ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2019 թվականի թիվ 32-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 32-Ն որոշման
ՁԵՎ 65-ավիա
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա ապրիլի 1-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը ________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության տեսակի հիմնական ծածկագիրը [][][][][] |
| (լրացվում է համաձայն ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի |Ցուցա-|
| |համարը| միավորը |նիշի |
| | | |մեծու-|
| | | |թյունը|
|___________________________________________|______|___________|______|
| Ա | Բ | Գ | 1 |
|___________________________________________|______|___________|______|
|Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը |110 |հազար դրամ | |
|(առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր | | | |
|տեսակի հաղորդակցություններով /111 և 112 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|այդ թվում` |111 | -»- | |
|միջազգային հաղորդակցությամբ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|որից` |111.1 | -»- | |
|Անկախ Պետությունների Համագործակցության | | | |
|երկրներ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |112 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|110 տողից` կանոնավոր միջազգային |113 | -»- | |
|ուղևորափոխադրումներից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|կանոնավոր ներհանրապետական |114 | -»- | |
|ուղևորափոխադրումներից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ոչ կանոնավոր միջազգային |115 | -»- | |
|ուղևորափոխադրումներից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ոչ կանոնավոր ներհանրապետական |116 | -»- | |
|ուղևորափոխադրումներից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|Անձնակազմով օդային մարդատար տրանսպորտի |120 | -»- | |
|վարձակալության ծառայություններից ստացված | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ՈՒղևորների փոխադրումների հետ կապված |130 | -»- | |
|ծախսեր | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից |140 |հազար դրամ | |
|ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի | | | |
|հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով | | | |
|(141 և 142 տողերի գումարը) - ընդամենը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|այդ թվում` |141 | -»- | |
|միջազգային հաղորդակցությամբ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|որից` |141.1 | -»- | |
|Անկախ Պետությունների Համագործակցության | | | |
|երկրներ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |142 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|140 տողից` բեռնարկղային բեռների կանոնավոր |143 | -»- | |
|փոխադրումից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|նամակների և փաթեթների կանոնավոր և ոչ |144 | -»- | |
|կանոնավոր փոխադրումից | | | |
|___________________________________________|______|___________|______|
|այլ բեռների կանոնավոր փոխադրումից |145 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից |146 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|Անձնակազմով օդային բեռնատար տրանսպորտի |150 | -»- | |
|վարձակալության ծառայություններից ստացված | | | |
|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) | | | |
|___________________________________________|______|___________|______|
|Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ |160 | -»- | |
|կապված ծախսերը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|Փոխադրվել են ուղևորներ` բոլոր տեսակի |170 |հազար մարդ | |
|հաղորդակցություններով /171 և 172 տողերի | | | |
|գումարը/ - ընդամենը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|այդ թվում` |171 | -»- | |
|միջազգային հաղորդակցությամբ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|որից` |171.1 | -»- | |
|Անկախ Պետությունների Համագործակցության | | | |
|երկրներ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |172 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ` բոլոր |180 |հազար տոննա| |
|տեսակի հաղորդակցություններով /181 և 182 | | | |
|տողերի գումարը/ - ընդամենը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|այդ թվում` |181 | -»- | |
|միջազգային հաղորդակցությամբ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|որից` |181.1 | -»- | |
|Անկախ Պետությունների Համագործակցության | | | |
|երկրներ | | | |
|___________________________________________|______|___________|______|
|ներհանրապետական հաղորդակցությամբ |182 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|Ավիացիոն վառելիքի /նավթ/ փաստացի ծախսը |190 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|որից` միջազգային երթուղիներում |190.1 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|Ուղևորատարողունակությունների օգտագործման |200 |տոկոս | |
|գործակիցը | | | |
|___________________________________________|______|___________|______|
|Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը |210 | -»- | |
|___________________________________________|______|___________|______|
|Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |220 |մարդ | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ______________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 32-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
8. ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
9. 113 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և միջազգային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
10. 114 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և ներհանրապետական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
11. 115 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ միջազգային երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
12. 116 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ ներհանրապետական երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
13. 120 տողում լրացվում է անձնակազմով մարդատար օդանավերի կամ ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար պիտանի օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության կամ լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք հիմնականում տրամադրվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
14. ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 140) հավասար է միջազգային (տող 141), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 141.1) և ներհանրապետական (տող 142) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
15. 143 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):
16. 144 տողում լրացվում է փոստային առաքումների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
17. 145 տողում լրացվում է ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
18. 146 տողը ներառում է`
1) հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների ոչ կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար),
2) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
19. 150 տողում լրացվում է անձնակազմով բեռնատար օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության և լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք սովորաբար իրականացվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
20. Փոխադրվել են ուղևորներ (170) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:
21. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (190) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 190.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:
22. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
23. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և սահմանային բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:
24. Հաշվետվության 220 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: