ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2019 թվականի N 769-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններն ու ուղիները քննարկելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-20-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հունիսի 17-ի
N 769-Ա որոշման
ԿԱԶՄ
ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գեղամ Վարդանյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Արտավազդ Ադունց - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության արտաքին կապերի և ծրագրերի
վարչության փորձագետ
Անի Մանուկ - թարգմանիչ