Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2019 թվականի N 750-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող` 6394.3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 1206.66 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.45 հեկտար մակերեսով հողատարածքը հետ վերցնել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել կոմիտեի տնօրինությանը.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գայի 17/1, 17/3, 17/4 և 17/5 հասցեներում գտնվող` համապատասխանաբար` 19036356.03 դրամ կադաստրային արժեքով և 935.3 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.5 հեկտար մակերեսով հողատարածքը, 22934319 դրամ կադաստրային արժեքով և 1124.5 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.35951 հեկտար մակերեսով հողատարածքը, 3460265 դրամ կադաստրային արժեքով և 266.1 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը, 4273110 դրամ կադաստրային արժեքով և 231.2 քառ. մետր մակերեսով ճաշարանը (ծածկ), 296667 դրամ կադաստրային արժեքով և 10.6 քառ. մետր մակերեսով ենթակայանն ու դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.34071 հեկտար մակերեսով հողատարածքը և 350822 դրամ կադաստրային արժեքով ու 20.5 քառ. մետր պահակատունն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03911 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` այն Ապարանի մասնաճյուղի կողմից զբաղեցնելու նպատակով:

2. Կոմիտեի նախագահին` մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը`

1) լուծել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (նախկին Ապարանի ռազմամարզական վարժարան) հետ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 140/0013 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 567-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և կոմիտեի նախագահին` քառամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2019
N 750-Ա
Որոշում