Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԻ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԻ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁ ...

 

 

050.0205.081299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 205

 

«ԲԱՆԿԻ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից մշակված «Բանկի, աուդիտորական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև եռակողմ համաձայնագրի» օրինակելի ձևին (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` իրենց աուդիտորական կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` մեկշաբաթյա ժամկետում կազմակերպել համաձայնագրի օրինակելի ձևի առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Բանկի, աուդիտորական կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի միջև

 

Թիվ _________

    ք. Երևան                                 «_____» _____________ ____ թ.

 

ՀՀ կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), որը գործում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի` մի կողմից, _______________________________ բանկը (այսուհետև` Բանկ), ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ) ________________, որը գործում է Բանկի կանոնադրության հիման վրա, և ________________ աուդիտորական կազմակերպությունը (այսուհետև` Աուդիտոր), ի դեմս ______________________ , որը գործում է Աուդիտորի կանոնադրության հիման վրա` մյուս կողմից (այսուհետև` Կողմեր), կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

Հոդված 1. Համաձայնագրի առարկան

 

1.1. Աուդիտորը պարտավորվում է Կենտրոնական բանկին տրամադրել աուդիտի արդյունքների վերաբերյալ տեղեկություններ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի և սույն համաձայնագրի շրջանակներում:

1.2. Բանկը պարտավորվում է գրավոր համաձայնություն տալ սույն համաձայնագրով նախատեսված կարգով Աուդիտորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ:

 

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

 

Սույն համաձայնագրում կիրառվող հիմնական հասկացություններն են` Աուդիտորական տեղեկություններ - աուդիտորական հաշվետվություն-զեկույցը,

Աուդիտորի կողմից բանկի ղեկավարությանն ուղղված նամակը, աուդիտի

անցկացման ընթացքում ստացված և Աուդիտորի կազմած փաստաթղթերը կամ դրանց

պատճենները: Բանկ - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա

բանկերի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերը, ներկայացուցչությունները: Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Աուդիտոր - Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում աուդիտ

իրականացնելու իրավունք ունեցող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

լիցենզավորված անձ: Հատուկ հանգամանքներ - Կողմերին հայտնի դարձած հանգամանքները, որոնք վտանգում

են կամ կարող են վտանգել Բանկի տարեկան հաշվետվության հաստատումը, այն է`

Աուդիտորի կողմից օրենքներով, այլ իրավական ակտերով և Բանկի ու

Աուդիտորի միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների

կատարմանը խոչընդոտող, Բանկի գործունեության ընթացքում հայտնաբերված և

Բանկի բնականոն գործունեությունը վտանգող հանգամանքները:

 

Հոդված 3. Տեղեկությունների տրամադրման կարգը

 

3.1. Աուդիտորը Կենտրոնական բանկին է տրամադրում Աուդիտորական տեղեկությունները` նախապես ստանալով Բանկի գրավոր համաձայնությունը տրամադրվող տեղեկությունների ցանկի վերաբերյալ:

Կենտրոնական բանկն իրավունք ունի ներկայացված տեղեկությունների վերաբերյալ Աուդիտորից պահանջել բացատրություններ և պարզաբանումներ:

3.2. Աուդիտորը Աուդիտորական տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո _____________ ժամկետում Բանկին ծանուցում է այդ մասին` նրան ուղարկելով Կենտրոնական բանկ ներկայացրած գրության պատճենը և տեղեկությունների (փաստաթղթերի) ցանկը:

3.3. Եթե Կենտրոնական բանկն Աուդիտորին խնդրում է հետագա բացատրություններ և պարզաբանումներ տալ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ, ապա Բանկը պետք է ներկա լինի Աուդիտորի կողմից Կենտրոնական բանկին պարզաբանումներ և բացատրություններ տալու ժամանակ: Կենտրոնական բանկը պարտավորվում է ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և բացատրություններ ստանալու մասին տեղեկացնել նաև Բանկին:

3.4. Կողմերն իրավունք չունեն սույն համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով ստացված տեղեկությունները հրապարակել, այն է` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակել կամ տարածել, երրորդ անձի կամ անձանց հայտնի դարձնել, նրանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռել, այն է` թույլատրել, չխոչընդոտել կամ այդ տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնել:

 

Հոդված 4. Հատուկ հանգամանքներում տրամադրվող տեղեկություններ

 

4.1. Եթե Աուդիտորը տեղեկանում է տարեկան հաշվետվության հաստատումը վտանգող հանգամանքներին, ապա այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկին (բանավոր կամ գրավոր)` սույն հոդվածի 4.2 և 4.3 կետերով նախատեսված կարգով:

4.2. Աուդիտորը սույն հոդվածի 4.1 կետում նախատեսված հանգամանքներին տեղեկանալուց հետո պարտավոր է ստանալ Բանկի համաձայնությունը նշված հանգամանքների մասին Կենտրոնական բանկին ծանուցելու վերաբերյալ:

4.3. Եթե Աուդիտորը Կենտրոնական բանկին գրավոր ծանուցում է սույն հոդվածի 4.1 կետում նախատեսված հանգամանքների մասին, ապա պարտավոր է Կենտրոնական բանկին ի գիտություն ներկայացված բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև կից նամակի կրկնօրինակներն ուղարկել Բանկին:

4.4. Եթե Աուդիտորը Կենտրոնական բանկին բանավոր տեղեկացնում է սույն հոդվածի 4.1 կետում նախատեսված հանգամանքներին կամ այդ մասին բացատրություն է տալիս Կենտրոնական բանկի խնդրանքով, ապա Կենտրոնական բանկը Բանկին հնարավորություն է ընձեռում ներկա լինել Աուդիտորի կողմից տեղեկությունների, պարզաբանումների և բացատրությունների տրամադրման ժամանակ: Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկն Աուդիտորին գրավոր խնդրում է լրացուցիչ բացատրություններ տրամադրել, ապա պարտավոր է միաժամանակ դիմումի պատճենն ուղարկել Բանկին:

 

Հոդված 5. Տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ և

բացատրություններ տալու կարգը

 

5.1. Աուդիտորը պարտավոր է համաձայնագրի 3.1 կետով նախատեսված բացատրությունները և պարզաբանումները Կենտրոնական բանկ ներկայացնել Կենտրոնական բանկի պահանջն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

5.2. Կենտրոնական բանկը սույն համաձայնագրի 3.1 կետով նախատեսված պահանջն Աուդիտորին ներկայացնելիս` պարտավորվում է այդ մասին տեղեկացնել նաև Բանկին:

 

Հոդված 6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Սույն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Կողմերը կարող են պահանջել սույն համաձայնագրի շրջանակներում փոխհատուցել իրենց կրած վնասը:

 

Հոդված 7. Վեճերի լուծման կարգը

 

7.1. Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով` երկշաբաթյա

ժամկետում:

7.2. Բանակցությունների միջոցով վեճերը և տարաձայնությունները չլուծվելու դեպքում դրանք լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 8. Հատուկ պայմաններ

 

8.1. Սույն համաձայնագրի լրացումները և փոփոխությունները վավեր են, եթե կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

8.2. Կողմերը պարտավորվում են եռօրյա ժամկետում գրավոր ձևով միմյանց տեղեկացնել իրավաբանական կամ փոստային հասցեի, հեռախոսի, ֆաքսի, այլ փոփոխությունների մասին, որոնք ապահովում են սույն համաձայնագրով սահմանված դրույթների կատարումը:

 

Հոդված 9. Համաձայնագրի գործունեության ժամկետը և դադարեցման կարգը

 

9.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է ______________ ժամկետով:

9.2. Բանկը կամ Աուդիտորն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել սույն համաձայնագրի գործողությունը Կենտրոնական բանկին նախապես` մեկ ամիս առաջ, գրավոր ծանուցելով այդ մասին:

9.3. Կենտրոնական բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել սույն համաձայնագրի գործողությունը` նախապես` մեկ ամիս առաջ, այդ մասին գրավոր ծանուցելով Բանկին և Աուդիտորին:

9.4. Սույն համաձայնագրի գործողությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից կամ Աուդիտորի աուդիտորական գործունեության լիցենզիան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժը կորցրած, կասեցված կամ անվավեր ճանաչվելու պահից:

 

Հոդված 10. Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցությունը

 

10. Սույն համաձայնագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որն առաջացել է սույն համաձայնագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել և կանխարգելել:

 

Հոդված 11. Այլ դրույթներ

 

11. Սույն համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, երեք օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

 

Հոդված 12. Կողմերի իրավաբանական հասցեները

 

        Բանկ                Կենտրոնական բանկ             Աուդիտոր

 

_______________________ Հայաստանի Հանրապետություն _______________________

_______________________ 375010, ք. Երևան,         _______________________

_______________________ Նալբանդյան փ. 6           _______________________

 

Հեռախոս _______________ Հեռախոս _______________  Հեռախոս _______________ Ֆաքս __________________ Ֆաքս __________________  Ֆաքս __________________

 

Բանկի գործադիր տնօրեն   ՀՀ ԿԲ նախագահ             Աուդիտորական

(վարչության նախագահ)    Տ. Սարգսյան               կազմակերպություն

 

_____________________   _____________________     _____________________

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.12.1999
N 205
Որոշում