Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2019 թվականի N 755-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Սինգապուրի համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-22-ը Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների գործուղման ճանապարհածախսը և 2 օրվա օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել`

1) Անահիտ Ավանեսյանինը, Գոհար Մամիկոնյանինը, Սոնա Հովհաննիսյանինը և Գայանե Սերոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արեգ Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Քրիստինե Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների գիշերավարձի և հունիսի 18-21-ը օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 13-ի

N 755-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Գ. Մամիկոնյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի խորհրդական

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և

                         Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ

 

    Ս. Հովհաննիսյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության

                         կոմիտեի միջազգային կապերի վարչության պետ

 

    Գ. Սերոբյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

                         նախարարի խորհրդական

 

    Ք. Գրիգորյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.06.2019
N 755-Ա
Որոշում