Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2019 թվականի N 732-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից` Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան կմ13+500-կմ22+400 հատվածի, Հ-25, Մ-6-Հաղպատի հուշարձան կմ0+000-կմ5+00 հատվածի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մ-16-Բերքաբեր ճանապարհի 4,0 կմ երկարությամբ հատվածի, Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ156+700-կմ160+200 հատվածի, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ248+000-կմ254+000 հատվածի, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ278+400-կմ279+727 հատվածի, Մ-14 /Մ-4/-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ60+300-կմ72+800 հատվածի, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, կմ129+100-կմ135+400 հատվածի, Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 կմ46+400-կմ59+000 հատվածի և մոտեցում Մեծամորի թանգարան 4.1 կմ (3.6+0.5) ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2019
N 732-Ա
Որոշում