Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2019 թվականի N 774-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի հունիսի 28-ին քաղ. Դիլիջանում կազմակերպվող հայ-վրացական գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 17-ին Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավագ Ավանեսյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 17-ի

N 774-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության

                         ղեկավար)

 

    Ս. Սաֆարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության

                         կոմիտեի նախագահ

 

    Ա. Այվազյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

    Ա. Փոթիկյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման

                         վարչության վարորդ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.06.2019
N 774-Ա
Որոշում