Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 201 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԵՐՆ ...

 

 

050.0177.021199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 1999 թվականի թիվ 177

 

ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 201 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 38-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է.

i

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԲ խորհրդի 1997 թվականի հուլիսի 23-ի թիվ 201 որոշումը և դրանով հաստատված կարգերը:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ ԿԲ և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև կնքված ավանդային, վարկային (լոմբարդային), ինչպես նաև ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքների նկատմամբ կիրառվում են ՀՀ ԿԲ խորհրդի 1997 թվականի հուլիսի 23-ի թիվ 201 որոշումը և դրանով հաստատված կարգերը:

i

3. Սահմանել, որ ՀՀ ԿԲ կողմից բանկերի հետ կնքվող լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների օրինակելի գլխավոր համաձայնագրերը հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.11.1999
N 177
Որոշում