________________________|______|_______|_________|________|
|ՃՏՊ, ընդամենը                      |310   |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|ՃՏՊ-ից տուժածները`|քաղաքներում և   |310.1 |       |         |        |
|ըստ պատահարի վայրի|բնակավայրերում  |      |       |         |        |
|                  |________________|______|_______|_________|________|
|                  |ավտոճանապարհնե- |310.2 |       |         |        |
|                  |րին(բացառությամբ|      |       |         |        |
|                  |քաղաքային և     |      |       |         |        |
|                  |բնակավայրային   |      |       |         |        |
|                  |տեղամասերի)     |      |       |         |        |
|                  |________________|______|_______|_________|________|
|                  |այլ տեղերում    |310.3 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպոր- |320   |       |         |        |
|տային միջոցների շահագործման        |      |       |         |        |
|պատճառով                           |      |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|Փողոցների և  ճանապարհների անբավարար|330   |       |         |        |
|վիճակը նպաստել է, ընդամենը         |      |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|այդ թվում` քաղաքների և  այլ        |330.1 |       |         |        |
|բնակավայրերի փողոցներ (առանց       |      |       |         |        |
|ավտոճանապարհային տեղամասերի)       |      |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|ավտոճանապարհների (ներառյալ         |330.2 |       |         |        |
|քաղաքային և  այլ բնակավայրային     |      |       |         |        |
|տեղամասերի)                        |      |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|ՃՏՊ-ը ըստ տեսակների, ընդամենը      |340   |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|բախում                             |340.1 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|շրջում                             |340.2 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|խոչընդոտի վրաերթ                   |340.3 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ|340.4 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|հետիոտնի վրաերթ                    |340.5 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|հեծանվորդի վրաերթ                  |340.6 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|լծկան տրանսպորտային միջոցի վրաերթ  |340.7 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|կենդանիների վրաերթ                 |340.8 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|ուղևորի  վայր ընկնել               |340.9 |       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|այլ պատահարներ                     |340.10|       |         |        |
|___________________________________|______|_______|_________|________|
|Տուժել են ՃՏՊ-ից  |Տրանսպորտային   |350   |X      |         |        |
|                  |միջոցների       |      |       |         |        |
|                  |վարորդներ       |      |       |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |հետիոտն         |360   |X      |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |որից` մինչև  18 |360.1 |X      |         |        |
|                  |տարեկան         |      |       |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |ուղևորներ       |370   |X      |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |որից` մինչև  18 |370.1 |X      |         |        |
|                  |տարեկան         |      |       |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |հեծանվորդներ    |380   |X      |         |        |
|                  |________________|______|_______|         |        |
|                  |որից` մինչև  18 |380.1 |X      |         |        |
|                  |տարեկան         |      |       |         |        |
._____________________________________________________________________.
 
Ղեկավար  ________________________________ _______________________
                    (Ազգանուն, անուն)              (Ստորագրություն)
 
Լրացնող
(գլխավոր
հաշվապահ
կամ այլ
լիազորված
     անձ)      ________________________________ _______________________
                    (Ազգանուն, անուն)              (Ստորագրություն)
 
«_ _»______ ____20___թ.
 
(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 28-Ն որոշում)
 
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 31-Ն որոշման
 
ՀՐԱՀԱՆԳ «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` ՀՀ ՎՊԽ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):
8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները` տարին մեկ անգամ` հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:
9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշը պետք է մեծ կամ հավասար լինի 110.1 տողի ցուցանիշից:
10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121 և 122 տողերի ցուցանիշների հանրագումարին:
11. Հաշվետվության 120.1 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121.1 և 122.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:
12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
13. Հաշվետվության 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերում լրացվում են` ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
14. Հաշվետվության 210.1.1, 210.2.1, 210.3.1, 210.4.1 և 210.5.1 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:
15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 310.1,310.2 և 310.3 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
16. Հաշվետվության 330 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 330.1 և 330.2 տողերի ցուցանիշների հանրագումարին:
17. Հաշվետվության 340 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 340.1, 340.2, 340.3, 340.4, 340.5, 340.6, 340.7, 340.8, 340.9 և 340.10 տողերի ցուցանիշների հանրագումարին:
18. Հաշվետվության 340 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:
 
(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 28-Ն որոշում)